Ճիշտն ասած ես էլ Չուկին ( ինչպես նաև, ցավոք սրտի, մնացած բոլոր ակումբականներին ) չեմ ճանաչում: Հոգու ճիչ բնորոշմանը լիովին համաձայն եմ, սակայն իմ կարծիքով այդ ճիչը մի քիչ խզված է: Ափսոսում եմ, որ քննադատում եմ, որովհետև համարյա բոլոր անդրադարձները վկայում են այն մասին, որ Չուկը շատ դրական, ճիշտ մարդ է և հենց այդ պատճառով էլ չեմ կարող չհուշել, որ երկրորդ տողի «միշտ» -ը ( այլ ոչ թե, ասենք, «հաճախ»-ը) արդեն տեղ չի թողնում 7-րդ տողի «միշտ»-ի համար...
Էջանիշներ