User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Ի՞նչ եք կարծում, բնակա՞ն է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար ...

  1. #31
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ եք կարծում, բնակա՞ն է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար ...

    Մեջբերում Lady Raindance-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրիորդի լեքսիկոնը ինձ սարսափեցրեց....
    Օրիորդը չգիտեմ, բայց իրա լեքսիկոնը մի արած գրառումնից չի որ գիշերվա երազ ու քննադատության առարկա պետքա դառնա ` հաշվի առնելով իր ` այլ տեղերում "ցուցաբերած" լեքսիկոնի բարձր մակարդակը:

    Մեջբերում Lady Raindance-ի խոսքերից Նայել գրառումը
    Այն տղամարդը, որը պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ կարող է հանուն աղջկա ոտնատակ տալ ամեն ինչ՝ իր խիղճը, հպարտությունը, համոզմունքները կամ ուրիշ մարդկանց, արդեն տղամարդ չի, այլ կիսաշրջազգեստի հետևից ընկած փալաս:
    Միգուցե ես պարզապես հնամոդա եմ:
    Ինչա նշանակում հանուն աղջկա ... ?
    Հիմա օրինակ ես հանուն Ապսարայի ոտնատակ չեմ տա ոչ հպարտությունս ոչ էլ խիղճս ..
    Բայց հանուն սիրելի Ապսարայի, որին օրինակ իսկականից սիրում եմ "կյանքում մեկ անգամվա" սիրով , որի համար իսկապես պատրաստեմ ամեն ինչ անել բառից ԱՄԵՆ ԻՆՉ իմաստով , ոչ միայն խղճիս ու հպարտության դեմ կգնամ այլ նաև ամբողջ մարդկության եթե պահանջվի:
    Քո ասածը լրիվ առօրեական կենցաղային բնույթ է կրում, որովհետև միայն թեթեվամիտ մարդիկ են կիսաշրջազգեստի հետևից ընկնում /մի փոքր խելացի մարդիկ այնպես են անում, որ կիսաշրջազգեստը , առանց նրան հետևելու, հայտնվում է Ձեր հանգրվանի պարանից կախված/:
    Եթե այն տղամարդը որ իր սիրելիիի /աշխարհում միակ ու չկչկնվող եքսպոնատ/ համար ամեն ինչ կանի կոչվում է փալաս ,ապա ուրախ եմ ցանոթության համար։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.07.2007, 12:30:

  2. #32
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ եք կարծում, բնակա՞ն է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար ...

    Կարծում եմ եթե նախքինում իրար լավ չեն ճանաչել կարելի է ընկերական ոչ թե ավելի շատ ախպերական շփում, որովհետև դա հնարավորությաուն կտա իրար լավ ճանաչել ,առանց որևէ պարտավորվածության հանգիստ շփվել… բայց ոչ թե սիրտը շահելու համար, այլ ուղղակի թույլ տալու, որ իրեն լավ ճանաչի աղջիկը

  3. #33
    Մշտական անդամ Delicada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2006
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ եք կարծում, բնակա՞ն է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար ...

    Մեջբերում ¤PUMA¤-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ էք կարծում, բնական է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար սկզբում փորձում է «ախպերական» մտերմանալ աղջկա հետ, հետո նոր անում է իր անելիքը
    Կարծում եմ բնական չէ:
    Քանի որ արդարացի չէ աղջկա հանդեպ:
    Եթե նա տրամադրվում է այդ տղային որպես ընկերոջ կամ ավելին եղբոր իսկ նա մի առ ժամանակ հետո ասում է թե սիրում է իրեն արդեն լավ չի լինում :
    Vivir como hoy es el ultimo dia !!!!

  4. #34
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ եք կարծում, բնակա՞ն է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար ...

    Մեջբերում Delicada-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ բնական չէ:
    Քանի որ արդարացի չէ աղջկա հանդեպ:
    Եթե նա տրամադրվում է այդ տղային որպես ընկերոջ կամ ավելին եղբոր իսկ նա մի առ ժամանակ հետո ասում է թե սիրում է իրեն արդեն լավ չի լինում :
    Նախ եկեք պարզենք, թե ինչ է նշանակում որևէ տղայի նկատմամբ տրամադրվել, ընկալել որպես եղբայր։ Ու՞մ նկատմամբ կարող է մարդն այդպես տրամադրվել։ Իմ կարծիքով, այն մարդկանց, ովքեր իրեն հոգեհարազատ են, մտերիմ, վստահելի և այլն, չէ՞։ Իսկ եթե այդպես է, ապա մի՞թե բնական չէ հենց այդպիսի մարդկանց՝ իրար սիրահարվելը։ Էլ ի՞նչ եղբայր, ի՞նչ քույր...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #35
    Մշտական անդամ Delicada-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.08.2006
    Գրառումներ
    167
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ եք կարծում, բնակա՞ն է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար ...

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ եկեք պարզենք, թե ինչ է նշանակում որևէ տղայի նկատմամբ տրամադրվել, ընկալել որպես եղբայր։ Ու՞մ նկատմամբ կարող է մարդն այդպես տրամադրվել։ Իմ կարծիքով, այն մարդկանց, ովքեր իրեն հոգեհարազատ են, մտերիմ, վստահելի և այլն, չէ՞։ Իսկ եթե այդպես է, ապա մի՞թե բնական չէ հենց այդպիսի մարդկանց՝ իրար սիրահարվելը։ Էլ ի՞նչ եղբայր, ի՞նչ քույր...
    Տրամադրվել հենց այդ ել հասկանում եմ մեկին մտերիմ համարել քեզ: Բայց դա չի նշանակում որ դու բոլորին կարող ես սիրել ում քեզ մտերիմ ես համարում:
    Օրինակ պատկերացրու որ դու մեկին քեզ ուղղակի ընկեր ես համարում իսկ նա մի օր քեզ ասում է որ սիրում է քեզ:
    Ինչ դու կզգաս այդ դեպքում: Համոզված եմ որ շատ դեպքերում ընկերությանը վերջ է դրվում:
    Դե իհարկե չեմ խոսում այն դեպքերի մասին երբ դու էլ ես սիրահարվել:
    Այլ այն որ դու նրան քեզ ընկեր ես համարում:
    Vivir como hoy es el ultimo dia !!!!

  6. #36
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ եք կարծում, բնակա՞ն է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար ...

    Մեջբերում Delicada-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրամադրվել հենց այդ ել հասկանում եմ մեկին մտերիմ համարել քեզ: Բայց դա չի նշանակում որ դու բոլորին կարող ես սիրել ում քեզ մտերիմ ես համարում:
    Հա, իսկ ո՞վ ասեց, թե բոլոր մտերիմ մարդկանց պետք է սիրահարվել։ Բայց ոչ էլ կարող ենք ժխտել, որ այդպես հաճախ է պատահում։
    Օրինակ պատկերացրու որ դու մեկին քեզ ուղղակի ընկեր ես համարում իսկ նա մի օր քեզ ասում է որ սիրում է քեզ:
    Դրա մեջ ոչ մի անբնական ու տարօրինակ բան չեմ տեսնում, նման դեպքեր շատ են լինում, հաճախ նաև փոխադարձ։
    Ինչ դու կզգաս այդ դեպքում: Համոզված եմ որ շատ դեպքերում ընկերությանը վերջ է դրվում:
    Հա, չի բացառվում, որ այդպես լինի, բայց դա պատճառ չէ այդպիսի ընկերությունից խուսափելու համար, քանի որ փոխադարձ սիրահարվելու հավանականությունը, իմ կարծիքով, նույնքան մեծ է, որքան որ միայն մեկի սիրահարվելու հավանականությունը։
    Դե իհարկե չեմ խոսում այն դեպքերի մասին երբ դու էլ ես սիրահարվել: Այլ այն որ դու նրան քեզ ընկեր ես համարում:
    Հաճախ է լինում, որ սկզբում միայն մեկի մեջ են զգացմունքներ առաջանում, բայց ժամանակի ընթացքում մյուսն էլ է սիրահարվում, չնայած այն հանգամանքին, որ մինչ այդ տվյալ մարդուն ընկալում էր որպես եղբայր։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 26.07.2007, 18:50:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #37
    Մշտական անդամ Dr. M-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.06.2007
    Հասցե
    France
    Տարիք
    40
    Գրառումներ
    382
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ եք կարծում, բնակա՞ն է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար ...

    անկեղծ ասած ոչ բոլորի գրածն եմ կարդացել, եթե կկրկնեմ ինչ-որ մեկի միտքը (չնայած նման ակնկալիք չունեմ ) կարող եք ընդհատել ընթերցումը
    ուրեմնՑ

    "Ախպերանալ" լավ միտք է, եթե չափերի մեջ է և "սահմանը" չեն անցնում , ու կախված այդ մտերմության աստիճանից կարելի է կամաց-կամաց քիչ-քիչ ուղղությունը փոխել: Բայց դա պետք է արվի գրեթե աննկատ հետո էլ կարելի է լիովին բացել խաղաքարերը, սակայն երկար պետք չէ ձգձգել այդ պրոցեսը, չմոռանանք նաև, որ կանայք/աղջիկները դա զգում են "շան" պես որ դիմացինը անտարբեր չէ իր նկատմամբ ու հետագա ընթացքը , հարաբորությունները կարող են հիմք հանդիսանալ սիրո համար: պետք է մի քիչ нюх և համբերություն ունենալ ու ամեն ինչ կստացվի

    Հ.Գ.
    դե անմիջական ասելը շատերի մոտ խուսափողական վերաբերմունք է ձևավորում ,երբեմն, ու դա միշտ էլ կա , ինչպես ասում են
    տակտիկայի և փորձառության հարց է
    Վերջին խմբագրող՝ Dr. M: 26.07.2007, 20:57:
    Թռիչքի մեջ են փորձվում թևերը.....

  8. #38
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2007
    Հասցե
    Harrordown Hill
    Տարիք
    37
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ եք կարծում, բնակա՞ն է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար ...

    Մեջբերում Root-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրիորդը չգիտեմ, բայց իրա լեքսիկոնը մի արած գրառումնից չի որ գիշերվա երազ ու քննադատության առարկա պետքա դառնա ` հաշվի առնելով իր ` այլ տեղերում "ցուցաբերած" լեքսիկոնի բարձր մակարդակը:



    Ինչա նշանակում հանուն աղջկա ... ?
    Հիմա օրինակ ես հանուն Ապսարայի ոտնատակ չեմ տա ոչ հպարտությունս ոչ էլ խիղճս ..
    Բայց հանուն սիրելի Ապսարայի, որին օրինակ իսկականից սիրում եմ "կյանքում մեկ անգամվա" սիրով , որի համար իսկապես պատրաստեմ ամեն ինչ անել բառից ԱՄԵՆ ԻՆՉ իմաստով , ոչ միայն խղճիս ու հպարտության դեմ կգնամ այլ նաև ամբողջ մարդկության եթե պահանջվի:
    Քո ասածը լրիվ առօրեական կենցաղային բնույթ է կրում, որովհետև միայն թեթեվամիտ մարդիկ են կիսաշրջազգեստի հետևից ընկնում /մի փոքր խելացի մարդիկ այնպես են անում, որ կիսաշրջազգեստը , առանց նրան հետևելու, հայտնվում է Ձեր հանգրվանի պարանից կախված/:
    Եթե այն տղամարդը որ իր սիրելիիի /աշխարհում միակ ու չկչկնվող եքսպոնատ/ համար ամեն ինչ կանի կոչվում է փալաս ,ապա ուրախ եմ ցանոթության համար, իսկ Ձեզ ինչպես կհրամայեք անվանել ?
    Спокойствие, только спокойствие.
    Խոսակցությունը գնում էր աղջկան «հասնելու» կոնտեքստում, այդ կոնտեքստում էլ կատարվել է գրառումը: Օրինակ, պատկերացնու՞մ ես, որ քեզ լքի ընկերուհիդ ու դու դեպրեսսիայի մեջ ընկնես, իսկ քո ընկերներից մեկը անզոր լինելով քեզ օգնել իր գրեթե բանտային ստատուսի պատճառով, խնդրի իր ընկերուհուն քեզ հոգեբանական աջակցություն ցուցաբերել: Որ դու դրանից հետո ընկրոջդ բացակայության ընթացքում «տանեիր» նրա ընկերուհուն ու հետո հայտարարեիր ընկերոջդ որ նա ինքն է իր ընկերուհուն «խցկել» քեզ:
    Այդ ընկերը հիմար է, ոչ, պարզապես էշ, բայց նա իր դասը լավ է սովորել ու էլ երբեք ոչ ոքի չի վստահի:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.07.2007, 07:31:

  9. #39
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ եք կարծում, բնակա՞ն է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար ...

    Մեջբերում Lady Raindance-ի խոսքերից Նայել գրառումը
    Спокойствие, только спокойствие.
    Խոսակցությունը գնում էր աղջկան «հասնելու» կոնտեքստում, այդ կոնտեքստում էլ կատարվել է գրառումը: Օրինակ, պատկերացնու՞մ ես, որ քեզ լքի ընկերուհիդ ու դու դեպրեսսիայի մեջ ընկնես, իսկ քո ընկերներից մեկը անզոր լինելով քեզ օգնել իր գրեթե բանտային ստատուսի պատճառով, խնդրի իր ընկերուհուն քեզ հոգեբանական աջակցություն ցուցաբերել: Որ դու դրանից հետո ընկրոջդ բացակայության ընթացքում «տանեիր» նրա ընկերուհուն ու հետո հայտարարեիր ընկերոջդ որ նա ինքն է իր ընկերուհուն «խցկել» քեզ:
    Այդ ընկերը հիմար է, ոչ, պարզապես էշ, բայց նա իր դասը լավ է սովորել ու էլ երբեք ոչ ոքի չի վստահի:
    Կապածա ու հանգիստ, արխային չվախես
    Ասածդ էլ չպատկերացրի .. ասենք բանտում և բանտից դուրս եկած ընկերներ ունեմ, բայց այ որ ես ընկերուհի ~ ունենամ ու մի հատել ինձ նա լքի ... խելքս չի կտրում:
    Շատ լավ օրինակ էր ասեմ .
    Այն տղամարդը, որը պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ կարող է հանուն աղջկա ոտնատակ տալ ամեն ինչ՝ իր խիղճը, հպարտությունը, համոզմունքները կամ ուրիշ մարդկանց, արդեն տղամարդ չի, այլ կիսաշրջազգեստի հետևից ընկած փալաս:
    բայց ցավոք չհասկացա ինչ կապ ուներ վերևի գրածիդ հետ ու ընդհանրապես վերևում ինչ որ մեկը ինչ որ մեկի սիրտը գրավեց ?
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.07.2007, 07:30:

  10. #40
    Սկսնակ անդամ Dina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.01.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    44
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ եք կարծում, բնակա՞ն է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար ...

    Նայած դեպքում, դեպքեր կան որ այս մեթոդի կիրառումը երջանկացրել է երկուսին էլ…
    Խոսքս այն դեպքերի մասին է, երբ աղջիկը վախենում է իր զգացմունքներից, կամ վախենում է լուրջ հարաբերություններից, և եթե նույնիսկ իրեն դուր եկած տղան իրեն մոտենա սիրո առաջարկությամբ, կարծում եմ շատ այդպիսի աղջիկներ կհրաժարվեն, և կխզեն հարաբերությունները տղայի հետ…
    Իսկ եթե տղան մոտենա որպես պարզապես ընկեր, կամ ախպերական մոտեցում ցուցաբերի, և երբ որ զգա որ աղջիկը պատրաստ է լսելու իր զգացմունքները այն ժամանակ էլ արտահայտվի, այս դեպքում կարծում եմ նա հաջողության կհասնի միանշանակ
    Սա այն դեպքում երբ աղջիկը ինչ որ չափով հետաքրքրված է տղայով(հաստատ օգնում է ), իսկ հակառակ դեպքում փորձեք, հետո ինձ կասեք
    Ավելի հեշտ է գնալ մի ճանապարհով, քան ետ դառնալ նրանից…
    (հետևություն )
    Եթե ուզում ես մարդ զգալ քեզ, հետևիր քո կյանքի ընթացքին.

  11. #41
    Մշտական անդամ asho-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2007
    Գրառումներ
    49
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ եք կարծում, բնակա՞ն է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար ...

    Իմ կարծիքով պետք ա ախպերանա ոչ թե էդ աղջկա հետ, այլ էդ աղջկա ամենամոտիկ ընկերուհու հետ: Հետո ամենամոտիկ ընկերուհին էդ աղջկա խելքը կուտի, ասելով որ էդ տղեն շատ լավն ա: Էս փորձված ձև ա:
    Արհամարհանքը պետք է խնայողաբար օգտագործել, քանզի դրա կարքը շատերը ունեն:

  12. #42
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ եք կարծում, բնակա՞ն է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար ...

    Մեջբերում asho-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ կարծիքով պետք ա ախպերանա ոչ թե էդ աղջկա հետ, այլ էդ աղջկա ամենամոտիկ ընկերուհու հետ: Հետո ամենամոտիկ ընկերուհին էդ աղջկա խելքը կուտի, ասելով որ էդ տղեն շատ լավն ա: Էս փորձված ձև ա:
    Կներես, բայց քո առաջարկածը տիպիկ քյարթուական մոտեցում է, ինչը, օրինակ, ինձ հաստատ կվաներ հենց միանգամից։ Զզվում եմ, երբ աղջիկ–տղա հարաբերությունների մեջ միջնորդներ են խցկում։

    Իմ կարծիքով, այդ եղանակով կարելի է ուտել միայն այնպիսի աղջկա խելքը, որը կամ նույնքան քյարթու է, որքան իրեն այդպես գրավել փորձող տղան, կամ էլ սահմանափակ ու ինքնուրույն որոշումներ կայացնելուց թույլ մարդ։ Ի՞նչ է նշանակում՝ ասել. «Էդ տղեն շատ լավն ա...» և այլն։ Ուրիշնե՞րը պիտի ինձ համոզեն՝ էդ տղեն լավն ա, թե չէ։ Եթե իրոք լավն է, ապա ես ինքս դա կհասկանամ, իսկ եթե ոչ, ապա ոչ մի ընկերուհի էլ չի կարող ինձ դրանում համոզել։ Համ էլ եթե նույնիսկ լավն է, դա դեռ բավարար չէ նրան սիրահարվելու համար։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.07.2007, 13:50:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #43
    Սկսնակ անդամ Dina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.01.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    44
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ եք կարծում, բնակա՞ն է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար ...

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, բայց քո առաջարկածը տիպիկ քյարթուական մոտեցում է, ինչը, օրինակ, ինձ հաստատ կվաներ հենց միանգամից։ Զզվում եմ, երբ աղջիկ–տղա հարաբերությունների մեջ միջնորդներ են խցկում։

    Իմ կարծիքով, այդ եղանակով կարելի է ուտել միայն այնպիսի աղջկա խելքը, որը կամ նույնքան քյարթու է, որքան իրեն այդպես գրավել փորձող տղան, կամ էլ սահմանափակ ու ինքնուրույն որոշումներ կայացնելուց թույլ մարդ։ Ի՞նչ է նշանակում՝ ասել. «Էդ տղեն շատ լավն ա...» և այլն։ Ուրիշնե՞րը պիտի ինձ համոզեն՝ էդ տղեն լավն ա, թե չէ։ Եթե իրոք լավն է, ապա ես ինքս դա կհասկանամ, իսկ եթե ոչ, ապա ոչ մի ընկերուհի էլ չի կարող ինձ դրանում համոզել։ Համ էլ եթե նույնիսկ լավն է, դա դեռ բավարար չէ նրան սիրահարվելու համար։
    Կարծիքս ես արտահայտել ապրես
    Ավելի հեշտ է գնալ մի ճանապարհով, քան ետ դառնալ նրանից…
    (հետևություն )
    Եթե ուզում ես մարդ զգալ քեզ, հետևիր քո կյանքի ընթացքին.

  14. #44
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    23.07.2007
    Հասցե
    Harrordown Hill
    Տարիք
    37
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ի՞նչ եք կարծում, բնակա՞ն է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար ...

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կներես, բայց քո առաջարկածը տիպիկ քյարթուական մոտեցում է, ինչը, օրինակ, ինձ հաստատ կվաներ հենց միանգամից։ Զզվում եմ, երբ աղջիկ–տղա հարաբերությունների մեջ միջնորդներ են խցկում։

    Իմ կարծիքով, այդ եղանակով կարելի է ուտել միայն այնպիսի աղջկա խելքը, որը կամ նույնքան քյարթու է, որքան իրեն այդպես գրավել փորձող տղան, կամ էլ սահմանափակ ու ինքնուրույն որոշումներ կայացնելուց թույլ մարդ։ Ի՞նչ է նշանակում՝ ասել. «Էդ տղեն շատ լավն ա...» և այլն։ Ուրիշնե՞րը պիտի ինձ համոզեն՝ էդ տղեն լավն ա, թե չէ։ Եթե իրոք լավն է, ապա ես ինքս դա կհասկանամ, իսկ եթե ոչ, ապա ոչ մի ընկերուհի էլ չի կարող ինձ դրանում համոզել։ Համ էլ եթե նույնիսկ լավն է, դա դեռ բավարար չէ նրան սիրահարվելու համար։
    Անահիտ, ես գիտեմ թե էմոցիոնալ ու ինտելեկտուալ զարգացման ինչ մակարդակի վրա են գտնվում այդ աղջիկները, այնպես որ նշված եղանակը շատ լավ աշխատում է: Ու ոչ միշտ ազնիվ նկատառումներով: Զզվելի է, բայց փաստ:
    Ինչևէ, ես ինքս երբեք չեմ օգտվում այս թեմայում նշված ոչ մի մեթոդից: Իմ կարծիքով, անմիջականությունից ու անկեղծությունից լավ բան չկա: կարելի է, օրինակ, միասին զբոսնելու հրավիրել, ու հիմար կլինի այն աղջիկը, ով առանց օբյեկտիվ պատճառի հրաժարվի: Ծաղիկներն ու ուշադրության այլ նշանները միշտ ել աշխատել են: Իմ կարծիքով, սա շատ ավելի ճիշտ է:

  15. #45
    Authorised Member Adam_Smith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2008
    Հասցե
    The Earth
    Տարիք
    40
    Գրառումներ
    62
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք Re. Ի՞նչ եք կարծում, բնակա՞ն է, որ տղան աղջկա սիրտը գրավելու համար ...

    Կարծում եմ, որ ոչ մի վատ բան չկա որ սկզբից "ախպերանում" ես աղջկա հետ հետագայում նրան գրավելու համար: Ասեմ, որ Հայաստանի պայմաններում դա շատ էլ արդարացված է, քանի որ պատկերացնում եմ, որ միանգամից որևէ նորմալ հայ աղջկա ասես քո զգացմունքների միասին, էնենց կշշի, որ մարդու մազերը տեղում "հրդեհ" կկպնեն: Դրա համար որոշ ժամանակ էդ աղջկա հետ մտերմանալը ոչ գրավելու նպատակով տղային հնարավորության ա տալիս նախ ավելի լավ ծանոթանալ այդ աղջկան, հետո էլ հող ա նախապատրաստում հետագա ավելի լուրջ քայլերի համար

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդը բնակա՞ն, թե՞ անբնական
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 30.11.2016, 20:50
  2. Ի՞նչ եք կարծում` երեխա ունենալը և մայրանալը տարբե՞ր բաներ են:
    Հեղինակ՝ Soni_Mur, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 04.11.2010, 18:56
  3. Գրառումներ: 22
    Վերջինը: 08.03.2009, 20:07
  4. Հնարավո՞ր է, որ տղան 4-5 տարի սիրի մի աղջկա ու չհամարձակվի խոստովանել
    Հեղինակ՝ armenisa, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 19
    Վերջինը: 24.01.2008, 04:11
  5. ինչպես գրավել աղջկա սիրտը
    Հեղինակ՝ Grigorius, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 19
    Վերջինը: 03.06.2007, 20:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •