Հարգելի Մոնք, բանն էլ հենց այն է, որ որոշ կրոնների գաղափարախոսություն իր մեջ պարունակում է իմպերատիվ դրույթներ, որոնք թեկուզ անուղղակիորեն անհադուրժողականուն են պարունակում այլ կրոնների դավանողների նկատմամբ, հենց միայն այն բանով, որ վերջիններս դիտարկվում են որպես անհավատներ։ Իհարկե ըստ իմ իմացածի ոչ մի կրոն չի քարոզում, թե կրծեք անհավատների կոկորդը, ծաղրեք նրանց, կամ վիրավորվեք նրանցից, նույնիսկ ընդհակառակը՝ օրինակ Ղուրանում ասվում է համբերատար եղեք նրանց նկատմամբ, բայց միևնույն ժամանակ դարձի բերեք նրանց։ Սա նրբություն է, որին գուցե կարելի է մատների արանքով նայել, սակայն որ խորը մտածենք և հաշվի առնենք, որ մարդկության զգալի մասի գիտակցական մակարդակը թույլ չի տալիս այդ դրույթները ընկալել ավելի լայն իմաստով, ապա դա բերում է անհանդուրժողականության։ Ես դա եմ ասում։ Պարզ մարդկային հարաբերությունների առումով լրիվ համամիտ եմ, սակայն իմ կարծիքով խոսքը վերաբերում է իսկական հավատացյալներին։ Իմ կարծիքով դուք ավելի շատ լիբերալ հայացքներ ունեք, քան կրոնական։ Իսկական հավատացյալը չի կարող հանդուրժողականություն քարոզել, այն էլ կրոնական։ Մեր եկեղեցու դիրքորոշման մեջ էլ վաղուց ձևավորվել է լիբերալիզմը, իմ կարծիքով իրականում եկեղեցին ավելի շուտ հարմարվել է ժամանակներին ու հասարակությանը, քան թե փորձում է դարձի բերել մոլորյալներին ու այլասերվածներին։ Իսկ այդ հարմարվողականությունը իր հերթին ավելորդ հանդուրժողականություն է՝ այլասերվածների հանդեպ մեղմ վերաբերմունք, որից էլ նրանք օր օրի շատանում ու վխտում են, քանի որ սաստող ու ամաչեցնող չունեն, Աստծուց էլ չեն վախենում։ Սա էլ մասնավորապես հոմոսեքսուալիստների վերաբերյալ։ Մինչդեռ իսլամական աշխարհում դեռևս ամեն ինչ խիստ է, շատ իսլամական պետություններում ալկոհոլն է արգելված և դրա մեջ էլ կրոնն իր դերն ունի։ Իրանում հոմոսեքսուալիստներին կախում են, դավաճան կանանց քարկոծում, այնտեղ կրկին կրոնի գերիշխող ազդեցությունն է նկատվում։ Եվ եթե գլոբալ նայենք, ապա ամենաշատ այլանդակություններն ու այլասերվածությունները տարածվում են քրիստենաեական աշխարհում, իմ կարծիքով հենց ավելորդ հանդուրժողականության ու դրանից բխող ամենաթողության պատճառով։
Մի խոսքով ուզում եմ ասել, կրոնական հանդուրժողականության իմաստը ես այդպես էլ չեմ հասկանում։ Դիցուք մի կրոնի մեջ կան դրույթներ, որոնք արգելված են այլ կրոնում։ Այդ ժամանակ ի՞նչ։ Նույնն է, թե ստեղծել ենք քրեական օրենսդրություն, բայց հանդուրժող ենք հանցագործների նկամամբ։
Էջանիշներ