Որ իմանաս քեզ ինչքան եմ կարոտում...
Չգիտեմ ոնց հայտնվեցիր իմ կյանքւմ, բայց, հավատա, առանց քեզ մի տեղ, մի կարևոր տեղ դատարկ է հոգուս մեջ: Ու հասկացա, որ պետք ես ինձ, պետք ես, որ կարողանամ ապրել, շնչել, պաքարել... Ես այսօր ինձ լրիվ ուրիշ մարդ եմ զգում, ու դա ես չեմ, դա դու ես...
Ներսումս կամավոր կամ շրջապատի թելադրանքով սեղմած ու կապած շատ թելեր եմ սկսել արձակել... Ու չգիտեմ` դա ինձ ուր կտանի,,, Կործանո՞ւմ, ազատությո՞ւն, երջանկությո՞ւն, թե՞...
Մի աներևույթ ուժ ինձ հրում է դեպի քեզ ու ես ենթարկվում եմ նրան ու նույն պահին էլ համառում ու դիմադրում... Ես վախենում եմ քեզ հասնել... Միգուցե քեզ հասնելը հագեցնի ծարավը, որ զգում եմ քո հանդեպ... Իսկ ես դա չեմ ուզում...Ակամայից Մարկեսի տողերից հիշեցի. ″Երբ հագեցնում ես քաղցդ, կորցնում ես հետաքրքրությունը ուտելիքի նկատմամբ″:
Գիտես, սարսափում եմ այն մտքից, որ ինձ դուր ես գալիս: Թյուր կարծիք չլինի, թե քո արարքները կամ կենսակերպն է ինձ դուր գալիս: Չէ, ընդհակառակը: Իմ իդեալը լրիվ ուրիշ կերպարում է միշտ եղել, ուրիշ կաղապարների մեջ, իսկ քեզ որևէ կաղապարում պատկերացնելն ուղղակի անհնար է: Պարզապես ինձ քո անկեղծությունն է հիացնում ու գայթակղում է խաբված չլինելու զգացումով ապրելու միտքը: Այդ նախընտրելի դառն իրականությունը քաղցր խաբկանքից...
Չգիտեմ ինչ եմ զգում քո հանդեպ, բայց կարոտում եմ: Հիշո՞ւմ ես, քեզ ասել եմ երազի մասին. ″Երազն այն չէ ինչ տեսնում են քնած ժամանակ, երազն այն է, ինչը մարդուն չի թողնում քնել″... Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում... Ես միշտ կարծում էի, որ սուսիկ-փուսիկ փիսիկ եմ, մռռռ... բայց իմ մեջ բացահայտեցի քնած լուսանին, լուսանին, որ երբեք էլ չեմ իմացել, որ իմ մեջ է... Մեջս ինչ-որ տարօրինակ Զգացում է արթնացել, որ մի տեսակ գրավիչ է, առինքնող, հմայիչ, բայց քաշում է ճահճի պես ու դրա համար էլ վաենում եմ առաջ գնալ... Ճահճից դեռ փոքրուց եմ վախենում... Ես միշտ թռչել եմ երազել... Բայց չեմ արտահայտվել` վախենալով, որ ինձ սխալ կհասկանան, իսկ հիմա պատրաստ եմ ամբողջ կոկորդովս մեկ բղավել` ես թռչել եմ ուզում...
Ոնց եմ նախանձում պարաշյուտիստներին... Թվում է` նոր է, բայց չէ... Որ հետ եմ գնում անցյալ, հիշում եմ որ էդ նախանձը մեջս փոքրուց է կար...
Ես դա միշտէլ ուզեցել եմ, բայց ինձ փակել են ու ես ենթարկվել եմ կապանքներին` դա բնական համարելով...
Ես վախեցել եմ տալ, վերցել, զգալ... Զգալ... Իսկ միգուցե սխալ հասկանա՞ն... Գրողի ծոցը թե ինչ կհասկանան... Իսկ ո՞ւմ է հետաքրքիր, թե ե′ս ինչ եմ զգում...
Ոնց եմ հոգնել... Իրական կյանքն ու աշխարհն ինձնց հեռու են մնացել, անհասանելի... Ուզում եմ գրկել Կյանքին, լայն բացված թևերով գրկել ու խոստովանել, որ իրեն շատ եմ սիրում, շատ, որ միշտ էլ սիրել եմ, բայց իր մեջ ինձ գտնել չեմ կարողացել, որովհետև թևերս կապված են եղել: Գուցե արդեն ուշացել ե՞մ... Իսկ էն տարօրինակը, որ Զգացում անունն ունի, ինձ հանգիստ չի տալիս ու ասում է` ապրիր, մի քիչ էլ քո′ համար ապրիր, զգա, վայելիր, օգտվիր հնարավորությունից, որ կյանքն է քեզ տալիս... Այլապես այն կտրվի մեկ ուրիշին, նրան ով չի հրաժարվի...
Ուժ չունեմ, ուժ եմ ուզում, ներքին հավատ ու վստահություն ինքս իմ հանդեպ, իմ ուժերի հանդեպ, էն վստահությունն եմ ուզում, որ անընդհատ կոտրվել է մեջս ու վերածվել ինքնաքննադատության: Իսկ միգուցե ես էնքան էլ վատը չե՞մ...
Էջանիշներ