Անցած տարվա հարցազրույց է, բայց բավականին հետաքրքիր է...
Անցած տարվա հարցազրույց է, բայց բավականին հետաքրքիր է...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Jarre (29.01.2013)
Հայերեն բառերի գաղտնի կյանքը. Տիգրան Մանսուրյանը հանդես եկավ բացառիկ պրեմիերայով (լուսանկարներ, տեսանյութ)
18:20 • 14.06.12
Երեկ՝ հունիսի 13-ին երեկոյան «Նարեկացի» արվեստի միության դահլիճում երաժշտական պրեմիերա էր: Առաջին անգամ Երևանում հնչեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի` համադիր երգերի «Canti Paralelli» (Զուգահեռ երգեր) երգաշարը, որ Մաեստրոն ավարտել է այս տարի: Շարքի կառուցվածքային կողմը Մանսուրյանին հուշել է իր ամենասիրելի գործերից մեկը՝ Պլուտարքոսի Vitae parallelae-ն՝ «Զուգահեռ վարքերը»:
Դաշնամուրի և վոկալի համար գրված «Զուգահեռ երգեր» երգաշարը ստեղծված է հայ դասական պոեզիայի առանձին բանաստեղծական նմուշներն իրար հետ զույգերով համադրելու միջոցով: Այսպես` շարքի մեջ զետեղված են Պաղտասար Դպիրի «Տաղ կորուսեալ սիրելոյ» և «Վասն սիրոյ», Եղիշե Չարենցի «Կապույտ լճի վրա» և «Եվ մի իրիկուն», Ավետիք Իսահակյանի «Իմ հոգին» և «Լեռների վրա ձնել է...», Վահան Տերյանի «Աշնան երգ» և «Իմ խաղաղ երեկոն» բանաստեղծությունները:
Կոմպոզիտորն ինքն է աղերսներ գտել ի սկզբանե առանձին ու ինքնուրույն բանաստեղծական այս կտորների միջև: Դրանք, ըստ նրա ընթերցման, ունեն բանաստեղծական լեզվի ու կառույցի ոճային, հանգային ու բովանդակային ներքին ու փոխլրացնող ընդհանրություններ, որոնց հիման վրա էլ դրանք փոխհամակցվել են` փոխադրվելով երաժշտական տեսանկյունից ամբողջական երգաշարի:
Շարքի վոկալ պարտիան փայլուն կատարեց ամերիկահայ սոպրանո Շուշիկ Բարսումյանը, որը հայտնի երաժիշտների ընտանիքից է, սակայն առաջին անգամ է ելույթ ունենում Հայաստանում: Նա Մանսուրյանի խորհրդով պետք է առաջիկայում հայրենիքում ելույթ ունենալը «սովորություն դարձնի»: Շուշիկի բացառիկ ձայնն ու մեծ վարպետությունը բարձր գնահատեցին ելույթին ներկա նաև այլ մասնագետներ՝ փայլուն երաժշտական կարիերա կանխատեսելով թվում է միայն սփյուռքի հայուհիներին բնորոշ անսահման հմայքի տեր Շուշիկի համար:
Դաշնամուրային պարտիան կատարում էր կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Ավանեսովը, որի աշխատանքը Մանսուրյանը ևս շատ բարձր գնահատեց: Համերգին անձամբ ներկա հեղինակը զուգահեռ ներկայացնում էր իր մեկնաբանությունները ու վերլուծությունները: Դրանք վերաբերում էին ոչ միայն երաժշտական իրողություններին, այլև բանասիրական, ազգագրական և կից այլ շատ նյութեր էին պարունակում, ինչը Մանսուրյանի այս նախաձեռնությանը տալիս էր վարպետության դասի որակ: Դրա ընթացքում մաեստրոն իրեն հատուկ հումորով և հետաքրքրականությամբ բացառիկ տեղեկություններ փոխանցեց նյութի վերաբերյալ, բացահայտումներ արեց երաժշտության ոլորտներում հայերեն բառերի գաղտնի կյանքից, անդրադարձավ ակտուալ մշակութային խնդիրների (մասնավորապես սխալ շեշտադրությանը՝ այդ թվում շատ հայտնի երգերում): Ինչպես միշտ մաեստրոն գերազանցեց իր հետ սակավ հանդիպումներից ունեցած ակնկալիքները և մեկ անգամ ևս վերահաստատեց հայ լինելու արժեքն ու առավելությունը: Դե իսկ նշված բանաստեղծների հայտնի ու ոչ այնքան հայտնի գործերին այսպիսով, միանշանակ կարելի է արձանագրել, նոր շունչ հաղորդվեց կամ վերարժևորման հնարավորություն տրվեց՝ առայժմ հանդիսատեսի նեղ շրջանակներին:
Այսօր՝ հունիսի 14-ին, Մանսուրյանի նոր շարքը նաև կհնչի Գաֆէսճյան կենտրոնում «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակում անցկացվող «Դիլիջան» երաժշտական փառատոնի համատեքստում, բայց այս անգամ` առանց Մաեստրո Մանսուրյանի մեկնաբանությունների:
Աղբյուր՝ tert.am
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Անպայման գնացեք, փլիզ.....
https://www.facebook.com/events/376875465759532/
ՄԵՑՑՈ Պրոդաքշնը ներկայացնում է`
ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ԵՐԵԿՈՆ Մեցցո Կլասիկ Հաուս Քլաբում, մայիսի 7-ին, ժ. 21:00
Տիգրան Մանսուրյան - դաշնամուր
Իրինա Զաքյան - սոպրանո
Յանա Դարյան - ալտ
Նելլի Մանուկյան - ֆլեյտա
Դուետ “ԱՐՍ ԼՈՒՆԳԱ”
Ջուլիետա Վարդանյան – դաշնամուր, Արամ Թալալյան – թավջութակ
“ԹԱԼԱԼՅԱՆ ԼԱՐԱՅԻՆ ՔԱՌՅԱԿ”
Թերեզա Նաչարյան – առաջին ջութակ, Ռիմա Միրզոյան – երկրորդ ջութակ, Յանա Դարյան – ալտ, Արամ Թալալյան – թավջութակ
Ծրագրում՝
4 երգեր
Madrigal թիվ 3
2 մաս լարային քառյակի համար
Ֆիլմերի երաժշտություն
Allegro Barbaro
4 հայրեններ
Պատվերների համար կարող եք զանգահարել.
010 52-42-11 կամ 098 206-206:
Սիրով սպասում ենք Ձեզ:
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Jarre (23.02.2014)
Հուլիսի 17-ին, ժամը 20:00-ին կարող եք վայելել Տիգրան Մանսուրյանի համերգը։ Այո՛, այո՛, հենց ինքը նվագելու ա։ Մանրամասները՝ http://cmf.am/Cafesjian-Classical-Mu...m-Khachaturian
Cafesjian Classical Music Series: TALALYAN BROTHERS FESTIVAL dedicated to 110 Anniversary of Aram Khachaturian
Join us at the Special Events Auditorium for the Cafesjian Classical Music Series.
TALALYAN BROTHERS FESTIVAL dedicated to 110 Anniversary of Aram Khachaturian
Evening with Tigran MANSURYAN
Tigran Mansurian, piano
Julietta Vardanyan, piano
Irina Zakyan, soprano
Yana Daryan, viola
Nelly Manukyan, flute
Julietta Vardanyan, piano
Hovhannes Mokatsian, violin /Germany/
Aram Talalyan, cello
Time: 20:00
Ticket: 3,000 AMD
IMPORTANT: The concert starts at 20.00 sharp. No entry to the Auditorium after the performance starts.
Reservation is required, for inquiries please call (010) 56 72 62.
Please remember we have a reservation service – you can SELECT YOUR FAVORITE TABLE at the Special Events Auditorium! Just stop by the Visitor Center to select the table you prefer as you buy tickets.
We shall make sure your favorite table is reserved for you!
Become a member of the Cafesjian Center for the Arts and get a 10% discount on tickets to all concerts, events, and merchandise in the Museum Store.
PLEASE NOTE OUR INITIATIVE: tickets for all musical programs include free admission to CCA galleries once throughout one week.
Տիգրան Մանսուրյանի հոգեւոր երաժշտության հիմքում վիշտն է ընկած. մակերեսից այն խաղաղ, զարմանալի հյութեղ ու անհավանական գեղեցիկ է: Այդ երաժշտությունը ոչ այնքան հատում է տառապանքների սահմանը, որքան կլանում է այն, մեկ ընդհանրություն դառնում նրա հետ: Նրա գաղտնի զենքը շքեղ զգացմունքայնությունն է, եւ կասկած չկա, որ հենց դա է 75-ամյա հայ կոմպոզիտորին աշխարհահռչակ կերպար դարձրել:
Հենց այսպես է ամերիկյան «Los Angeles Times» թերթը մեկնաբանում Լոս-Անջելեսում կամերային երաժշտության «Դիլիջան» խմբի ունեցած համերգը՝ նվիրված հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, հավելելով, որ այս համերգը բացահայտեց կոմպոզիտորի մեկ այլ գաղտնի զենք: «Զգացմունքայնության հիմքում, նույնիսկ ավելի խորը, քան վիշտն է, ընկած է ապստամբ ոգին»,-նշում է թերթը:
Պարբերականի համաձայն՝ Տիգրան Մանսուրյանի զինանոցում երրորդ գաղտնի զենքը բարդ նրբությունն է: «Համարձակ էր տեխնիկան, սակայն այս ստեղծագործությունները տպավորում են հարմոնիկ մասնիկներով ու բացահայտում Մանսուրյանի մեղեդայնությունը, որը ոչ մի դաժանություն չի կարող ոչնչացնել. սա չորրորդ գաղտնի զենքն է»,- գրում է «Los Angeles Times»-ը:
Աղբյուր՝ news.am
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ