User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 24 համարի արդյունքները՝ ընդհանուր 24 հատից

Թեմա: չԱռողջապահություն

  1. #16
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. չԱռողջապահություն

    Առողջությունը պահում են մտքի հետ ներդաշնակվելով, հոգևոր զարգանալով, ոտաբոբիկ ցողի վրա մարզվելով, մերսվելով, սառը ջրերի մեջ լողանալով, սարերին , աստղերին, արևին նայելով, բնականի հետ նույնանալով, բուսական սնունդ ուտելով , արշավելով, սիրելով, չվախենալով, մարդուն ` որպես մարմնի, մտքի և հոգու ներդաշնակություն դիտարկելով և ցանկացած արատ սկսած վիրուսային հիվանդությունից , հենց այս տեսակետից դիտարկելով, այս սա է եղել մեծն մարդկանց պատկերացումը ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ.

    ԻՍԿ Չառողջապահությունը սկսում է , երբ կորցնում ես թելը , կապող օղակը, առողջ հոգի առողջ մարմին ներդաշնակությունը:
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  2. #17
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. չԱռողջապահություն

    Հայաստանում արձանագրվել է չարորակ ուռուցքների 2-3 % աճ

    Աշխարհի բոլոր երկրներում` ինչպես տնտեսապես զարգացած, այնպես էլ զարգացող եւ թերզարգացած երկրներում, արձանագրվում է չարորակ ուռուցքներով հիվանդության մակարդակի աճ: Հայաստանում արձանագրվել է չարորակ ուռուցքների 2-3 % աճ:
    Այս մասին այսօր «Դե Ֆակտո» ակումբում հրավիրված ասուլիսում տեղեկացրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը:
    Մասնագետի հավաստմամբ, հիվանդացիության պատկերը երկու տասնամյակ առաջ այլ էր: 1985թ.-ին Հայաստանում արձանագրվել է չարորակ ուռուցքներով 5000 նոր հիվանդներ, տվյալ տարում այդ մարդկանց մոտ առաջին անգամ է հայտնաբերվել:
    Եթե 1985թ.-ին 100 հազար բնակչից 145 հիվանդ էր արձանագրվում, ապա 2007թ-ին այդ թիվը հասել է 220-ի: «Թեկուզ և աճը կա, բայց տնտեսապես զարգացած երկրներում, ինչպես օրինակ` ԱՄՆ-ում, Կանադայում, Սկանդինավյան երկրներում, Ռուսաստանի որոշ մարզերում 100 հազար բնակչությունից արձանագրվում է 450 դեպք: Մեր երկրում հիվանդացության մակարդակը կազմում է 50 %` համեմատած նշված երկրներին»-փաստեց Հայրապետ Գալստյանը:
    Բանախոսը շեշտեց, որ չարորակ ուռուցքների առաջացման հիմնական գործոնները պայմանավորված են մարդկանց ապրելակերպով և նրանց սննդով:
    Վիճակագրական տվյալների համաձայն` ոչ ճիշտ սնունդ օգտագործելու հետևանքով քաղցկեղով հիվանդանում է քաղցկեղով հիվանդների ընդհանուր թվի 35 %-ը: Ծխախոտից` 30 %, ինֆեկցիոն հիվանդություններից` 10-15 %-ը:
    «Սննդի վնասակար գործոնները հիմնականում առաջանում են ոչ ռեժիմով, ոչ առողջ ապրելակերպից` կծու, թթու համեմունքներով սննդամթերքներ, ապխտած կերակուրներ օգտագործելիս: Խորհուրդ է տրվում օգտագործել պտուղ բանջարեղեն, կաթնամթերք, բուսական ծագում ունեցող ճարպեր»-ասում է բանախոսը:
    Թոքի քաղցկեղով հիվանդների 45-90 %-ի թոքերում քաղցկեղը պայմանավորված է ծխելով: «Ծխելը բացասական ազդեցություն է թողնում ոչ միայն բրոնխների, թոքերի և կոկորդի, այլ նաև կրծքագեղձի և այլ օրգանների վրա: Ծխախոտի խեժը իր մեջ պարունակում է 50-ից ավելի քաղցկեղածին նյութեր, որոնց բնույթը ապացուցված է»,-շարունակեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենը:
    Ինֆեկցիոն հիվանդությունները հիմնականում պատճառ են դառնում արյան և արյունաստեղծ օրգանների չարորակ ախտահարմանը:
    Կրծքագեղձի քաղցկեղի աճման դեպքերն արդեն գերազանցում են թոքերի քաղցկեղի դեպքերին: Եթե 3 տարի առաջ թոքի քաղցկեղով հիվանդացիությունը առաջին տեղում էր, ապա այժմ գրեթե հավասար մակարդակի վրա է կրծքագեղձի քաղցկեղը: 2007-ին արձանագրվել է 7200 առաջնային հիվանդ, որից 1300 եղել են թոքի քաղցկեղով հիվանդներ, իսկ 1100-ը` կրծքագեղձի:
    Կենտրոնի փոխտնօրեն Գ. Բազիկյանը փաստեց, որ կրծքագեղձի և ներարգանդային քաղցկեղը այժմ տարածված է կանանց շրջանում, որը կազմում է կանանց մոտ հայտնաբերված քաղցկեղների ընդհանուր թվի 50 %-ը` մոտ 1700 մարդ ամեն տարի:
    «Այդ օրգանները ավելի շատ ծանրաբեռնվածություն են կրում իրենց վրա, և իրենց դերն ունեն տարիքային և հորմոնալ գործոնները»,-նշեց Գ. Բազիկյանը:
    Մասնագետներն ասացին, որ չարորակ ուռուցքների դեմ պայքարել պետք է «սկրինինգային» ծրագրով: Այն կոչված է չարորակ ուռուցքները հայտնաբերել ամենավաղ զարգացման շրջանում:
    Գոյություն ունի «սքրինինգի» երկու տեսակ` ազգային կամ ռեգիոնալ և «օպորտունիստական»: Առաջին դեպքում ընդգրկվում է պետության ողջ բնակչությունը, իսկ երկրոդում` բժիշկն է հիվանդին ուղարկում կամ հիվանդը ինքնակամ է գնում հետազոտության:
    «Մեր հանրապետությունում դեռևս չկա ազգային սկրինինգային ծրագիր, և հիմնականում սկրինինգի մեջ ընդգրկվում է բնակչության 5 %-ը»,-հավելեց Հ. Գալստյանը:
    Վերջինս վկայեց, որ իրենց Ուռուցքաբանական կենտրոնը, բացի ամենօրյա աշխատանքներից, կազմավորել է արտագնա մասնագիտական խմբեր, որում ընդգրկված են հանրապետության առաջատար մասնագետները, դիագնոստներ:
    Կազմված է հատուկ ժամանակացույց, որ Հյաստանի բոլոր մարզերում տարեկան մեկ անգամ, անվճար հիմունքներով այդ խմբերը այցելեն և կանխարգելիչ հետազոտություններ անցկացնեն:
    Հ. Գալստյանը նշում է, որ «մեր ժողովրդի սոցիալական կուլտուրան դեռևս պատշաճ մակարդակի վրա չի գտնվում, չնայած մարզի բոլոր լրատվամիջոցներով տեղեկացվում է այդ մասին, բայց ժողովրդի միայն 10-12 % է գալիս այդ միջոցառումներին: Գուցե կան ինչպես կազմակերպչական թերություններ, բայց այդպես էլ մասնագետներին չենք կարող ուղարկել տուն-առ տուն»:
    Հայաստանի մասնագետները արդեն մշակել են ուռուցքաբանության դեմ պայքարի ազգային ծրագիր, որը ներկայացված է առողջապահության նախարարության քննարկմանը: Հ. Գալստյանը վստահ է, որ «սրա ընդունումից հետո զգալի առաջխաղացումներ կլինեն այս ոլորտում»:
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (04.02.2009)

  4. #18
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. չԱռողջապահություն

    Առողջապահության հետ կապված մի բան էլ ասեմ, եթե մենք չուզենք պահպանել մեր առողջությունը, ապա աշխարհի նույնիսկ ամենալավ բժիշկը մեզ չի կարող օգնել։ Շատ դեպքերում մենք ենք մեղավորը, բայց մեղադրում ենք բժիշկներին։ Օրինակ՝ թողնում ենք դանակը ոսկորինա հասնում նոր ենք բժշկի դիմում, ինչ ասես ու ոնց ասես ուտում ենք ու դրա պատճառով շատ հիվանդություններ ստանում....

    Ու ինձ թվում է, որ եթե մենք պրոբլեմ ունենք առողջապահության հետ, ապա բժիշկներին մեղադրելը հարցի լուծում չի, պետք է պահանջել նրանից ով կազմակերպում է այդ ոլորտի աշխատանքները

  5. #19
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. չԱռողջապահություն

    Կապանում ավելացել է անոթային պաթոլոգիաներով հիվանդների թիվը

    «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Գայանե Այվազյանի տրամադրած տեղեկատվությամբ` միայն հունվար ամսին անոթային պաթոլոգիաներով` կաթված, ինֆարկտ, հիվանդանոց է տեղափոխվել 16 հիվանդ, որից 13-ը` տղամարդ, 3-ը` կին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հիվանդների թիվը եղել է 9-ը:
    Կոմայի մեջ հիվանդանոց տեղափոխված հիվանդներից 4-ը մահացել են: Անցած տարի հունվարին արձանագրվել է մահվան 1 դեպք: Թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Գայանե Այվազյանի փաստմամբ` հիվանդանոցն ապահովված է անհրաժեշտ քանակությամբ դեղամիջոցներով ու բուժսարքավորումներով: Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի կայքէջը:
    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  6. #20
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. չԱռողջապահություն

    Մեջբերում նախշուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Կապանում ավելացել է անոթային պաթոլոգիաներով հիվանդների թիվը

    «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Գայանե Այվազյանի տրամադրած տեղեկատվությամբ` միայն հունվար ամսին անոթային պաթոլոգիաներով` կաթված, ինֆարկտ, հիվանդանոց է տեղափոխվել 16 հիվանդ, որից 13-ը` տղամարդ, 3-ը` կին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հիվանդների թիվը եղել է 9-ը:
    Կոմայի մեջ հիվանդանոց տեղափոխված հիվանդներից 4-ը մահացել են: Անցած տարի հունվարին արձանագրվել է մահվան 1 դեպք: Թերապեւտիկ բաժանմունքի վարիչ Գայանե Այվազյանի փաստմամբ` հիվանդանոցն ապահովված է անհրաժեշտ քանակությամբ դեղամիջոցներով ու բուժսարքավորումներով: Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի կայքէջը:
    Չգիտեմ՝ ինչ սարքավորումներով ու դեղամիջոցներով ա ապահովված, բայց որ էդ Գայանե Այվազյանը նորմալ մասնագետ չի, էդ փաստ ա

  7. #21
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. չԱռողջապահություն

    Դե պատճառներից մեկը, Բյուրի հետ համաձայն եմ որ սկսել են ավելի շատ բժշկի գնալ ժողովուրդը, քանի որ պոլիկլինիկաները դարձել են անվճար, բայց դե մյուս կողմից էլ օդը ավելի ախտոտվել է և ներվային համակարգը շատ-շատերի մոտ արդեն սահմանին է հասել մեր այս ահավոր "վռազ" կյանքում հասցնելու պրոբլեմն է շատ անգամներ կանգնում մեր դիմաց:

  8. #22
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. չԱռողջապահություն

    Նոր տվյալներ. խոցային հիվանդության բարդությունները և վիրահատված ստամոքսի հիվանդությունները վերջին տարիներին անհամեմատ քչացել են: Հավանական պատճառները. ժողովրդի ինքնագիտակցության բարձրացում, այսինքն` բժշկի դիմում են ժամանակին, արդյունավետ դեղորայքի առկայություն, վիրահատական տեխնիկայի տիրապետում:

  9. #23
    Մշտական անդամ նախշուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.05.2007
    Գրառումներ
    327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. չԱռողջապահություն

    ՏԱՍՆՅԱԿ ՄԱՐԴԻԿ ՎԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԲՐՈՒՑԵԼՈԶՈՎ

    Սյունիքի մարզում հետազոտված 206 գյուղացիներից 31-ի մոտ հայտնաբերվել է բրուցելոզի վարակը, որը փոխանցվել է հիվանդ անասունի միսն օգտագործելու եւ կենդանու հետ շփման հետեւանքով:


    Ծղուկի գյուղապետ Մեսրոպ Ամիրջանյանի խոսքերով`
    բրուցելոզը պատուհաս է գյուղի համար:


    Մեր լուսանկարելուց հետո, գյուղացիները պատրաստվում էին
    սպանդի ենթարկել բրուցելոզով վարակված այս անասուններին:

    Սյունիքի մարզի անասունների շրջանում տարածված բրուցելոզ հիվանդությունն արդեն փոխանցվել է մարդկանց: Մասնավորապես՝ մարզի Ծղուկ գյուղում, որտեղից էլ սկսվել է հիվանդության տարածումը, արդեն վարակվել է մի քանի տասնյակ մարդ: Վտանգ կա, որ հիվանդությունը կտարածվի նաեւ հարեւան գյուղերում, ինչն էլ մարզում խուճապ է առաջացրել: «Առավոտի» հետ զրույցում մարդկանց բրուցելոզով հիվանդանալու փաստը հաստատեց նաեւ Ծղուկի գյուղապետ Մեսրոպ Ամիրջանյանը: Ըստ նրա՝ արդեն հետազոտվել է հիվանդության մեջ կասկածվող ավելի քան 210 գյուղացի: Գյուղում շրջանառվում են լուրեր, որ գյուղապետը նույնպես վարակված է բրուցելոզով, սակայն մեզ հետ զրույցում Մ. Ամիրջանյանն ասաց, որ ինքը հիվանդ չէ:

    Մարզի գյուղացիները զբաղվում են հիմնականում անասնապահությամբ, որը նրանց ապրուստի միջոցն է, իսկ հարյուրավոր անասունների հարկադիր ոչնչացումը գյուղացիների համար պարզապես ողբերգություն է: Նշենք, որ անասունների մոտ հիվանդության նշանները ի հայտ են եկել դեռեւս նախորդ տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին, սակայն Սյունիքի մարզպետարանն ու անասնաբուժական տեսչությունը ոչ միայն չեն կանխել հիվանդության հետագա զարգացումը, այլեւ հակառակը՝ հանգստացրել են մարդկանց, թե հիվանդությունը վտանգավոր չէ, եւ խուճապահար լինելու պատճառ չկա: Վերջին երկու տարիներին Ծղուկում սպանդի է ենթարկվել 660 գլխից ավելի խոշոր եղջերավոր անասուն:

    «Առավոտը» զրուցեց նաեւ Ծղուկի բուժքույր Լյուդմիլա Հակոբյանի հետ: Նրա խոսքերով. «Սկզբնական շրջանում 206 գյուղացի է հետազոտվել, որից 31-ի մոտ հայտնաբերվել է բրուցելոզի վարակը: Դրանից հետո կրկնակի ստուգում է արվել, եւ այս պահին հիվանդության առկայությունը հաստատվել է 15 մարդու մոտ: Ինֆեկցիոն բժիշկը տնային պայմաններում բուժում է հիվանդներին, եւ նրանց դեղորայք է նշանակված: Բրուցելոզով վարակվել են տարիքով մեծ մարդիկ, բարեբախտաբար, հիվանդների մեջ երեխաներ չկան»:

    Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում տարածված բրուցելոզի վերաբերյալ օրեր առաջ անասնաբույժ Հովիկ Չիթիրյանը «Առավոտին» տեղեկացրել էր, որ հիվանդության վիրուսը անասուններից հեշտությամբ կարող է փոխանցվել մարդուն: Հ. Չիթիրյանի ներկայացմամբ՝ բրուցելոզը մարդկանց համար խիստ վտանգավոր հիվանդություն է, այն չի բուժվում եւ, դառնալով խրոնիկ, հիվանդին անհանգստացնում է ողջ կյանքի ընթացքում: Սրան ի պատասխան՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը մեզ հետ զրույցում ասաց, թե պարզապես անհնար է, որ մարդը խոշոր եղջերավոր անասուններից վարակվի բրուցելոզով, դեռ ավելին, նա նշեց, որ Հայաստանում նման դեպք երբեւէ չի արձանագրվել. «Հիվանդ անասունների միսը վտանգ չի ներկայացնում մարդու համար: Մսի մեջ վարակ, մանրէ չկա, վարակը արյան մեջ է լինում, իսկ միսը արնաքամ է լինում ու ախտահանվում»:

    Նշենք, որ մարդկանց բրուցելոզով հիվանդանալու առաջին նշաններն են՝ բարձր ջերմությունը, ուժեղ հոդացավերը, սուր քրտնարտադրությունը, ուսերի ցավը: Հիվանդությունը տղամարդկանց մոտ առաջացնում է ամորձիների, իսկ կանանց մոտ՝ սեռական օրգանների բորբոքում:


    Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
    http://new.aravot.am/am/articles/society/55717/view
    http://new.aravot.am/am/articles/society/55715/view




    Կատարի'ր քո առաքելությունը անկախ այն բանից`ձախողում, թե փառք է սպասվում քեզ:

  10. #24
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. չԱռողջապահություն

    Աչքներս լույս: Ժողովրդի անգրագիտության ևս մեկ ապացույց: Ի դեպ, անգրագետ հոդվածագիր. բրուցելոզի հարուցիչը վիրուս չէ, բակտերիա է:
    Մի ավելացում էլ. բրուցելոզով հիվանդանում են օգտագործելով կենդանու՝ ջերմային մշակման չենթարկված կաթնամթերքը, մորթի ժամանակ և վիժման/ծննդաբերության ժամանակ միջամտելիս: Բրուցելոզով հիվանդ անասունի միսը վաճառքի չի հանվում, հատուկ մշակումից հետո օգտագործվում է երշիկեղենի պատրաստության մեջ:

    Բրուցելոզի տեսանկյունից առավել վտանգավոր են մանր եղջրավոր անասունները, քանի որ խոշորները պարբերաբար ստուգման ենթարկվում են, և այդպիսով կանխարգելվում է հիվանդությունը: Ասեմ նաև, որ բրուցելոզը թեև չի բուժվում, չի էլ սպանում: Ու ընդհանրապես, ուսանողների չսիրած ինֆեկցիոն հիվանդությունն է

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •