Եթե հետաքրքիր է, ասեմ, թե բողոքական եկեղեցիներում ինչի վրա է շեշտը դրվում հարսանիքի ժամանակ:
Բարձր աստիճան ունեցող հոգևորկանները կարդում են հատվածներ Աստվածաշնչից, բացատրում են, թե ինչպիսին պետք է լինի ընտանիքը, բոլորի դերը այդ նորակառույց ընտանիքում, սկսած նորապսակների ծնողներից, մինչև կինը և ամուսինը,/ շատ կան այդպիսի լավ խորհուրդներ Աստվածաշնչում, որոնց հետևելով, ոչ ընտանիքներ կքանդվեն, ոչ էլ մարդիկ իրենց դժբածտ կզգան, եթե նույնիսկ ստիպված լինեն երկու եղբոր ընտանիքները ապրեն իրենց ծնողների հետ:
Օրինակ` ամուսնում ասում է պետք է սիրես քո կնոջը քո անձի պես, եթե քո կինը վատ է հագնվում, ուրեմն դու ես վատ հագնվում, եթե քո կինը կապտուկներով է, ուրեմն դու ես կապտուկներով, եթե քո կինը տխուր է, ուրեմն դու ես տխուր, կնոջը խորհուրդ են տալիս և հորդորում` հնազանդ եղիր ամուսնուդ Տերով, եղիր բարյացակամ, սիրող և այլն, ծնողներին ասում են` սա նոր ընտանիք է, դուք կարող եք իօգնել Ձեր խորհուրդներով, բայց երբեք մի խառնվեք նրանց գործերին և այլ, և այլ, ուղղակի հրաշալի հարսանիքներ են, իսկ որ հիշեցնում են հարսանիքի խորհրդի մասին` Հիսուսի և եկեղեցու հետ կապված....
Էջանիշներ