User Tag List

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 106 հատից

Թեմա: Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն «Կրոն» բաժնում

  1. #46
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն

    Թեման աղանդների քննարկման մասին չէ, այլ լրիվ ուրիշ բանի: Ուշադիր եղեք ու թեմայից մի շեղվեք, քանի որ չեմ ցանկանում ա՛յս թեմայում թեմայից դուրս գրառումների նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Monk (10.01.2009)

  3. #47
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն

    Մեջբերում REAL_ist-ի խոսքերից Նայել գրառումը
    շատ իզուր կհանես երկրրորդ կետը, ոտրև առաջին աղանդները հենց եկեղեցու գոյության դեմ էին ստեղծվում՝ համարելով այն հարստանալու և իշխանություն իրականացնելու ձև, ինչը իրականության մեջ շաաատ ու շատ դեպքերում ճիշտ է, մանավանդ միջին դարերում, այդ իսկ պատճառով աղանդների հիմնական մասը հերքումա հոգևորականության անհրաժեշտությունը, այսինքն միջնորդներ Աստծո և մարդկանց մեջ պետք չեն, ինչնել շատ տեղին պնդումա
    Խոսենք կոնկրետ Հայ Առաքելական Եկեղեցու /ՀԱԵ/ մասին: Ո՞ր աղանդն է պաշտոնապես քարոզում, որ ՀԱԵ-ն պետք չէ:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  4. #48
    Միջազգային իրավաբան REAL_ist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    ՀՀ
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,526
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն

    կոնկրետ ինձ աղանդները ետքան չեն հետաքրքրում որ ուսումնասիրեմ թե ինչեն քարոզում, տվածս բնորոշումը ընդհանուր էր, հիմնված իմ ունեցած տեղեկությունների վրա, ոչ թե կոնկրետ, չնայած դժվար եմ պատկերացնում աղանդ որը եկեղեցուն կողմա, համել Չուկը ճիշտա ասում աղանդները չենք քննարկում ստեղ, աղանդների թեմա կա ինչքան գիտեմ, այս հարցը կարելիա այնտեղ քննարկել
    Pacta sunt servanda
    Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
    Մեր ծնընդյան փուչ օրից,
    Հերթով գալիս, անց ենք կենում
    Էս անցավոր աշխարհից։

  5. #49
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն

    որո՞նք են այն անհամապատասխանությունները, որոնք գոյություն ունեն ՀԱԵ և աղանդների համոզմունքների միջև: /նշել մի քանիսը /
    սպասենք Մոնկին
    բայց դե թեմայից էլ չշեղվենք
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  6. #50
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Թեման աղանդների քննարկման մասին չէ, այլ լրիվ ուրիշ բանի: Ուշադիր եղեք ու թեմայից մի շեղվեք, քանի որ չեմ ցանկանում ա՛յս թեմայում թեմայից դուրս գրառումների նկատմամբ անհանդուրժող վերաբերմունք ցուցաբերել:
    Եթե աղանդները չեն քննարկվում, ապա ո՞ւմ նկատմամբ է դրսևորվում /կամ չի դրսևորվում/ կոնկրետ ՀԱԵ անդամների կրոնական հանդուրժողականությունը: Իմ տեսակետը հետևյալն է. կրոնական անհանդուրժողականության մեջ մեծ բաժին ունի կրոնական հարցերի չիմացությունը. մարդը հաճախ ձգտում է ապացուցել իր կրոնական հայացքների իրավացիությունը, սակայն, բավարար գիտելիքներ չունենալու պատճառով անհանդուրժողականություն է ցուցաբերում:

    Բացի դրանից, փորձում եմ հստակություն մտցնել «աղանդ» գաղափարի ընկալման հարցում, որպեսզի պարզ լինի՝ ինչն ենք հանդուրժում /կամ չենք հանդուրժում/:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Second Chance (10.01.2009), Արշակ (05.04.2010)

  8. #51
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե աղանդները չեն քննարկվում, ապա ո՞ւմ նկատմամբ է դրսևորվում /կամ չի դրսևորվում/ կոնկրետ ՀԱԵ անդամների կրոնական հանդուրժողականությունը: Իմ տեսակետը հետևյալն է. կրոնական անհանդուրժողականության մեջ մեծ բաժին ունի կրոնական հարցերի չիմացությունը. մարդը հաճախ ձգտում է ապացուցել իր կրոնական հայացքների իրավացիությունը, սակայն, բավարար գիտելիքներ չունենալու պատճառով անհանդուրժողականություն է ցուցաբերում:

    Բացի դրանից, փորձում եմ հստակություն մտցնել «աղանդ» գաղափարի ընկալման հարցում, որպեսզի պարզ լինի՝ ինչն ենք հանդուրժում /կամ չենք հանդուրժում/:
    Խոսքը ցանկացած կրոնի ներկայացուցչի մյուսի նկատմամբ ունեցած հանդուրժողականության մասին է, անկախ նրանից, ինքը ինչ-որ սահմանմամբ կրոն է, թե ոչ: ՀԱԵ-ն կապ չունի: Խոսքը բոլորի մասին է ու պահանջում եմ թեմայից չշեղվել:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #52
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքը ցանկացած կրոնի ներկայացուցչի մյուսի նկատմամբ ունեցած հանդուրժողականության մասին է, անկախ նրանից, ինքը ինչ-որ սահմանմամբ կրոն է, թե ոչ: ՀԱԵ-ն կապ չունի: Խոսքը բոլորի մասին է ու պահանջում եմ թեմայից չշեղվել:
    Չուկ, կրոնական հանդուրժողականության մասնավոր դեպքն է հանդուրժողականությունը աղանդների ներկայացուցիչների նկատմամբ: Ուզում եմ պարզել անհանդուրժողականության պատճառները և դրանց հիմնավորությունը:
    Ընդհանուր բաներ, խելոք /բայց աբստրակտ/ մտքեր բոլորս էլ կարող ենք արտահայտել, իսկ երբ գործը հասնում է գործնականին՝ թեմայից շեղում է և արգելվո՞ւմ է:

    Եթե ես ճիշտ չեմ հասկանում թեմայի իմաստը, բացատրեք, խնդրեմ: Խոսքը պետության վերաբերմունքի և հանդուրժողականության վերաբերյալ է կրոնական կազմակերպությունների և հաստատությունների նկատմա՞մբ:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  10. #53
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, կրոնական հանդուրժողականության մասնավոր դեպքն է հանդուրժողականությունը աղանդների ներկայացուցիչների նկատմամբ: Ուզում եմ պարզել անհանդուրժողականության պատճառները և դրանց հիմնավորությունը:
    Ընդհանուր բաներ, խելոք /բայց աբստրակտ/ մտքեր բոլորս էլ կարող ենք արտահայտել, իսկ երբ գործը հասնում է գործնականին՝ թեմայից շեղում է և արգելվո՞ւմ է:

    Եթե ես ճիշտ չեմ հասկանում թեմայի իմաստը, բացատրեք, խնդրեմ: Խոսքը պետության վերաբերմունքի և հանդուրժողականության վերաբերյալ է կրոնական կազմակերպությունների և հաստատությունների նկատմա՞մբ:
    Խոսքը ակումբում քննարկումների ժամանակ հարգալից վերաբերմունքի, վիրավորանքների, գոռոցների, քարկոծումների չանցնելու մասին է: Խոսքը ակումբի քննարկումների ու ակումբի մյուս մասնակիցների նկատմամբ ցուցաբերած հարգանքի մասին է, խոսքը գրառումներում ավելորդ արտահայտություններ, պիտակումներ չօգտագործելու մասին է:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #54
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքը ակումբում քննարկումների ժամանակ հարգալից վերաբերմունքի, վիրավորանքների, գոռոցների, քարկոծումների չանցնելու մասին է: Խոսքը ակումբի քննարկումների ու ակումբի մյուս մասնակիցների նկատմամբ ցուցաբերած հարգանքի մասին է, խոսքը գրառումներում ավելորդ արտահայտություններ, պիտակումներ չօգտագործելու մասին է:
    ...կրոնական հարցերում, մասնավորապես: Բայց սա արդեն կա ամրագրված Ակումբի կանոններու, արդյո՞ք առանձի թեմա է անհրաժեշտ դրա վերաբերյալ:
    Ինչևէ, այս թեմայում աղանդների հարցը չեմ բարձրացնի այլևս:
    Ռեալիստ, եթե հիշում ես աղանդների վերաբերյալ թեմայի տեղը, խնդրում եմ հղումը փոխանցել: Կանխավ շնորհակալություն:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  12. #55
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն

    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    ...կրոնական հարցերում, մասնավորապես: Բայց սա արդեն կա ամրագրված Ակումբի կանոններու, արդյո՞ք առանձի թեմա է անհրաժեշտ դրա վերաբերյալ:
    Ինչևէ, այս թեմայում աղանդների հարցը չեմ բարձրացնի այլևս:
    Ռեալիստ, եթե հիշում ես աղանդների վերաբերյալ թեմայի տեղը, խնդրում եմ հղումը փոխանցել: Կանխավ շնորհակալություն:
    Արս ջան, չգիտեմ արդյոք համապատասխան թեմա է, բայց այս թեմայի վերջին էջերում խղճի ազատության մասին հոդվածներ եմ տեղադրել

    http://www.akumb.am/showthread.php?t=7853
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (13.01.2009)

  14. #56
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն

    Այսպիսի թեմա բացելը արդեն լուրջ առաջընթացա, փոխհանդուրժողականության խնդրի շուրջ:

    Մոդերատորական։ Գրառման շարունակությունն իր արձագանքներով տեղափոխվել է այստեղ:
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.01.2009), REAL_ist (10.01.2009), Terminator (17.01.2009), Ուլուանա (10.01.2009)

  16. #57
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    43
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Մոնք, քանզի իմ նախորդ գրառումը արձագանքի չարժանցավ, մի օրինակ բերեմ և խնդրեմ պատասխանել։ Ենթադրենք Դուք հանգամանքների բերումով ապրում եք մի մուսուլմանի հետ նույն հարկում։ Վերջինիս որպես հավատացյալի ամենաբարձրյալ Ալլահը հրահանգում է անդադար զրուցել անհավատների հետ և ողջ ուժերով լուսավորել, ցույց տալ հավատքի ուղին ու կոչել ծառայելու Ալլահին (Ղուրանը այդպես է հրահանգում՝ Ответы из Корана)։ Եվ նա դիցուք կատարում է իր սրբազան պարտականությունը և փորձում Ձեզ դարձի բերել որպես անհավատի, քանի որ Դուք ըստ էության Ալլահին չեք հավատում և Ղուրանում դրույթներ կան, որ զգալի տարբերվում են Աստվածաշնչյան դրույթներից։ Խնդրում եմ ասել, թե ի վերջո ինչի կբերի ձեր հանդուրժողականությունը, ասենք ամեն օր կզրուցեք նրա հետ բայց չեք ընդունի նրա գաղափարները, կամ կդադարեք նրա հետ շփվել, կամ կբացատրեք որ Ձեր դավանանքը այլ է (ինձ թվում է, նա միևնույն է Ձեզ չի ընդունի որպես հավատացյալի)։ Կրկնում եմ, բայց կրոնական հանդուրժողականություն ասվածը ինձ աբսուրդային է թվում։ Այնուամենայնիվ պատնեշ կա տարբեր կրոնների դավանողների միջև, որն անհանդուրժողականության պոտենցիալ աղբյուր է, որը ոչ մի քարոզչության արդյունքում չի վերանա, քանի որ ոչ մի կրոնի դրույթների մեջ չկա թե հանդուրժեք և հանգիստ թողեք այլ կրոն դավանողներին, նրանք էլ իրենց Աստծու միջոցով կփրկվեն։ Ու առհասարակ մեր Առաքելական Եկեղեցու ավելորդ հանդուրժողականության պատճառով է, որ մանրից ծաղկում են աղանդները, սատանիստները, հոմոսեքսուալսիտները տարածելով չարիքներ, որոնք անհավատության արգասիք են։ Այ, Դուք Հայր Աստծո պատգամը չեք կատարում, դարձի չեք բերում անհավատներին ու դեռ հանդուրժողականություն քարոզելով ակամայից նպաստում եք անհավատների աճին։
    Հարգելի Վիշապ, եթե ես և այդ մուսուլմանը յուրաքանչյուրս մեր պարտքը համարենք իրար դարձի բերելը, սակայն յուրաքանչյուրս էլ անխախտ մնանք մեր կրոնի մեջ, չեմ կարծում, որ գոնե ես` քրիստոնյաս, որևէ բանով կմեղանչեմ իմ կրոնի առաջ, եթե չսկսեմ նրա կոկորդը կրծել: Եվ հազիվ թե այդ մուսուլմանն էլ լսի ինձ (էլ ուր մնաց` դառնա քրիստոնյա), եթե ես վիրավորական կեցվածք ընդունեմ նրա նկատմամբ, ասենք` սկսեմ ծաղրել նրա դավանած կրոնը: Իսկ իմ ասածը ոչ թե վերաբերում է տարբեր կրոնական համակարգերի արհեստական նույնացմամբ անհասկանալի հանդուրժողականություն ստեղծելուն, այլ պարզ մարդկային հարաբերություններում քաղաքակիրթ կեցվածք պահպանելուն, միմյանց հարգել կարողանալուն: Տվյալ դեպքում իմ` այս թեման բացելու համար մեկ նպատակը հրաշալի ներկայացրել է Չուկը.
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Խոսքը ակումբում քննարկումների ժամանակ հարգալից վերաբերմունքի, վիրավորանքների, գոռոցների, քարկոծումների չանցնելու մասին է: Խոսքը ակումբի քննարկումների ու ակումբի մյուս մասնակիցների նկատմամբ ցուցաբերած հարգանքի մասին է, խոսքը գրառումներում ավելորդ արտահայտություններ, պիտակումներ չօգտագործելու մասին է:
    Թե ես ինչքանով եմ կատարում Հայր Աստծո պատգամը, կարծում եմ լավագույն ելքը կլինի դա թողնել հենց Հայր Աստծո դատաստանին: Իսկ Առաքելական Եկեղեցու ավելորդ հանդուրժողականության մասին Ձեր դիտարկումը երևի մի փոքր ավելի մանրամասնեք, հատկապես թե ինչով է այն նպաստում հոմոսեքսուալիստների ծաղկմանը:

  17. #58
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Արս ջան, չգիտեմ արդյոք համապատասխան թեմա է, բայց այս թեմայի վերջին էջերում խղճի ազատության մասին հոդվածներ եմ տեղադրել

    http://www.akumb.am/showthread.php?t=7853
    Շնորհակալություն, Astgh ջան:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  18. #59
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն

    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Վիշապ, եթե ես և այդ մուսուլմանը յուրաքանչյուրս մեր պարտքը համարենք իրար դարձի բերելը, սակայն յուրաքանչյուրս էլ անխախտ մնանք մեր կրոնի մեջ, չեմ կարծում, որ գոնե ես` քրիստոնյաս, որևէ բանով կմեղանչեմ իմ կրոնի առաջ, եթե չսկսեմ նրա կոկորդը կրծել: Եվ հազիվ թե այդ մուսուլմանն էլ լսի ինձ (էլ ուր մնաց` դառնա քրիստոնյա), եթե ես վիրավորական կեցվածք ընդունեմ նրա նկատմամբ, ասենք` սկսեմ ծաղրել նրա դավանած կրոնը: Իսկ իմ ասածը ոչ թե վերաբերում է տարբեր կրոնական համակարգերի արհեստական նույնացմամբ անհասկանալի հանդուրժողականություն ստեղծելուն, այլ պարզ մարդկային հարաբերություններում քաղաքակիրթ կեցվածք պահպանելուն, միմյանց հարգել կարողանալուն: Տվյալ դեպքում իմ` այս թեման բացելու համար մեկ նպատակը հրաշալի ներկայացրել է Չուկը.

    Թե ես ինչքանով եմ կատարում Հայր Աստծո պատգամը, կարծում եմ լավագույն ելքը կլինի դա թողնել հենց Հայր Աստծո դատաստանին: Իսկ Առաքելական Եկեղեցու ավելորդ հանդուրժողականության մասին Ձեր դիտարկումը երևի մի փոքր ավելի մանրամասնեք, հատկապես թե ինչով է այն նպաստում հոմոսեքսուալիստների ծաղկմանը:
    Հարգելի Մոնք, բանն էլ հենց այն է, որ որոշ կրոնների գաղափարախոսություն իր մեջ պարունակում է իմպերատիվ դրույթներ, որոնք թեկուզ անուղղակիորեն անհադուրժողականուն են պարունակում այլ կրոնների դավանողների նկատմամբ, հենց միայն այն բանով, որ վերջիններս դիտարկվում են որպես անհավատներ։ Իհարկե ըստ իմ իմացածի ոչ մի կրոն չի քարոզում, թե կրծեք անհավատների կոկորդը, ծաղրեք նրանց, կամ վիրավորվեք նրանցից, նույնիսկ ընդհակառակը՝ օրինակ Ղուրանում ասվում է համբերատար եղեք նրանց նկատմամբ, բայց միևնույն ժամանակ դարձի բերեք նրանց։ Սա նրբություն է, որին գուցե կարելի է մատների արանքով նայել, սակայն որ խորը մտածենք և հաշվի առնենք, որ մարդկության զգալի մասի գիտակցական մակարդակը թույլ չի տալիս այդ դրույթները ընկալել ավելի լայն իմաստով, ապա դա բերում է անհանդուրժողականության։ Ես դա եմ ասում։ Պարզ մարդկային հարաբերությունների առումով լրիվ համամիտ եմ, սակայն իմ կարծիքով խոսքը վերաբերում է իսկական հավատացյալներին։ Իմ կարծիքով դուք ավելի շատ լիբերալ հայացքներ ունեք, քան կրոնական։ Իսկական հավատացյալը չի կարող հանդուրժողականություն քարոզել, այն էլ կրոնական։ Մեր եկեղեցու դիրքորոշման մեջ էլ վաղուց ձևավորվել է լիբերալիզմը, իմ կարծիքով իրականում եկեղեցին ավելի շուտ հարմարվել է ժամանակներին ու հասարակությանը, քան թե փորձում է դարձի բերել մոլորյալներին ու այլասերվածներին։ Իսկ այդ հարմարվողականությունը իր հերթին ավելորդ հանդուրժողականություն է՝ այլասերվածների հանդեպ մեղմ վերաբերմունք, որից էլ նրանք օր օրի շատանում ու վխտում են, քանի որ սաստող ու ամաչեցնող չունեն, Աստծուց էլ չեն վախենում։ Սա էլ մասնավորապես հոմոսեքսուալիստների վերաբերյալ։ Մինչդեռ իսլամական աշխարհում դեռևս ամեն ինչ խիստ է, շատ իսլամական պետություններում ալկոհոլն է արգելված և դրա մեջ էլ կրոնն իր դերն ունի։ Իրանում հոմոսեքսուալիստներին կախում են, դավաճան կանանց քարկոծում, այնտեղ կրկին կրոնի գերիշխող ազդեցությունն է նկատվում։ Եվ եթե գլոբալ նայենք, ապա ամենաշատ այլանդակություններն ու այլասերվածությունները տարածվում են քրիստենաեական աշխարհում, իմ կարծիքով հենց ավելորդ հանդուրժողականության ու դրանից բխող ամենաթողության պատճառով։
    Մի խոսքով ուզում եմ ասել, կրոնական հանդուրժողականության իմաստը ես այդպես էլ չեմ հասկանում։ Դիցուք մի կրոնի մեջ կան դրույթներ, որոնք արգելված են այլ կրոնում։ Այդ ժամանակ ի՞նչ։ Նույնն է, թե ստեղծել ենք քրեական օրենսդրություն, բայց հանդուրժող ենք հանցագործների նկամամբ։
    Si vis pacem, para bellum

  19. #60
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    46
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կրոնական հանդուրժողականության անհրաժեշտություն

    Մոդերատորական: Մնացեք թեմայի շրջանակներում:
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

Էջ 4 8-ից ԱռաջինԱռաջին 12345678 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կրոնական մտորումներ
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Կրոն
    Գրառումներ: 44
    Վերջինը: 04.11.2017, 22:16
  2. Կրոնական դաստիարակություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 14
    Վերջինը: 27.06.2016, 14:45
  3. Կրոնական անեկդոտներ
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 07.02.2016, 00:15
  4. Հանդուրժողականության սահմաններ
    Հեղինակ՝ Sophie, բաժին` Կենցաղ
    Գրառումներ: 657
    Վերջինը: 17.07.2014, 05:25
  5. Կրոնական անհանդուրժողականություն
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Կրոն
    Գրառումներ: 157
    Վերջինը: 28.10.2011, 00:18

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •