Կներես, բայց քո առաջարկածը տիպիկ քյարթուական մոտեցում է, ինչը, օրինակ, ինձ հաստատ կվաներ հենց միանգամից։

Զզվում եմ, երբ աղջիկ–տղա հարաբերությունների մեջ միջնորդներ են խցկում։
Իմ կարծիքով, այդ եղանակով կարելի է ուտել միայն այնպիսի աղջկա խելքը, որը կամ նույնքան քյարթու է, որքան իրեն այդպես գրավել փորձող տղան, կամ էլ սահմանափակ ու ինքնուրույն որոշումներ կայացնելուց թույլ մարդ։ Ի՞նչ է նշանակում՝ ասել. «Էդ տղեն շատ լավն ա...» և այլն։ Ուրիշնե՞րը պիտի ինձ համոզեն՝ էդ տղեն լավն ա, թե չէ։

Եթե իրոք լավն է, ապա ես ինքս դա կհասկանամ, իսկ եթե ոչ, ապա ոչ մի ընկերուհի էլ չի կարող ինձ դրանում համոզել։ Համ էլ եթե նույնիսկ լավն է, դա դեռ բավարար չէ նրան սիրահարվելու համար։
Էջանիշներ