Երկու հարցազրույցներն էլ կարդացի։ Լիովին համաձայն եմ Արսենի գրած կարծիքին։ Առաջին հարցազրույցում լրագրողի հարցերն ու ընդհանրապես մոտեցումը խիստ տհաճ էին ու անկիրթ։ Բացի նրանից, որ հարցերն այնպիսին էին, որ կարելի էր տալ փողոցից բռնած ցանկացած մարդու, նաև մի տեսակ հարգանքի պակաս էր զգացվում կոմպոզիտորի նկատմամբ։ Այսպիսի դեպքերում նման տոնով էժանագին հարցեր չեն ուղղում, էլ չեմ ասում «դու»–ով դիմելաձևը, կարծես իր հազար տարվա ընկերոջ հետ զրուցելիս լիներ։ Անմիջականությունն, իհարկե, լավ բան է, բայց տվյալ դեպքում անմիջականություն չնկատեցի. միայն անհարմար վիճակներ, անիմաստ, «պոպսա» հարցերից չբավարարվածություն՝ Տիգրան Մանսուրյանի կողմից։ Թեև իսկապես կոմպոզիտորն էլի պատվով դուրս էր գալիս հիմար հարցերի տակից։
Արսենը շատ դիպուկ բնորոշեց.
Այ սա հարցազրույց էր։Լրագորողը ոնց որ մեկը լիներ, որ փորձում է նվագել ջութակի վրա կացնի օգնությամբ։Շատ բովանդակալից, ինֆորմատիվ ու հետաքրքիր։ Հարցերը շատ տեղին ու հետաքրքիր էին ու ծավալվելու հնարավորություն էին տալիս, կոմպոզիտորն էլ հավեսով ծավալվում էր՝ միաժամանակ բոլորովին չձանձրացնելով։ Մեծ հաճույքով կարդացի։ Կարդալիս զգում ես, թե մարդն ինչքան հետաքրքիր ու օգտակար ասելիք ունի։ Ցավոք, շատ քիչ է լինում, երբ հարցազրույցը հետաքրքիր լինելուց բացի, նաև ուսուցանող է լինում, այս մեկն, իմ կարծիքով, հենց դրանցից էր։
Ու ընդհանրապես որքան շատ եմ կարդում Տիգրան Մանսուրյանի մասին, այնքան ավելի եմ համոզվում, որ մեր ժամանակների հազվագյուտ մեծատառով մտավորականներից է։
Հարցազրույցը բավական երկար է, բայց բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ։![]()
Էջանիշներ