Առաջարկում եմ «Սեր,զգացմունքներ,ռոմանտիկա» թեման վերանվանել «ՍԵՔՍ,զգացմունքներ,ռոմանտիկա» կամ առանձին «Սեքս »թեմա բացել
Էս թեմայում ինչի մասին զրուցում են իտոգում դառնումա սեքսի մասին
Առաջարկում եմ «Սեր,զգացմունքներ,ռոմանտիկա» թեման վերանվանել «ՍԵՔՍ,զգացմունքներ,ռոմանտիկա» կամ առանձին «Սեքս »թեմա բացել
Էս թեմայում ինչի մասին զրուցում են իտոգում դառնումա սեքսի մասին
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Առաջարկում եմ Բոլոր փակված թեմաները տեղափոխել առանձին բաժին
Այդպես ավելի հարմար կլինի
Ժողովո՜ւուուրդ, ադմիններ ջա՜աան, խնդրում եմ, ի՞նչ կլինի, թող «Ակումբը» էս տեսքով մնա, էլի՜ : Էս գույները մեր Ակումբիկին շա՜տ են սազում …
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Լավ, կմտածենք:
Բաժինը ստեղծված է, առաջիկայում համապատասխան թեմաները կտեղափոխվեն այնտեղ:
Դրեցի, բայց անկեղծ ասած կասկածում եմ հարմար է թե ոչ: Ավելի ճիշտ չգիտեմ, ինձ համար է անսովոր թե ուղղակի հարմար չի ընթերցելու համար: Գիտեմ որ տառատեսակն ինձ դուր չեկավ: Մի տառը նեղ է, մյուսը լայն, որոշ տառերի մեջ հառավորությունը շատ է, մյուսների մեջ քիչ... որոշ տառերի գծագրությունները չհհավանեցի... չգիտեմ, սիրտս մի տեսակ կախ է, բայց առայժմ փորձնական սա եմ թողնում:
Եթե խոսքը անբովանդակ փակված թեմաների մասին է, ապա ավելի նպատակահարմար է դրանք ուղղակի ջնջելը, եթե խոսքը որոշակի բովանդակություն ունեցող բայց ինչ-ինչ պատճառներով ջնջված թեմաների մասին է, ապա անկախ նրանից փա՞կ է, թե՞ բաց, ճիշտ է, որ լինի համապատասխան բաժնում:
Մնալու է
Իսկ ով նախընտրում է հին տեսքը, ապա կարող է դրան գալ հետևյալ կերպ
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ըստ իս լավ կլիներ Գլխավոր էջի վրա թեմաների դիմացի կարմիր ու դեղին գնդերը փոխվեր: Մի տեսակ չի սազում ընդհանուր դիզայնի հետ: ԻՄՀՈ
Ֆորոումը հաճախ վերածվում ա կռվադաշտի: Իհարկե տհաճ է անդամներին դիտել, թե ոնց են ոչ թեմայի շուրջ վիճում երկու մասնակիցները և մոդերատորները ստիպված են տեղափոխել այն օֆֆտոպ կամ ընդհանրապես ջնջել: Օֆֆտոպում ել այն խառնվում է մնացած բարևախառը «տզ, պզ, ուծյու»- ների և կորում:
Վիճել սիրողների անունից առաջարկում եմ՝ բացել մի ենթաբաժին, օրինակ՝ «Ռինգ», և այնտեղ բոլոր նրանք, ովքեր ցանկություն են հայտնում հարաբերությունները պարզել որևե անդամի հետ կարող է բացել թեմա:
Որում կլինեն նաև պայմաններ՝
1) Վերնագիրը պիտի լինի «Նիկ1-ը ընդդեն Նիկ2-ի»
2) Պիտի պարտադիր բացվի հարցում՝ «ու՞մ կողմից եք»: Տարբերակներ. Նիկ1, Նիկ2
Համաձայն եմ նաև իմ վրա վերցնել այդ ծանր պարտականությունը մոդերավորելու այդ էմոցիոնալ բաժնում և պահպանել կարգ ու կանոնը, չթույլատրելով դուրս գալ ցենզուրայի և կանոնադրության օրենքներից:
Հայկ, քո այդպիսի մի թեմա անդամներից մեկը վաղուց բացել էր, որպեսզի ով ում հետ ուզի՝ այնտեղ իր հարաբերությունները պարզի։ Բայց ադմինիստրացիան հավանություն չտվեց այդ գաղափարին ու անմիջապես փակեց թեման։ Պատճառը, կարծում եմ, հասկանալի է. ֆորումը անձնական հարաբերություններ պարզելու տեղ չէ։ Դրա համար գոյություն ունի նամակ (PM), որի միջոցով ցանկացած անդամ հնարավորություն ունի իր հարաբերությունները պարզելու ցանկացած այլ անդամի հետ։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.03.2007, 09:39:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վերջերս կարիք առաջացավ ֆորումը կանչելու առանց նկարների (արագությունը էն չի), ու նկատեցի սենց բան` ավատարի տակ տեղադրված նկարների` ICQ, SKYPE, վարկանիշի նկարների ու մյուս կոճակների բացատրությունը (որը հայտնվում է tooltip-ում, օրինակ ) գրված ա նկարի alt-ում, էդ պատճառով առանց նկարների դեպքում կամ լայնանում ա անվան մասի տարածքը (Explorer-ում), կամ, օրինակ Opera-ում, գալիս գրովում են տեքստի վրա ու կարդալը հարմար չի, կարելի էր էտ տեքստը գրել title-ում, իսկ alt-ում թող լինի ասենք միայն ICQ բառը, այսինքն փոքր բան : Պարզ ա Opera-ն կարում ա բերի էտ նկարները քեշից, բայց Explorer-ը լրիվ իրան ահավոր ա պահում:
Հ.Գ.
Մի տեսակ էն առաջարկներից չէր, որ էս թեմայում կան, բայց էլի կարևոր ա:
Ես էլ մի առաջարկ ունեմ
Լավ կլիներ, որ ղեկավարման վահանակում բացի քո ստացած վարկանիշներից, երևային նաև քո տված վարկանիշները ճիշտ նույն կերպ՝ թե հերթականությունը, թե կոնկրետ գրառումը, որի համար տվել ես այն, թե այն անձը, ով ստացել է: Չգիտեմ տեխնիկապես որքան դժվար է դա կազմակերպելը, բայց երբեմն ուզում ես իմանալ, թե երբ, ում և ինչի համար ես տվել վարկանիշ
True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
Socrates
Իսկ հնարավո՞ր ա,որ անձնագրում վերջին անգամ ակտիվ եղած ամսաթիվը ցույց չտա/թեկուզ լինի ընտրովի,ով ուզի,իրա մոտ ցույց տա,ով էլ չուզի`ցույց չտա /
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ