Թեման աղանդների քննարկման մասին չէ, այլ լրիվ ուրիշ բանի: Ուշադիր եղեք ու թեմայից մի շեղվեք, քանի որ չեմ ցանկանում ա՛յս թեմայում թեմայից դուրս գրառումների նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերել:
Թեման աղանդների քննարկման մասին չէ, այլ լրիվ ուրիշ բանի: Ուշադիր եղեք ու թեմայից մի շեղվեք, քանի որ չեմ ցանկանում ա՛յս թեմայում թեմայից դուրս գրառումների նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Monk (10.01.2009)
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
կոնկրետ ինձ աղանդները ետքան չեն հետաքրքրում որ ուսումնասիրեմ թե ինչեն քարոզում, տվածս բնորոշումը ընդհանուր էր, հիմնված իմ ունեցած տեղեկությունների վրա, ոչ թե կոնկրետ, չնայած դժվար եմ պատկերացնում աղանդ որը եկեղեցուն կողմա, համել Չուկը ճիշտա ասում աղանդները չենք քննարկում ստեղ, աղանդների թեմա կա ինչքան գիտեմ, այս հարցը կարելիա այնտեղ քննարկել![]()
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
սպասենք Մոնկինորո՞նք են այն անհամապատասխանությունները, որոնք գոյություն ունեն ՀԱԵ և աղանդների համոզմունքների միջև: /նշել մի քանիսը /
բայց դե թեմայից էլ չշեղվենք
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Եթե աղանդները չեն քննարկվում, ապա ո՞ւմ նկատմամբ է դրսևորվում /կամ չի դրսևորվում/ կոնկրետ ՀԱԵ անդամների կրոնական հանդուրժողականությունը: Իմ տեսակետը հետևյալն է. կրոնական անհանդուրժողականության մեջ մեծ բաժին ունի կրոնական հարցերի չիմացությունը. մարդը հաճախ ձգտում է ապացուցել իր կրոնական հայացքների իրավացիությունը, սակայն, բավարար գիտելիքներ չունենալու պատճառով անհանդուրժողականություն է ցուցաբերում:
Բացի դրանից, փորձում եմ հստակություն մտցնել «աղանդ» գաղափարի ընկալման հարցում, որպեսզի պարզ լինի՝ ինչն ենք հանդուրժում /կամ չենք հանդուրժում/:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Second Chance (10.01.2009), Արշակ (05.04.2010)
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Չուկ, կրոնական հանդուրժողականության մասնավոր դեպքն է հանդուրժողականությունը աղանդների ներկայացուցիչների նկատմամբ: Ուզում եմ պարզել անհանդուրժողականության պատճառները և դրանց հիմնավորությունը:
Ընդհանուր բաներ, խելոք /բայց աբստրակտ/ մտքեր բոլորս էլ կարող ենք արտահայտել, իսկ երբ գործը հասնում է գործնականին՝ թեմայից շեղում է և արգելվո՞ւմ է:
Եթե ես ճիշտ չեմ հասկանում թեմայի իմաստը, բացատրեք, խնդրեմ: Խոսքը պետության վերաբերմունքի և հանդուրժողականության վերաբերյալ է կրոնական կազմակերպությունների և հաստատությունների նկատմա՞մբ:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Խոսքը ակումբում քննարկումների ժամանակ հարգալից վերաբերմունքի, վիրավորանքների, գոռոցների, քարկոծումների չանցնելու մասին է: Խոսքը ակումբի քննարկումների ու ակումբի մյուս մասնակիցների նկատմամբ ցուցաբերած հարգանքի մասին է, խոսքը գրառումներում ավելորդ արտահայտություններ, պիտակումներ չօգտագործելու մասին է:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
...կրոնական հարցերում, մասնավորապես: Բայց սա արդեն կա ամրագրված Ակումբի կանոններու, արդյո՞ք առանձի թեմա է անհրաժեշտ դրա վերաբերյալ:
Ինչևէ, այս թեմայում աղանդների հարցը չեմ բարձրացնի այլևս:
Ռեալիստ, եթե հիշում ես աղանդների վերաբերյալ թեմայի տեղը, խնդրում եմ հղումը փոխանցել: Կանխավ շնորհակալություն:![]()
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Արս ջան, չգիտեմ արդյոք համապատասխան թեմա է, բայց այս թեմայի վերջին էջերում խղճի ազատության մասին հոդվածներ եմ տեղադրել
http://www.akumb.am/showthread.php?t=7853
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
ars83 (13.01.2009)
Այսպիսի թեմա բացելը արդեն լուրջ առաջընթացա, փոխհանդուրժողականության խնդրի շուրջ:
Մոդերատորական։ Գրառման շարունակությունն իր արձագանքներով տեղափոխվել է այստեղ:
Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:
Chuk (10.01.2009), REAL_ist (10.01.2009), Terminator (17.01.2009), Ուլուանա (10.01.2009)
Հարգելի Վիշապ, եթե ես և այդ մուսուլմանը յուրաքանչյուրս մեր պարտքը համարենք իրար դարձի բերելը, սակայն յուրաքանչյուրս էլ անխախտ մնանք մեր կրոնի մեջ, չեմ կարծում, որ գոնե ես` քրիստոնյաս, որևէ բանով կմեղանչեմ իմ կրոնի առաջ, եթե չսկսեմ նրա կոկորդը կրծել: Եվ հազիվ թե այդ մուսուլմանն էլ լսի ինձ (էլ ուր մնաց` դառնա քրիստոնյա), եթե ես վիրավորական կեցվածք ընդունեմ նրա նկատմամբ, ասենք` սկսեմ ծաղրել նրա դավանած կրոնը: Իսկ իմ ասածը ոչ թե վերաբերում է տարբեր կրոնական համակարգերի արհեստական նույնացմամբ անհասկանալի հանդուրժողականություն ստեղծելուն, այլ պարզ մարդկային հարաբերություններում քաղաքակիրթ կեցվածք պահպանելուն, միմյանց հարգել կարողանալուն: Տվյալ դեպքում իմ` այս թեման բացելու համար մեկ նպատակը հրաշալի ներկայացրել է Չուկը.
Թե ես ինչքանով եմ կատարում Հայր Աստծո պատգամը, կարծում եմ լավագույն ելքը կլինի դա թողնել հենց Հայր Աստծո դատաստանին:Իսկ Առաքելական Եկեղեցու ավելորդ հանդուրժողականության մասին Ձեր դիտարկումը երևի մի փոքր ավելի մանրամասնեք, հատկապես թե ինչով է այն նպաստում հոմոսեքսուալիստների ծաղկմանը:
![]()
Հարգելի Մոնք, բանն էլ հենց այն է, որ որոշ կրոնների գաղափարախոսություն իր մեջ պարունակում է իմպերատիվ դրույթներ, որոնք թեկուզ անուղղակիորեն անհադուրժողականուն են պարունակում այլ կրոնների դավանողների նկատմամբ, հենց միայն այն բանով, որ վերջիններս դիտարկվում են որպես անհավատներ։ Իհարկե ըստ իմ իմացածի ոչ մի կրոն չի քարոզում, թե կրծեք անհավատների կոկորդը, ծաղրեք նրանց, կամ վիրավորվեք նրանցից, նույնիսկ ընդհակառակը՝ օրինակ Ղուրանում ասվում է համբերատար եղեք նրանց նկատմամբ, բայց միևնույն ժամանակ դարձի բերեք նրանց։ Սա նրբություն է, որին գուցե կարելի է մատների արանքով նայել, սակայն որ խորը մտածենք և հաշվի առնենք, որ մարդկության զգալի մասի գիտակցական մակարդակը թույլ չի տալիս այդ դրույթները ընկալել ավելի լայն իմաստով, ապա դա բերում է անհանդուրժողականության։ Ես դա եմ ասում։ Պարզ մարդկային հարաբերությունների առումով լրիվ համամիտ եմ, սակայն իմ կարծիքով խոսքը վերաբերում է իսկական հավատացյալներին։ Իմ կարծիքով դուք ավելի շատ լիբերալ հայացքներ ունեք, քան կրոնական։ Իսկական հավատացյալը չի կարող հանդուրժողականություն քարոզել, այն էլ կրոնական։ Մեր եկեղեցու դիրքորոշման մեջ էլ վաղուց ձևավորվել է լիբերալիզմը, իմ կարծիքով իրականում եկեղեցին ավելի շուտ հարմարվել է ժամանակներին ու հասարակությանը, քան թե փորձում է դարձի բերել մոլորյալներին ու այլասերվածներին։ Իսկ այդ հարմարվողականությունը իր հերթին ավելորդ հանդուրժողականություն է՝ այլասերվածների հանդեպ մեղմ վերաբերմունք, որից էլ նրանք օր օրի շատանում ու վխտում են, քանի որ սաստող ու ամաչեցնող չունեն, Աստծուց էլ չեն վախենում։ Սա էլ մասնավորապես հոմոսեքսուալիստների վերաբերյալ։ Մինչդեռ իսլամական աշխարհում դեռևս ամեն ինչ խիստ է, շատ իսլամական պետություններում ալկոհոլն է արգելված և դրա մեջ էլ կրոնն իր դերն ունի։ Իրանում հոմոսեքսուալիստներին կախում են, դավաճան կանանց քարկոծում, այնտեղ կրկին կրոնի գերիշխող ազդեցությունն է նկատվում։ Եվ եթե գլոբալ նայենք, ապա ամենաշատ այլանդակություններն ու այլասերվածությունները տարածվում են քրիստենաեական աշխարհում, իմ կարծիքով հենց ավելորդ հանդուրժողականության ու դրանից բխող ամենաթողության պատճառով։
Մի խոսքով ուզում եմ ասել, կրոնական հանդուրժողականության իմաստը ես այդպես էլ չեմ հասկանում։ Դիցուք մի կրոնի մեջ կան դրույթներ, որոնք արգելված են այլ կրոնում։ Այդ ժամանակ ի՞նչ։ Նույնն է, թե ստեղծել ենք քրեական օրենսդրություն, բայց հանդուրժող ենք հանցագործների նկամամբ։![]()
Si vis pacem, para bellum
Մոդերատորական: Մնացեք թեմայի շրջանակներում:
В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
только для того, чтобы вызвать удивление окружающих…Чарльз Дарвин
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ