Առաջարկում եմ որոշակի փոփոխության ենթարկել որոնման համակարգը` այն ավելի մատչելի դարձնելու համար. այսպես օրինակ` եթե որևէ մեկը ցանկանում է գտնել մի թեմա կապված շարժման հետ (խոսքս ֆիզիկական շարժման մասին չի, ինտիմի հետ չխառնե՛լ), գրում է «շարժում» բառը և, ոչ մի արդյունք չկա, քանի որ վերնագրերն այսպես են ձևակերպված «Շարժումն ու գրականությունը», «շարժումը դադարել է», «շարժումն այսպես, այնպես և այլն», հնարավոր չի՞ այնպես անել, որ «շարժում» բառը գրելիս, երևան «շարժումը», «շարժումն» և նման տարբերակները ևս: