: Ես էստեղ ոչ վավերագրություն եմ տեսնում, ոչ գեղարվեստականություն ու ոչ համոզվում եմ ներկայացվող տեսարանների ճշմարտացիության մեջ, ոչ էլ հոգեպես վերապրում հերոսների ողբերգությունը:
Գիտեք ամենասարսափելին այն է, երբ տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ /իհարկե շատ քիչ քանակությամբ/ հուզվում այդ ամենից: Մեր երկրում շատ հաց ու պանիր դեռ կուտեն, բրազիլական կամ արգենտինական սերիալներին հասնելու համար: Ամաչում եմ նույնիսկ համեմատել... համաձայն եմ` նույնիսկ 10 րոպեանոց փաստագրական ֆիլմով կարելի է հասնել առավելագույն արդյունքի` մարդկանց հուզելու համար: Հ1-ի էժանագին քաղաքականությունն ա` Ալեքսան Հարությունյանի գլխավորությամբ ու Անահիտ Մխիթարյանի հեղինակությամբ: Էդ վերջին ս ա իրան դրել թույն սցենարիստի տեղ, ու փորձում ա իրա անգրագետ հալով հեռուստադիտողի վրա ազդել: Կազդի, բա չէ: Օտար խաղերն ազդեցին, որ սա ազդի??? Գիտեք չէ որ նույն աղջիկնա: Էդ Անահիտ Մխիթարյանը նաև օտար խաղերի սցենարիստնա: Հազիվ էլի... էսօր տեսել եմ դրան փողոցում, բայց ուշ ճանաչեցի/դրա բախտն էլ տենց բերեց/: Դեռ ոչ մի անգամ այդքան ափսոսած չկաի կորցրած բաներիս համար, ինչքան էսանգամ: ափսոս չհասցրի 2 քաղցր արտահայտությամբ շնորհավորել ստեղծագործական վերելքների համար:
Էջանիշներ