Մեջբերում Դատարկություն-ի խոսքերից Նայել գրառումը
Փորձեմ կարծիքներից մեկը բացատրեմ : Ադամի որդիներն էին` Աբելը, Կայենը և Սիֆը: Կայենը Աբելին սպանելուց հետո թողեց Սիֆի երկիրը և գնաց մինչև «աշխարհի սահմանը»: Կաբալլիստական «Ադամի ապաշխարհությունը» գրքում պատվում է հետևյալ կերպ` Կայենը սպանեց Աբելին այսինքն կոպիտ ուժը հաղթեց գիտակցությանը և իշխանությունը անցավ Սիֆի ձեռքը: Սիֆը հայտի է որպես օկկուլտիստական գիտությունների հիմնադիր: Նա ըստ ավանդության գնաց մինչև Երկրային Դրախտի սահմանները, որտեղ ստացավ Աստվածային անվան գաղտնիքը և Սուրբ Պատմությունը:Սիֆի սերունդները հետագայում Նոյի անձնավորմամբ տարան լուրջ փորձություն: Բայց ավանդույթը չի պատմում Կայենի սերունդների մասին, Կայենի սրունդները որոնք ուղևորվել էին Եդեմից արևելք ըստ որոշ աղբյուրների նույնպես փրկվեցին ջրհեղեղից: Աստվածաշունչը պատմում է ջրհեղեղից առաջ եղած հսկաների մասին որպես «Աստծո որդիներ», «ադամիտներ», «Ադամի սերունդներ», հսկաների ռասսա: Որոշ հետազոտողներ գտնում են որ ջրհեղեղի հետևանքով խորտակվել է հենց միայն Անտլանտիդան, որտեղ բնակվում էին «ատլանտները» (ադլանտներ, ադամիտներ):
Փաստորեն հսկաները դրանք անտլանտներն էին, կամ Սիֆի սերունդները, իսկ մարդիկ ամենայն հավանականությամբ Կայենի սերունդները
ես նորից եմ ասում որ սա կարծիքներից մեկն է հնարավոր է նաև կան այլ կարծիքներ
Կայենի սերունդը դնենք մի կողմ իրա սերունդը մնաց անիծված:
Սիֆ թե՞ Սեթ:Ավելի ճիշտ կլինի խոսենք Սեթի սերունդից,Աբրահամը,Նոյը սովորական մարդիկ էին բայց Սեթի սերնդից են այսինքն բացառենք որ մարդիկ Կայենի սերունդից են հնարավոր խառնվեն բայց էտ ուրիշ թեմայա:
Իմ կարծիքով հսկաներին չպետք է խառնենք Աստծո որդիների հետ տարբեր են,որովհետև վերևում գրածս ասում է որ Աստծո Որդիներից և մարդկանց խառնուրդից նոր ծնվեցին հսկաներ,հսկա է համարվել Հայկը,Բելը բայց նրանց չեն ասել Աստծո որդիներ,տես Սասունցի Դավիդ էպոսը,Սանասարին և Բաղադասրին հսկա են նկարագրում իսկ մի քանի սերունդ հետո արդեն սովորական մարդ խոսքս Դավթի մասին է:
Ինչու են նրանց անվանում Աստծո որդիներ կարևոր հարց է իմ կարծիքով նրանք մոտեցել են կատարալության ուստի անվանվել են Աստծո որդիներ: