98 ՏՈԿՈՍԸ ԿՈՂՄ Է ՔՎԵԱՐԿԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեն կայացել է: Դեկտեմբերի 10-ի, երեկոյան ժամը 19:30-ի տվյալներով, մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցողների 83.71 տոկոսը: Հանրաքվեի տեղամասերը փակվել են երեկոյան ժամը 20:00-ին:
Նախնական տվյալներով` հանրաքվեին մասնակցել են ցուցակներում ընդգրկված 90077 քաղաքացիներից 78389-ը, որը կազմում է քվեարկողների ընդհանուր թվի 87.02 տոկոսը:
Քվեարկողներից Սահմանադրության նախագծին ՚կողմՙ են քվեարկել 77279 հոգի, որը կազմում է քվեարկողների 98.58 տոկոսը: ՚Դեմՙ են քվեարկել 549 քաղաքացիներ, որը կազմում է քվեարկողների 0.7 տոկոսը:
Էջանիշներ