User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 106 հատից

Թեմա: Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն «Կրոն» բաժնում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն «Կրոն» բաժնում

    Այս թեման անշուշտ բաց է առավել լայն սահմաններում քննարկումների համար, բայց առաջին հերթին ես ուզում եմ շեշտադրում անել կոնկրետ այս ֆորումում կրոնական հանդուրժականության խնդիրների վրա: Ինչքանով նկատել եմ` բոլորս էլ մի ժողովրդի զավակներ ենք, ժողովրդի, որի համար միշտ էլ մեծ խնդիր է եղել միասնականության պակասը կամ բացակայությունը: Մի կողմ թողնելով մյուս հարցերը` ես ընդգծում եմ կրոնական հանդուրժողականության անհրաժեշտությունը: Սա ֆորում է, որը պատկերավոր կերպով ես հասկանում եմ մի սեղան, որի շուրջ նստել են տարբեր մարդիկ և իրենց գիտելիքները, հայացքները, մոտեցումներն ու առարկություններն են ներկայացնում որևէ խնդրի շուրջ: Բայց որևէ երկխոսության մասին խոսք գնալ չի կարող, երբ դիմացինիդ կողմից նկատում ես տարրական հարգանքի բացակայություն քո հայացքների և, առավել ևս, այնպիսի նվիրական զգացումների նկատմամբ, ինչպիսին կրոնն է: Ես հասկանում եմ, որ ամեն մեկը փորձում է անհադուրժողականություն որակել դիմացինի պահվածքը, բայց կարծում եմ, որ ավելի արդյունավետ կլինի մեր աշխատանքն այս ուղղությամբ, եթե ամեն մեկս փորձենք նախքան արտահայտվելը մի փոքր մեզ պատկերացնել դիմացինի տեղում, հասկանալ, թե արդյոք չենք խախտում տարրական կուլտուրայի սահմանները, և հետո նոր արտահայտվենք: Իմ առաջարկությունը վերաբերում է ինչպես տարբեր դավանանքներ ունեցող մասնակիցներին, այնպես էլ որևէ կրոնի չհարողներին, որովհետև այս երևույթն առկա է, այպես ասած, բոլոր ճամբարներում: Առայժմ այսքանը: Հուսամ, որ մեր քննարկումներն այս հարցի շուրջ դրական արդյունք կտան:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (09.01.2009), Freeman (21.07.2010), ivy (09.01.2009), Mark Pauler (03.03.2011), Moonwalker (08.03.2011), shatboyov (27.09.2012), Terminator (09.01.2009), Հայկօ (09.01.2009), յոգի (29.10.2009), Ուլուանա (10.01.2009), Սելավի (09.01.2009), Վարպետ (10.01.2009), Ֆրեյա (09.01.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնական մտորումներ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Կրոն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 04.11.2017, 22:16
  2. Կրոնական դաստիարակություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.06.2016, 14:45
  3. Կրոնական անեկդոտներ
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 07.02.2016, 00:15
  4. Հանդուրժողականության սահմաններ
    Հեղինակ՝ Sophie, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 657
    Վերջինը: 17.07.2014, 05:25
  5. Կրոնական անհանդուրժողականություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրոն
    Գրառումներ: 157
    Վերջինը: 28.10.2011, 00:18

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •