Դուբլ դվաԵրևի նախորդ գրառման մեջ մտքերս չկարողացա լավ արտահայտել:
Եթե բացվի «Օրագրային քննարկումներ» թեմա, օրագիր պահողները կսկսեն պարբերաբար էդ թեման հաճախել, ու կիմանան օրագրային գրառմանը արձագանք եղել ա, թե չէ
Ես մինչև հիմա Ակումբում միջադեպ չի հիշում, որ օրագրի հեղինակը դեմ լինի, որ իր գրառումը մեջբերվի ու քննարկվի: Ընդ որում մինչև հիմա մեջբերվել ու քննարկվել են բազմաթիվ գրառումներ թե՛ Անկապ Օրագրից, թե՛ անձնական օրագրերից: Մեջբերումները հիմնականում եղել են «Թեմայից դուրս, բայց...» թեմայում, որը ոչ բոլորն են մտնում ու կարդում, ինչը բավականին անհարմար է: Իսկ եթե ինչ-որ մեկը դեմ է, որ իր գրառումը մեջբերվի ու քննարկվի, թող տեղեկացնի դրա մասին մոդերատորին, ինչը ԻՄՀԿ խիստ հազվադեպ կլինի:
Կոնտեքստից ու մեջբերումներից կարելի ա հասկանալ, թե որ գրառումը ինչին ա վերաբերվում: Ինչ վերաբերվում ա չափորոշիչներին, ոնց որ մինչև հիմա են օրագրային գրառումները քննարկվել, էդպես էլ հիմա թող քննարկվեն, մենակ թե ոչ թե «Թեմայից դուրս...» թեմայում այլ հենց դրա համար նախատեսված թեմայում:
Պետք է առաջնորդվել Դար Ակումբի Կանոնադրությամբ
Էս առաջարկն էլ հեծանիվ հայտնագործել չի, ընդամենը առաջարկվում է օրագրային գրառումների քննարկումների համար ստեղծել առանձին թեմա, այլ ոչ թե օգվել «Թեմայից դուրս, բայց...» թեմայիցՄեկ ա, եթե թեման չստեղծվի էլ, մարդիկ էլի կշարունակեն օրագրային գրառումները քննարկել «Թեմայից դուրսում...» ի անհարմարությունս բազմաթիվ ակումբցիների:
![]()
Էջանիշներ