Առաջարկում եմ ուշադիր լինել և չկրկնել արդեն եղած առաջարկները:

Առաջարկում եմ ուշադիր լինել և չկրկնել արդեն եղած առաջարկները:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իմ համեստ լուման էլ գրեմ Ամենայն Հայոց Հարցի մասին: Կա «Գրականություն» բաժին՝ «Ժամանակակից հայ գրականություն» ենթաբաժնով և կա «Ստեղծագործողի անկյուն» բաժին: Ես այս ամենն ընկալում եմ այսպես. «Ստեղծագործողի անկյունում» ինչ-որ ստեղծագործության և/կամ հեղինակի մասին թեմա բացում են միայն իրենք՝ այդ ստեղծագործությունների հեղինակները, իսկ «Գրականությունում» Ակումբի անդամները քննարկում են ուրիշ հեղինակներին և/կամ ուրիշի ստեղծագործությունները: Կարծում եմ՝ չափորոշիչը սա պիտի լինի: Թե չէ՝ «կայացած-չկայացած», հայտնի-անհայտ, տաղանդավոր-անտաղանդ լինելը չափազանց հեղեղուկ և, մանավանդ, պոտենցիալ վիրավորական տարր պարունակող չափանիշ է: Ստեղծագործո՞ղ ես, հեղինա՞կ ես, դու՞ ես գրել տվյալ բանաստեղծությունը կամ պատմվածքը, խնդրեմ՝ ներկայացրու այն «Ստեղծագործողի անկյուն» բաժնում: Ցանկանում ես խոսել մեկ ուրիշի աշխատանքի մասի՞ն. համեցեք «Գրականություն» բաժին: Ընդ որում՝ այս տրամաբանությամբ՝ եթե հանկարծ Մովսես Խորենացին էլ հարություն առներ ու գրանցվեր Ակումբում, նրա տեղը լինելու էր «Ստեղծագործողի անկյունը» և ոչ՝ «Գրականությունը»:
Ավելացնեմ, որ «Գրականությունում» քննարկումները կարող են շատ ավելի բազմաբնույթ ու տարբեր լինել, քան «Ստեղծագործողի անկյունում»: Առաջինում, ըստ իս, տեղ ունեն նաև տարբեր գրական ոճերին/հոսանքներին, դարաշրջաններին, ինչու չէ՝ ճաշակներին նվիրված քննարկումները (և այլն), իսկ երկրորդը պիտի նախատեսված լինի միայն ու միայն կոնկրետ և Ակումբի անդամ հեղինակների գործերի մասին զրուցելու համար, ընդ որում՝ զրույցները պիտի ծավալվեն միայն տվյալ հեղինակի՝ իր գործը ներկայացնելուց հետո: Այսինքն՝ «Անկյունում» առաջնահերթը հենց Ակումբի անդամի ստեղծագործությունն է, ի տարբերություն «Գրականության», որը, կարծում եմ, հավասարապես ուղղված է թե՛ որևէ գրողի ստեղծագործությունների ներկայացմանը և թե՛ տարատեսակ քննարկումներին և կարծիքների արտահայտմանը:
DIXIcarpe noctem

Հայկօ ջան, իսկ հիմա առաջարկդ կասե՞ս:
Դու ներկայացրիր ակումբում գործող մոդելը, բա առաջարկդ ո՞րն է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ

Հա, միայն մի լրացում: «Կայացած» գրող հասկացությունը այնուամենայնիվ գործում է «Ժամանակակից հայ գրականություն» թեմայում քննարկելու համար: Ի՞նչ է սա նշանակում: Սրա հստակ սահմանում չեմ կարող այս պահին ներկայացնել, բայց կարծում եմ, որ գրածիցս հասկանալի կդառնա: Դա նշանակում է, որ Պողոսի գրած պատվածքը, որն ինքը գրել է իր տետրում, երրորդ անձը չի կարող ներկայացնել հրապարակային քննարկման: Ինչու՞: Որովհետև հնարավոր է, որ Պողոսը չի ուզում, որ իր ստեղծագործությունը քննարկեն երրորդ և չորրորդ անձինք, դա ինքը գրելը է իր մերձավոր շրջպատի համար, օրինակ:
Քննարկվող կարող են միայն այն հեղինակներն ու այն ստեղծագործությունները, որոնք իրենք դրել են հրապարակային քննարկման օրինակ գիրք հրատարակելու կամ ինչ-որ գրական կամ ոչ գրական ամսագրում տպագրելով, կամ ասենք այն հեղինակներին, ովքեր գրող կոչվելու հավակնություն են հայտնել անդամակցելով գրողների միությանը և այլն:
Ստեղծագործողի անկյունում կարող են իրենց գործերը քննարկման դնել բոլոր, թե այդ չափանիշներով «կայացած» գրողները, թե սեփական տետրում ստեղծագործողները, ովքեր ուզում են բացի մտերիմ շրջապատից ստեղծագործությունները քննարկել նաև ակումբում: Բայց երրորդ անձն էլի իրավունք չունի այս բաժնում դնել ուրիշի ստեղծագործությունը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ

Հայկ ջան, կներես «յազվության» համար, բայց թարմացնեմ թեման: Առաջարկդ այնուամենայնիվ կասե՞ս, թե՞ ուղղակի թեմայից դուրս գրառում էիր արել՝ ավելի համապատասխան թեմա չգտնելով:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Enigmatic (05.12.2009)

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ