User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Եթե ծրագրավորման լեզուները կրոններ լինեին...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Եթե ծրագրավորման լեզուները կրոններ լինեին...

    C-ն կլիներ Հուդայիզմը. այն հին է ու սահմանափակ, բայց աշխարհի մեծ մասը ծանոթ է նրա օրենքների հետ ու հարգում է դրանք: Պրոբլեմն այն է, որ չես կարող կրոնափոխ լինել C-ի՝ դու կամ ծնված օրվանից նրա հետևորդ ես, կամ համարում ես, որ այն անմտություն է: Բացի դրանից, հենց ինչ-որ բան այնպես չի, շատ մարդիկ աշխարհի պրոբլեմները գցում են նրա վրա:
    Java-ն կլիներ հիմնարար քրիստոնեությունը. տեսականորեն այն հիմնված է C-ի վրա, բայց նրա մեջ օրիգինալի այնքան օրենքներ են բացակայում, որ նմանությունը գրեթե կորել է: Փոխարենը նա ավելացնում է դաժան կանոնների սեփական համախումբը, որը նրա հետևորդները համարում են ավելի լավ, քան օրիգինալինն են: Նրանք ոչ միայն կարծում են, որ այն աշխարհում լավագույն լեզուն է, այլև հակված են վառել բոլորին, ովքեր համաձայն չեն իրենց հետ:
    PHP-ն կլիներ հանրամատչելի քրիստոնեությունը. այն պայքարում է Java-ի հետ վեբ-շուկայի համար: Նա Java-ից ու C-ից մի քանի կոնցեպցիաներ է վերցնում, բայց միայն նրանք, որոնք իրեն դուր են գալիս: Միգուցե այն այնքան կապակցված չի, ինչքան մնացած ծրագրավորման լեզուները, բայց փոխարենը շատ ավելի շատ ազատություն է տալիս ու ըստ երևույթին ընդհանուր գաղափարն ընդգրկում է իր մեջ: Բացի դրանից, ամբողջ "goto hell" գաղափարը հանված է նրա միջից:
    C++-ը կլիներ իսլամը. վերցնում է C-ն ու ոչ միայն պահպանում է նրա բոլոր կանոնները, այլև դրանց վրա ավելացնում է բարդ կանոնների նոր հավաքածու: Այնքան բազմակողմանի է, որ կարող է հիմք հանդիսանալ գրեթե ամեն ինչի համար՝ սկսած գազանային դաժանություններով ու վերջացրած արվեստի հիասքանչ գործերով: Նրա հետևորդները համոզված են, որ այն «վերջն է», համատիեզերական է ու կատարյալ ճշմարտություն, ու կատաղում են, երբ չես համաձայնում իրենց հետ: Բացի դրանից, եթե վիրավորես նրա հիմնադրին, քեզ հավանաբար մահվան կմատնեն նրա առավել ծայրահեղական հետևորդները:
    C#-ը կլիներ մորմոնիզմը. առաջին հայացքից այն նույնն է, ինչ Java-ն, բայց ավելի մոտիկից նայելիս կզգալ, որ այն մի կորպորացիայի կողմից է ղեկավարվում (որը Java-ի հետևորդների մեծ մասը չար է համարում) ու որ աստվածաբանական հիմնադրույթներից շատերը տարբեր են: Մտածում ես, որ լավ կլիներ հետևել նրան, եթե Java-ի հետևորդները այդքան չնախապաշարվեին քո նկատմամբ՝ այն ընդունելու դեպքում:

    Շարունակելի (թարգմանում եմ):
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (09.01.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Վեբ ծրագրավորման գրքեր
    Հեղինակ՝ Cyber, բաժին` Վեբ ծրագրավորում
    Գրառումներ: 2
    Վերջինը: 12.11.2009, 19:27
  2. Գրառումներ: 154
    Վերջինը: 22.05.2009, 17:01
  3. Ծրագրավորման մրցույթներ
    Հեղինակ՝ Ared, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.02.2009, 18:55
  4. Գրառումներ: 27
    Վերջինը: 25.11.2007, 22:15

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •