User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 30 հատից

Թեմա: Ավանգարդ ֆոլկ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #7
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Ավանգարդ ֆոլկ

    Ինձ համար Արտո Թունջբոյաջյանի, կամ ինչպես արտասահմանում են ասում՝ Արտո Թունջի համերգները Երևանյան ակումբներում, ամենասիրված և ամենասպասված իրադարձություններից են։ Եվ այսպես 5 անմոռանալի համերգներ Ավանգարդ Ֆոլկ ակումբում։ Ինձ հաջողվեց ներկա գտնվել դրանցից երեքին։

    Եվ այսպես, դիմավորե՛ք. Armenian Navy Band և Արտո Թունջբոյաջյան!


    Ինձ տպավորեց այն, որ երեք համերգներն էլ, որոնց ես ներկա գտնվեցի խիստ տարբերվում էին իրարից։ Համերգներից յուրաքանչյուրին Արտոն ներկայացնում էր ստեղծագործություններ, որոնք չկային նախորդներում։

    Բացի այդ համերգների մթնոլորտն էլ տարբեր էր լինում։ Մեկը ավելի մելանխոհիկ և տխուր էր, մյուսը՝ աշխույժ, ուրախ և դրական լիցքեր հաղորդող։

    Այս համերգներից անձամբ ինձ տպավորեց հիմնականում երեք բան։ Այս անգամ կային համարներ, որտեղ գերակշռում էր էլեկտրոնային երաժշտությունը։ Ահա Վահագն Հայրապետյանը, ով հիացնում էր սինթեզատորներով ստեղծած իր միստիկ ձայներով։


    Բայց բացի Վահագից, սաքսոֆոանահարներից մեկն էլ օգտագործեց էլեկտրոնային գործիք։ Ստեղծագործություններից մեկը նա նվագեց էլեկտրոնային ֆլեյտայով և ինձ համար դա այս համերգների ամենաուշագրավ հատվածներից մեկն էր։

    Երկրորդը ինչ կուզենայի առանձնացնել, դա Վարդան Գրիգորյանի դուդուկի և զուռնայի խաղն էր։ Ես համարյա միշտ ներկա եմ գտնվում Հայկական Նավատորմի համերգներին, բայց այս անգամ Վարդանն առավել աչքի ընկավ և գրավեց ուշադրությունս։ Ես չեմ կարող ներկայացնել թե ինչ վիճակում էին գտնվում արտասահմանցի հյուրերը, երբ Վարդանը զուռնայով ջազ էր նվագում։ Ափսոս նկարները մեծ մասը սխալմամբ ջնջել եմ, բայց այս մեկը մնացել է, ոչ այնքան հաջող, բայց....


    Ի դեպ, ժողովուրդ, կարծում եմ, որ աշխարհին մենք պարտավոր ենք ներկայացնել ոչ միայն Ջիվան Գասպարյանին, բայց նաև Վարդան Գրիգորյանին։ Ես երկու համաշխարհային ստղերի նվիրել եմ Վարդանի առայժմ դեռ միակ ալբոմը։ Նրանցից մեկը, արտահայտել է իր հիացմունքը՝ գրելով մի մեծ ի մեյլ, որում կիսվում է Վարդանի երաժշտության մասին ստացած իր տպավորություններով։

    Եվ երրորդը, իհարկե՝ Արտո Թունջբոյաջյան, որին ներկայացնելու համար բավական է ընդամենը երեք բառ, հենց իր ամենասիրած երեք բառերը՝ սեր, հարգանք, ճշմարտություն։ Արտոն այն արվեստագետներից է, ով իր երաժշտության միջոցով քարոզում է ոչ թե սեքս ու ռոմանտիկա, այլ հենց այս հատկությունները։


    Երևի Արտոյին յուրահատուկ երաժիշտ և արվեստագետ է դարձնում այն հանգամանքը, որ նա մինչև օրս դեռ չի գտել իրեն այս կյանքում և մինչև հիմա որոնումների մեջ է։
    Վերջին խմբագրող՝ Jarre: 29.08.2009, 11:44:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Amaru (29.08.2009), Katka (16.03.2010), Rhayader (29.08.2009), Ungrateful (29.08.2009), Ռուֆուս (30.08.2009), Ֆոտոն (29.08.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պարսկական ֆոլկ
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտական ոճեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 04.04.2011, 17:02
  2. Նոյեմբերի 15-ին՝ Ավանգարդ Ֆոլկ ակումբում, Ռուբեն Հախվերդյան:
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.11.2010, 11:09
  3. RAP Փառատոն Ավանգարդ Ֆոլկ ակումբում
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 03.12.2007, 11:17
  4. Ավանգարդ Ֆոլկ ակումբը ներկայացնում է հանրահայտ ֆիլմերի շարք
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 08.11.2007, 12:55
  5. Ռոք փառատոն` Ավանգարդ Ֆոլկ ակումբում
    Հեղինակ՝ Երվանդ, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 18.10.2007, 10:47

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •