Չուկ, ոնց հասկացա էս հատուկ ես արել, որ գրառումները վերնագիր չունենան։
Բայց ախր հեչ չի նայվում գրառումը առանց վերնագրի, ոնց որ մի մեծ բան պակաս լինի, համ էլ տգեղ ա։
Առաջարկում եմ հետ բերել։
Sophie (21.04.2010)
Չուկ ջան ինչպես ես վերաբերվում այն առաջարկին, որ այնպես լինի, որ մեր նկարների վերնագրերի վարկանիշային գծի գույնը փոփոխովի լինի: Իմ կարծիքով սա էլ ավելի հետաքրքիր կլինի արտաքին տեսքի տեսանկյունից, իսկ որպես բազիսային գույն վերցնենք ոչ թե սևը այլ մեր այս կանաչը: Հնարավոր է արդյոք այսպիսի փոփոխություն մտցվի թե ոչ?
Չուկ, անսովոր ա առանց վերնագրիՀետ բեր վերնագրերը
![]()
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Վերնագրերը լավ բան էին, բայց թերություն ունեին: Ինձ թվում է՝ եթե սեղմում ես «Կատարել գրառում» կամ մեջբերում ես անում, ապա գրառման վերնագիրը պիտի լինի «Պատ. <թեմայի վերնագիր>», իսկ եթե որևէ կոնկրետ գրառման ես պատասխանում, ապա «Պատ. <գրառման վերնագիր>»: Առաջ «Կատարել գրառում»-ը վերջին գրառման վերնագիրն էր ունենում, ինչը սխալ է:
Չգիտեմ՝ որքանով կարողացա բացատրել միտքս:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Kuk (14.04.2010)
Kuk (14.04.2010)
Թերություն չկա
Երբ պարզապես գրառում ես անում, վերնագիրը լինում է «Պատ. թեմայի վերնագիր»
Երբ մեջբերում ես գրառումը, վերնագիրը լինում է «Պատ. գրառման վերնագիր»
Պրակտիկայում մեծամասնությունը թեմայում գրառում է անում գրառում մեջբերելով, ու եթե ինչ-որ մեկի խելքին փչած է եղել իր գրառումն անելիս վերնագիրը արդարացիորեն կամ անարդարացիորեն փոխել, ապա պրակտիկայում շարունակաբար գնում էր փոխված վերնագիրը:
Փոխված վերնագիր էր գնում նաև այլ թեմայից տեղափոխված գրառումների պարագայում, ստեղծելով խառնաշփոթ:
Այլ կերպ ասած մեխանիզմը ճիշտ է մշակված, սակայն պրակտիկայում, կամ առնվազն ակումբի պրակտիկայում այն բերում էր շարունակական խառնաշփոթների:
Թերություն որպես այդպիսին ուղղակի չկար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Աթեիստ (14.04.2010)
Իսկ սա թերություն չէ՞ր.
Մի՞թե էդպես էր նախատեսված: Ի դեպ, կարծեմ, վերջին թարմացումից հետո էր ի հայտ եկել:Առաջ «Կատարել գրառում»-ը վերջին գրառման վերնագիրն էր ունենում, ինչը սխալ է:
Եթե այս մի հատիկ բանը չլիներ, իրականում ոչ մի խառնաշփոթ էլ չէր լինի: Ինձ, օրինակ, միշտ էլ հետաքրքիր է եղել, թե տվյալ թեմայում կոնկրետ գրառումը այլ թեմայից է տեղափոխված, թե չէ: Նման դեպքերում հաճախ գրառման որոշ նրբերանգներ հասկանալի են դառնում հենց սկզբնական թեման իմանալով:
Համ էլ եթե հաշվի առնենք, որ ֆորումը չաթ կամ զրուցարան չի, ու խիստ ցանկալի է, որ ֆորում կոչվածում գրառումները լինեն լիքը, որևէ հստակ բան ասող, արժեքավոր բաներ, ապա վերնագիրը շատ դեպքերում կարող էր լինել գրառման կարևոր ատրիբուտ: Իհարկե, գիտակցում եմ, որ դա արդեն վաղուց ուտոպիա է:
Համենայն դեպս, առանց վերնագրի սիրուն չի մի տեսակ, թեև հիմա լավագույն լուծումը, կարծում եմ, հենց սա է:
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Ես երբևէ չեմ նկատել, որ «Կատարել գրառումը» դնի վերջին գրառման, այլ ոչ թե թեմայի վերնագիրը: Իսկ խառնաշփոթները լինում էին միշտ, այլ ոչ թե վերջին թարմացումից հետո: Ընդամենը պատահականություն է, որ ես դա հանել եմ վերջին թարմացումից հետո:
Ինչ վերաբերվում է վերնագրի՝ գրառման կարևոր մաս լինելուն, ապա վերնագիր հիմա էլ կարելի է գրել՝ գրառումը դարձնելով ավելի արժեքավոր: Սրանով խուսափում ենք ընդամենը պատահական դրված սխալ վերնագրերից:
Ես փորձելու եմ այնպես անել, որ գրառումների տեքստը պատկերվի փոքր ինչ ավելի ներքևից, գրառման ընդհանուր վիզուալ տեսքը ակնահաճո ու ընթերցելու, դիտելու համար հարմար դարձնելու համար:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ինչ որ մեկը կարա՞ բացատրի, թե էդ վերնագիրը ինչ կայֆ էր տալիս: Ըստ իս լրիվ անիմաստ բան էր: Դեպքերի 99% ում գրած եր «Պատ. [Թեմայի վերնագիր]», մնացած դեպքերում ուրիշ թեմայի վերնագիր (եթե տեղափոխված գրառում էր), մեկ-մեկ էլ ինչ-որ մեկի խելքին փչած վերնագիր՝ օրինակ «Փա՜հ», որը մնում էր նաև հաջորդ գրառումներում:
![]()
My World My Space (14.04.2010), Ungrateful (14.04.2010), Արշակ (14.04.2010), Դատարկություն (14.04.2010), Հայկօ (17.04.2010), Նարե (14.04.2010), Ներսես_AM (14.04.2010), Ուլուանա (14.04.2010), Ռուֆուս (14.04.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ