User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 8 համարի արդյունքները՝ ընդհանուր 8 հատից

Թեմա: ԼՂՀ Սահմանադրություն

  1. #1
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    ԼՂՀ Սահմանադրություն

    98 ՏՈԿՈՍԸ ԿՈՂՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

    ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեն կայացել է: Դեկտեմբերի 10-ի, երեկոյան ժամը 19:30-ի տվյալներով, մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցողների 83.71 տոկոսը: Հանրաքվեի տեղամասերը փակվել են երեկոյան ժամը 20:00-ին:

    Նախնական տվյալներով` հանրաքվեին մասնակցել են ցուցակներում ընդգրկված 90077 քաղաքացիներից 78389-ը, որը կազմում է քվեարկողների ընդհանուր թվի 87.02 տոկոսը:

    Քվեարկողներից Սահմանադրության նախագծին ՚կողմՙ են քվեարկել 77279 հոգի, որը կազմում է քվեարկողների 98.58 տոկոսը: ՚Դեմՙ են քվեարկել 549 քաղաքացիներ, որը կազմում է քվեարկողների 0.7 տոկոսը:

    Ի՞նչ կասեք։ Արդյո՞ք հանրաքվեն անցել է «թափանցիկ»՝ առանց կեղծիքների։
    Ես լսել եմ, որ ԼՂՀ քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտեն, թե ինչի համար են գնում քվեարկելու։ Շատերը կարծում են, թե սրանով Արցախյան հարցը լուծվելու է։ Կլուծվի՞, թե ոչ։
    Եվ վերջապես, ի՞նչ դեմոկրատական օրենքներ կան այս սահմանադրության մեջ, որ բնակչության 98%-ը կողմ է եղել։

  2. #2
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԼՂՀ Սահմանադրություն

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից

    Ճիշտն ասած առանձնապես տեղեկություններ չունեմ էս գործընթացի մասին, բայց կարծում եմ, ինչպես ԼՂՀ-ի օրենքների մեծ մասը, այնպես էլ հիմնական օրենքը հիմնականում Հայաստանյան "բնորինակի" հարմարեցված "տարբերակն" է: Բայց ինձ թվում ա, Էս անգամ որպես "բնորինակ" ծառայած կլինի Հայաստանի "հին սահմանադրությունը":

  3. #3
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԼՂՀ Սահմանադրություն

    Ի դեպ ասեմ, որ Եվրոպան այս սահմանադրությունը գնահատել է ԱՊՀ-ի լավագույնը՝ ժողովրդավարական առումով։

  4. #4
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԼՂՀ Սահմանադրություն

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Ի դեպ ասեմ, որ Եվրոպան այս սահմանադրությունը գնահատել է ԱՊՀ-ի լավագույնը՝ ժողովրդավարական առումով։
    Բայց Եվրոպան ճանաչե՞լ ա հանրաքվեի օրինականությունը, եթե հա, կոնկրետ ի՞նչ կառույց ա ճանաչել: Եթե չեմ սխալվում, նախքան հանրաքվեն հակառակ հայտարարություններ էին եղել:

  5. #5
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԼՂՀ Սահմանադրություն

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Բայց Եվրոպան ճանաչե՞լ ա հանրաքվեի օրինականությունը, եթե հա, կոնկրետ ի՞նչ կառույց ա ճանաչել: Եթե չեմ սխալվում, նախքան հանրաքվեն հակառակ հայտարարություններ էին եղել:
    Ես նկատի ունեի եվրոպացի դիտորդներին։ Չեմ կարծում, որ հենց ինքը Եվրոպան ճանաչի։ Չի բացառվում, որ այս հանրաքվեն ևս մի քայլ է, որ օտար երկրները ճանաչեն ԼՂՀ-ն իբրև անկախ հանրապետություն։

  6. #6
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԼՂՀ Սահմանադրություն

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Ես նկատի ունեի եվրոպացի դիտորդներին։ Չեմ կարծում, որ հենց ինքը Եվրոպան ճանաչի։ Չի բացառվում, որ այս հանրաքվեն ևս մի քայլ է, որ օտար երկրները ճանաչեն ԼՂՀ-ն իբրև անկախ հանրապետություն։
    Այդ եվրոպացի դիտորդները պետք է որ ինչ–որ կազմակերպություններ ներկայացնեն, եթե լուրջ կազմակերպություններից լինեն, այդ մասին դեռ բազմիցս կլսենք, ինչում ցավոք վստահ չեմ։
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  7. #7
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԼՂՀ Սահմանադրություն

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից
    Ի՞նչ կասեք։ Արդյո՞ք հանրաքվեն անցել է «թափանցիկ»՝ առանց կեղծիքների։
    Ես լսել եմ, որ ԼՂՀ քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտեն, թե ինչի համար են գնում քվեարկելու։ Շատերը կարծում են, թե սրանով Արցախյան հարցը լուծվելու է։ Կլուծվի՞, թե ոչ։
    Եվ վերջապես, ի՞նչ դեմոկրատական օրենքներ կան այս սահմանադրության մեջ, որ բնակչության 98%-ը կողմ է եղել։
    Այս պարագայում ոչ այնքան կարևոր է այն խնդիրը, թե այդ Սահմանադրությունը և նրա ընդունման գործընթացը դեմոկրատական են եղել, թե ոչ, այլ այն, թե ինչ կարող է տալ մի չճանաչված երկրի մի փաստաթուղ, որի ընդունմամբ այդ երկիրը իրեն դնում է մարգինալ ինքնահռչակ պետությունների շարքում… Գուցե այդ Սահմանադրության ընդունման ծախսերը կարող էին ուղղվել, օրինակ, Շուշիում մի մշակութային լուրջ միջազգային միջոցառման անցկացմանը… Միակ բանը, որը կարող է օգուտ բերել Ղարաբաղին, միջազգային հանրության հումանիտար չափանիշներին համապատասխանելն է… Այսօր, երբ Հայաստանն էլ իրեն միայն հարաբերականորեն անկախ կարող է համարել, անկախության ու ազատության միակ չափանիշը մնում է հումանիտար այն ներուժը, որը ունի այդ ժողովուրդը, տվյալ դեպքում՝ հայությունը…

  8. #8
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. ԼՂՀ Սահմանադրություն

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից
    Գուցե այդ Սահմանադրության ընդունման ծախսերը կարող էին ուղղվել, օրինակ, Շուշիում մի մշակութային լուրջ միջազգային միջոցառման անցկացմանը…
    Մոտավորապես հենց այսպիսի կարծիք էր հայտնել կարծեմ ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, հուսով եմ էս կարծիքը գրելուց, գոնե այդ մասին չես իմացել, այլ ոչ թե պաշտպանել ես հենց այդ կարծիքը:
    Հիմա ըստ էության.
    Եթե մի միջոցառում ձեր կարծիքով ավելի կարևոր է քան մյուսները, չի նշանակում, որ մյուսները չպիտի կատարվեն: Նույն տրամաբանությամբ, կարելի է մտածել, որ քանի որ Ղարաբաղի ճանաչման համար ամենակարևորը արտաքին ճիշտ քաղաքականությունն է, Եկեք մեր բոլոր ուժերն ու միջոցները ուղղենք այնտեղ, բայց էդպիսով սոված կթողնենք ժողովրդին… ու ընդհանրապես միակողմանի չի կարելի մոտենալ ոչ մի հարցի:
    Մեջբերում Philosopher-ի խոսքերից
    Միակ բանը, որը կարող է օգուտ բերել Ղարաբաղին, միջազգային հանրության հումանիտար չափանիշներին համապատասխանելն է…
    Հումանիտար չափանիշ ասելով՝ ի՞նչ ի նկատի ունես: Օրինակ՝ ժաողովրդավարության աստիճանը, քո ասած հումանիտար չափանիշների մեջ չի՞ մտնում: Եթե մտնում ա, էլ ի՞նչ ավելի լավ միջոցառում կարելի էր անկացնել, քան համաժողովրդական հանրաքվեի միջոցով, ասենք, մարդու հիմնարար իրավունքները երկրի հիմնական օրենքում ամրագրելը: Էլ մյուս դրական բաների մասի չեմ ասում, շատ կարելիա խորանալ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •