Astgh, հնարավոր է, որ ինչ–որ կրոնական գաղափարախոսության ներկայացուցիչներ էլ որոշեն, որ ասենք դու ու մյուս քո նմաններն են վտանգ ներկայացնում մեր երկրի միասնականության համար։ Ու ասեն. շնորհակալ եղեք, որ հանդուրժողական ենք գտնվում ու չենք վառում ձեզ։
Դուք էլ հանկարծ ու շնորհակալ չլինեք ու սկսեց իրար կոտորելով քաղաքացիական պատերազմը…
Երկրում միասնականություն պիտի լինի պետականութան պահպանման, սահմանադրական սկզբունքների հարցում։ Իսկ սահմանադրությամբ ամրագրվում է կրոնական հայացքների ազատության սկզբունքը։ Վերջ, մնացած ցանկացած անհանդուրժողականություն անօրինական ու պախարակելի է։
Միասնականություն պահանջել կրոնական պատկանելության հարցում անիմաստ, անիրականանալի ու վնասակար է։ Նման միասնականությունը ցանկալի կլիներ, բայց չի կարող լինել։ Ու չի կարելի զոռով պարտադրել։ Հայ ժողովուրդը, ինչպես նաև ցանկացած այլ ժողովուրդ երբեք միասնական չի եղել կրոնական հարցում։ Ու էդպիսի միասնականության պահանջով անհանդուրժողականությունը ծնում է անմիասնականություն ընդհանրապես, ազգի մեջ քաղաքացիական մակարդակով։ Ինչն էլ հաճախ ցավալի հետևանքներ է ունենում։
Էջանիշներ