User Tag List

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234
Ցույց են տրվում 46 համարից մինչև 48 համարի արդյունքները՝ ընդհանուր 48 հատից

Թեմա: Կեսգիշերային ինքնախոստովանանք (օրագիր)

  1. #46
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կեսգիշերային ինքնախոստովանանք

    Այսօր հասկացա, որ մահից չեմ վախենում...

    Առավոտ է: Աշխատանքի եմ շտապում: Մտքերս խառն են, ինչ-որ բան եմ մտածում: Մեքենան բավականին արագ ընթացքով է գնում ու ընդառաջ եկող մեքենան, որն հավանաբար ավելի արագ էր ընթանում, միայն միլիմետրերի ճշտությամբ չի բախվում մեր մեքենային: Ուժեղ արգելակումից պայուսակս ընկնում է ոտքերիս մոտ: Վերցնում եմ, անտարբեր մաքրում փոշին: Մտքիս թելը չի կտրվել, դեմքիս արտահայտությունը չի փոխվել, ասես ոչինչ չի եղել: Շրջվում եմ վարորդին, ճակատին սառը քրտինք է պատել: Նրա դեմքի արտահայտությունից ասես նոր հասկանում եմ, թե ինչից պրծանք: Իսկ իմ համար մեկ էր` կարևորը ամենաթանկ ու հարազատ մարդիկ, ում համար անհանգստանալու էի, մեքենայի մեջ չէին:
    Աբսուրդ է
    Ես ոչինչ չեմ ուզում...

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (07.10.2009), Nadine (29.06.2009), Tig (21.10.2009), Եկվոր (29.06.2009)

  3. #47
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կեսգիշերային ինքնախոստովանանք

    Ինչքան անկապ սովորություններ կան...
    Երթուղայինում իմ տեղն ունեմ, անպայման վերջին նստարանին եմ նստելու, վարորդի կողմից ու պատուհանի տակ...
    Էսօր իմ տեղն արդեն զբաղեցրել էին...
    Ստիպված էի սպասել հաջորդ երթուղայինին...
    Անկապ է, չէ?
    Ես ոչինչ չեմ ուզում...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (21.10.2009)

  5. #48
    աջ
    Գրանցման ամսաթիվ
    29.08.2008
    Գրառումներ
    753
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Կեսգիշերային ինքնախոստովանանք

    Երբեմն ամեն ինչ իրար է խառնվում, կորցնում ես ինքնատիրապետումդ... ու ցավի մեջ անգամ հաճույք ես զգում կամ... դողդողացող մատների սառնությունն այրում է...
    Կորում է մեղքի զգացումը, խղճի խայթերն անհետանում են...

    Ուզում ես դիպչել, համոզվելու համար, որ Նա-ն իրական է, այլ ոչ թե մտացածին...

    Հոտդ մատներիս է կպել...
    Փակում եմ աչքերս ու շնչում ափիս մեջ... Այնտեղ ես... Կարոտել եմ... Գիտեմ, վերջանալու է... Չեմ ուզում
    Երկար շնչելիս անհետանում ես մի պահ... Մի փոքր դադար եմ առնում, փակում ափս, որ նորից այնտեղ հայտնվես... Որ շնչեմ քեզ... Վերադարձել ես ...

    Ամբողջ գիշեր աչք չփակեցի, իմ հետ էիր... Հոտդ մատներիս էր, հեռանալ չէր ուզում...
    Բայց լուսադեմին անհետացավ... Էլ չկաս...
    Վերադարձիր...
    Ես ոչինչ չեմ ուզում...

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.10.2009), Bodyguard (15.10.2009), cold skin (13.10.2009), Nadine (13.10.2009), snow (07.10.2009), Tig (21.10.2009), Ֆոտոն (07.10.2009)

Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին 1234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. +1 օրագիր
    Հեղինակ՝ Փոքրիկ շրջմոլիկ, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 25
    Վերջինը: 16.01.2016, 13:05
  2. IT օրագիր
    Հեղինակ՝ Վահե-91, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 5
    Վերջինը: 18.10.2013, 00:49
  3. օրագիր N1
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 21
    Վերջինը: 14.09.2012, 13:29
  4. Արշավականի օրագիր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 14.06.2011, 18:29
  5. Անձնական օրագիր.
    Հեղինակ՝ gevorg ghazaryann, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 8
    Վերջինը: 03.12.2010, 23:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •