Ակումբը հարգել եմ ու հարգում եմ այն բանի համար, որ մաքսիմալ պաշտպանված են բոլոր կրոնների, դավանանքների, ուսմունքների, հարանվանությունների ներկայացուցիչները։
Այսինքն ակումբային մակարդակը ստեղծել է բարենպաստ պայմաններ կրոնական հանդուրժողականության համար։
Հիմա ամեն ինչ կախված է քեզանից ու ինձանից։
Ինձ իրավունք չեմ վերապահի բարոյագիտական քարոզներ անել, պարզապես одну умную вещь скажу, только ты не обижайся
Այլ կրոնի պատկանող մարդուն մի դիտիր որպես թշնամի կամ մրցակից։ Գոնե ակումբային մակարդակում։
Մի փախեցիր ուրիշ կարծիք ունեցող մարդուց։
Մի վախեցիր լսել այդ կարծիքը։
Մի վախեցիր նկատել նրա ու նրա կրոնի դավանողների դրական հատկանիշները։
Մի վախեցիր լսել քննադատություններ սեփական կրոնի մասին, նույնիսկ եթե քննադատությունը անհիմն է և մեղմ ասած չի համապատասխանում ճշմարտությանը։ Չէ՞ որ դու էլ շատ լավ գիտակցում ես, որ իրենց ասելով քո կրոնը չի դառնում այդպիսին, պարզապես գուցե այդ մարդիկ ապատեղակատվության զոհ են։
Պարտք մի համարիր անպայման կծել, ծաղրել ու սխալ հանել հակառակ կարծիք ունեցողին։ Ո՞վ է այդպիսի հանձնարարություն տվել։
Իմ համար յուրաքանչյուր կրոնի անդամի վարքը թեկուզ փոքրիկ չափով պատկերացում է տալիս տվյալ կրոնի մասին։ Եթե մի տեղ անընդհատ սարկազմ է, վիրավորանք ու վեճ, ապա գուցե կրոնն է՞լ է նպաստում, որ մարդը այդպիսին դառնա։
Գիտակցի՛ր.
Որքանով քո կրոնն է քո համար արժեքավոր այդքան էլ այն արժեքավոր է զրուցակցիդ համար
Որքանով, որ քեզ է թվում թե դու անկեղծ ես քո հավատի մեջ, այդքան էլ դիմացինի է թվում
Որքանով քո Աստվածը կամ քո «տեսությունն» է քո համար թանկ, այդքան էլ դիմացինի համար իրենը
Որքանով դու ես վստահ, որ քո կարծիքը հիմնավոր է, այդքան էլ դիմացինն է վստահ
Կրոն բաժնում գրառումներ անողները և հենց հիմա այս գրառումը կարդացողները արժեքավոր են Ակումբի համար։ Լավ-լավ-լավ, իրավունք չունեմ Ակումբի անունից խոսել, բայց գոնե իմ անունից ու իմ անունից, որպես Կրոն բաժնի մոդերատորներից մեկը, հաստատ ասում եմ, որ անկախ քո կրոնից և տեսակետներից դու կարևոր ես կրոն բաժնի համար, քանի որ քո տեսակետներով հարստացնում ես այս բաժնի տեղեկությունների պաշարը և ապահովում կարծիքների բազմազանություն, ինչի համար շնորհակալություն քեզ
Բոլորիս մաղթում եմ կառուցողական և մեկս մյուսի հանդեպ հարգալից քննարկումներ «ԴԱՐ» Ակումբի «Կրոն» բաժնում։
Էջանիշներ