Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Ես իմ բնույթով անհանդուրժող եմ այն երևույթների նկատմամբ, որոնք համարում եմ արատավոր: Ու այսուհանդերձ ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, թե ինչքան հաճելի ու լավ քննարկում է սա, որովհետև անգամ դիմացինի կարծիքին բացարձակ դեմ լինելու դեպքում խոսում եք փոխադարձ հարգանքով, իրար հասկանալ ցանկանալու, ձեր տեսակետը ներկայացնելու ցանկությամբ: Սրա մասին է խոսքը, ուրիշ ոչինչ չի առաջարկվում, չի պահանջվում:


Աստղ ջան, ես էլ, օրինակ, կարող եմ հիմա սահմանադրությունից ուրիշ հոդվածներ բերել ու խոսակցությունը համատեղ ջանքերով տանենք փակուղի: Նախ դու խոսում ես կոնկրետ աղանդների մասին՝ օգտագործելով ընդհանուր «աղանդ» տերմինը, մինչդեռ ես, օրինակ, աղանդավոր (ցավոք) ընկեր ունեմ, ով ծառայել է բանակում ու ծառայել է սիրով, անմնացորդ:

Ու այսուհանդերձ, քանի որ քո ասածը վերաբերվում է ծառայությունը, ապա ուզում եմ ասել բազմիցս ասածը. բանակում ծառայելը հայրենիքին ծառայելու միակ տարբերակը չի ու չի կարող լինել: Այլ հարց է, որ օրինակ նույն Եհովայի վկաների բանակում չծառայելու դրույթն իմ համար անընդունելի է: Բայց մասնավորեցումներով ընդհանուր քննարկման ժամանակ խոսելը ծայրահեղականության տարրեր է իր մեջ պարունակում:


Ցանկացած ծայրահեղականություն սարսափելի արատ է: Այս մեջբերածս գրառումը ծայրահեղականության դասական օրինակ է:

Ցանկացած գաղափարախոսություն, ցանկացած քաղաքակրթություն, ցանկացած աշխարհայացք ունեցել է, ունի և կունենա դրական և բացասական երևույթների համախումբ: Ընդ որում նույն երևույթը տարբեր ընկալումներով մշտապես մեկի կողմից կդիտարկվի որպես դրական, մյուսի կողմից իբրև բացասական: Ինչ որ մի քաղաքակրթություն, գաղափարախոսություն դիտարկելիս բերել ըստ քո աշխարհայացքի դրա ամենաբացասական երևույթներ ու փորձել դա իբրև հաղթաթուղթ օգտագործել, ընդամենը խոսակցությունը փակուղի տանելու անհաջող փորձ է: Ինչու՞ հենց նույն պահին չանդրադառնալ այդ նույն քաղաքակրթության բազում դրական կողմերին, պատճառն ակնհայտ է. որովհետև կա ցանկություն դիմացինին դնել կաղապարների մեջ, ոչ թե ինչ-որ եզրահանգման գալ, քննարկում անցկացնել:

Սա չափազանց վատ պրակտիկա է, իմ համար անընդունելի:
Հիշիր թեմայի վերնագիրը ,հիշիր