Ո՞ւմ եք նախընտրում հայկական ավանգարդ ֆոլկից։
Ես շատ եմ սիրում Արտո Թունջբոյաջյանին և Կատուներին։
Ո՞ւմ եք նախընտրում հայկական ավանգարդ ֆոլկից։
Ես շատ եմ սիրում Արտո Թունջբոյաջյանին և Կատուներին։
Moon (14.01.2009)
Երևի չեք պատասխանում, որովհետև հետաքրքիր չի։ Բայց սրա իմաստը այն է որ արտահայտենք մեր կարծիքը այն երաժշտության վերաբերյալ, երբ հայկական ժողովրդական գործիքները օգտագործվում են ջազի և նմանատիպ ոճերի մեջ։ Օրինակ զուռնա, քամանչայով ջազ։ Ձեզ հետաքրքո՞ւմ է նման բան։ Անգամ եթե դուք ջազ ընդհանրապես չեք սիրում, վստահեցնում եմ, որ եթե գոնե մեկ անգամ կենդանի կատարմամբ լսեք անմոռանալի տպավորություններ կունենաք։ Այդպիսի համերգները սովորաբար տեղի են ունենում ակումբներում և տոմսերը շատ մատչելի են։
Արթոն և Վահագը ջազի գծով լավն են:
Եթե նայենք հայկականացված ջազ, ռոք, ռեգե… ռոքի մեջ էլ ունենք՝ Բամբիր, Ոստան Հայոց… Ռեգե՝ Ռեինկարնեշոն: Անցյալ օր լսել եմ հայկական մեղեդիներով ակուստիկ կիթար, ոչ թե Արմիկի նման ֆլամենկո, այլ հենց հայակակն ժողովրդական երաժշտությունների հետ իսպանական կիթարի մեղեդիներ խառնած: Դուրս եկավ:
Օրինակ ես Սիստեմի մեջ էլ եմ հայկական ելևէջներ տեսնում:
Հետաքրքիր է, ճի՞շտ եմ հասկացել Ավանգարդ ֆոլկ հասկացողությունը:![]()
Jarre (27.08.2013)
Վահագննը (Հայրապետյան) ինձ ստիպեց ջազը սիրել՝ հիշում եմ, 2005-ին էր, նստած էի Ստոպի աստիճանների վրա ու նայում էի, ոնց են փորձ անում:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Jarre (21.01.2018)
Հայաստանում Վահագին «ռասկռուտկա» չեն անում, բայց Եվրոպայի և հատկապես ԱՄՆ-ի ջազիստները իրեն շատ հարգում են, որպես լավ երաջշտի։ Ունի ձայնագրություններ շատ արտասահմանցի ջազմեների հետ։ Օրինակ՝ http://www.strdigital.com/johnson1.htm այս ալբոմում Վահագնել է ձայնագրվել բայց Ամերիկացիները ազգանունը կրճատել են, Հայրապետյանքի փոխարեն՝ Պետյան։ Ունի իր առանձին ձայնագրած ալբոմը՝ http://www.strdigital.com/petian1.htm
Նաև ձայնագրվել է Ջո Զավինուլի խմբի հարվածային գործիքներ նվագող՝ Քարիմ Զիադի հետ՝ http://www.classicsonline.com/artist...n_Hayrapetyan/
նաև մի բան էլ ասեմ, որը շատ կարևոր է։ Իմ համար լավ երաժիշտը չի չափվում միայն իր լավ կատարումով։ Շատ կարևոր է նաև թի ինչպիս մարդ է նա։ Օրինակ կան, որ լավ երաժիշտներ են, բայց որպես մարդ մեծամիտ են, հպարտ, իրենց ձև տված....Ինձ թվում է, որ իսկական արվեստագետը չի կարող այդպիսին լինել։ Վահագի համերգներին երբ լինում եմ հասկանում եմ, թե որքան հասարակ, պարզ մարդ է նա։ Ոնց իրական կյանքում է, այնպես էլ բեմում։ Են նույնը կարող եմ ասել Վահագի Կատուներ խմբի համար։ Եթե իրենց համերգներին լինեք կհամոզվեք, որ նրանք ոչ միայն երաժիշտներ են, այլ առաջին հերթին ՄԱՐԴ։ Եվ պարզ երևում է որ իրենց խմբում չկա մեծ ու փոքր հասկացություն. նրանք մի ընտանիքի պես են։ Իհարկե այս գրածս կապ չուներ ավանգարդ ֆոլկի հետ, բայց համաձայնվեք որ կարևոր նախապայման է լավ արվեստագետ համարվելու համար
![]()
Գիտե՞ս իր հետ ինչպես եմ ծանոթացել: Ստոպում Օուքսենհեմի Տոշի հետ ինչ-որ բանի շուրջ էինք վիճում: Մեկ էլ մոտեցավ Վահագնը (դեմքով գիտեի՝ բեմում հաճախ էի տեսել), ու ասաց.
- Լսել եմ՝ դու ջազ չես սիրում: Փաստորեն, կարող ենք լավ ընկերներ դառնալ: Ես էլ ռոք չեմ սիրում:
Իսկապես, հիանալիագույն մարդ, տաղանդավոր երաժիշտ ու էքպերիմենտատոր: Ու ամենակարևորը՝ ինքն իրեն ու ուրիշներին հարգելու ունակություն ունի:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Ճիշտ է գրածս ավանգարդ ֆոլկի մասին չէ, այլ միայն ավանգարդի
Երբև է լսե՞լ եք ժամանակակից ավանգարդ երաժշտության կարկառուն ներկայացուցիչ Լորի Անդերսոնին (Laurie Anderson) http://www.laurieanderson.com/։ Եթե ավանգարդ ոճի սիրահար եք, ապա շատ կսիրեք։ Բառերին էլ ուշադրություն դարձրեք
Ֆոտոն (26.08.2009)
Armenian Navy Band-ը հայկական ավանգարդ-ֆոլկի կարկառուն ներկայացուցիչներից է։ Ինչպես գիտեք այդ խմբում են Արտոն ու Վահագը։ Ժամանակի ընթացքում Navy Band-ից կազմավորվեց Վահագի «Կատուներ» խումբը։ Խմբի անձնակազմը բոլորն էլ Նեվի բենդից են, բայց Նեվիից չկան քամանչահարը, քանոնը, էլեկտրո կիթառը։ «Կատուների» գոյությունը չի նշանակում, որ Նէվի բենդը չկա։ Կա, պարզապես առանձին գործում է նաև «Կատուները»։ Նէվի բենդը Երևանում համերգներ տալիս են տարին մի քանի օր, իսկ Կատուները բավական հաճախ։ Եթե չեք լսել «Կատուներ», խորհուրդ կտամ։ Շատ հետաքրքիր երաժշտություն է։ Բոլորն էլ տաղանդավոր երաժիշտներ են։ Ես իրենց բոլոր երգերն եմ սիրում, բայց հատկապես Zela-ն և Oror-ը։ «Կատուները» ունեն թողարկած 1 ալբոմ՝ NOREVAN (Նոր Երևան)։
Katka (16.03.2010), Rhayader (26.01.2009), Yellow Raven (25.01.2009), Ռուֆուս (25.01.2009)
Օրորի սկզբի Դեբյուսիական պահերն ինչ լավն են![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Jarre (26.01.2009)
Ահա))) շատ սիրուն ա:
Վահագի մոտ շատ ա Չիկ Կորեայի ու Մայլս Դեվիսի ազդեցությունը, բայց էդ գործը մենակ Վահագն Հայրապետյան ա:![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Jarre (21.01.2018)
Վերջերս ՍՏՈՊ-ում «Կատուների» համերգն էր և Օրորը ու մի քանի ուրիշ ստեղծագործություններ նորովի հնչեցին։ Վահագը նաև հայտարարեց, որ պատրաստվում են ձայնագրել երկրորդ սկավառակը
։
Այդ համերգին կար ևս մեկ անակընկալ։ Համերգի վերջում Վահագը ներկայացրեց Ֆրանսիացի մի քանի երաժիշտների և նրանք եկան բեմ ու սկսեցին «Կատուների» հետ նվագել.... ես ուրիշ ձև չեմ կարող անվանել՝ տեխնո-ավանգարդ-ֆոլկ-ջազ։ Շա՜տ հետաքրքիր էր....
Ես Վահագով ու «Կատուներով» հիացածեմ ու հպարտանում եմ։ Իրենք իրար հետ ոնց որ մի ընտանիք լինեն։
Կատուներ-Օրոր
Այս տեսահոլովակը տեսել էի հեռուստացույցով, շատ էր դուրս եկել ու նոր իմացա որ հայկական խումբաապրեն իրենք
![]()
Վերջին անգամ «Կատուների» համերգին ներկա եմ եղել դեկտեմբերին, «Աստրալ» ակումբում: Ֆրանսիական «NoJazz» խմբի հետ համատեղ ելույթ էր: Տպավորություններս բացառապես դրական են: Ընդ որում՝ արտասահմանյան խմբի տեխնոյախառը և էլեկտրաբույր «nojazz»-ը լսելուց հետո «Կատուների» հարազատ 6/8-ը ոնց որ մի կում թարմ հայրենիքիս ջուրը հայոց լիներ: Լավն են:
DIXIcarpe noctem
Jarre (21.01.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ