Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ոչ մի քննարկում պարունակող թեմա ջնջման ենթակա չի, եթե դրա բովանդակությունը ի սկզբանե շեղված չի: Մենք այստեղ գրաքննությամբ չենք զբաղվում, և այդ թվում քո գնահատականը միշտ չի, որ թեմայի նյութի լրջության մասին ճիշտ կլինի: Ինչևէ: Կոնկրետ թեմաներ, որոնք կկարծես, որ թեմայից շեղված ու դատարկ քննարկում են պարունակում, տեղեկացրու, մոդերատորը համապատասխան որոշում կկայացնի:
Խոսքը գնում է ոչ թե իմ, քո, կամ "Պողոսի" կողմից գրաքննադատության ենթարկելու, այլ, օրինակ, թեմա բացելուն, որը թեմայից չի շեղվում, բայց ասենք սահմանափակվում է կարճ, ոչինչ չասող, կենցաղային բնույթի քննարկմամբ, վերջում էլ մոռացության է մատնվում ասելիքի բացակայության պատճառով։
Մանավանդ, նման թեմաները ահագին անտեղի են լուրջ, ոչ ժամանցային թեմաներում։
Կամ գուցե կարելի էր թեման մաքրել ավելորդ գրառումներից, եթե քննարկում չի գնացել ու այդպես էլ մնացել է միայն սկզբնական նյութը ու կենցաղային արձագանքները։

Շնորհակալություն

---------- Ավելացվել է՝ 17:27 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:24 ----------

Հմմմմմմմմմմմմ

Եւս մեկ խնդրանք, առաջարկ ունեմ։
Տեխնիկապես հնարավոր է արդյոք այնպես անել, որ էդ "Անտեսվածների ցուցակի" մեջ ընդգրկված երևույթների ոչ միայն գրառումները թաքցնի, այլ նաև շնորհակալությունները եւ ընդհանրապես ցույց չտա ոչ մի կերպ, որ էդ մականունը կա ակումբում, ընդհանրապես տեսանելի չլինի՞ Ինչքանով հնարավ որ է...