Էն, որ հայկական հեռուստաալիքները դեռ շատ հեռու են սերիալ նկարելուց, ըստ ինձ, անխուսափելի փաստ ա: Ուղղակի մի խումբ յանըմ պրոֆեսիոնալներ հավաքվում են ու ստեղծում գումար վաստակելու իրենց հեշտ եղանակը: Ճիշտ ա, հեռուստասերիալներն ամբողջ աշխարհում կոմերցիոն նպատակ են հետապնդում, բայց հայկական ալիքներն ավելի ջախջախիչ քաղաքականություն ունեն, նրանք բացարձակապես չեն մտածում, որ իրենց նկարահանածն ինչ-որ մեկին իրոք օգուտ տա: Խ՞ի որ: Մի քիչ մաֆիա, ոչ նորմատիվ լեքսիկա, սիրուն, բայց անտաղանդ աղջիկներ... Կնայեն, ո՞նց չեն նայի: