Իհարկե կան։ Մի՞թե կատարյալ մարդը, մանավանդ եթե կատարյալ գլուխ ունի իր կատարյալ ուսերին, կարող է մեղքեր գործել, կամ վրիպել… Հնարավոր չէ՞ր, որ Ադամը ներողություն խնդրեր Աստծուց ու վերադարձվեր դրախտ, քան թե դրանից հետո մարդիկ այսքան շատ հիմարություններ գործեին ու շատերը կորցնեին իրենց շանսերը դրախտ վերադառնալու… Եթե մարդիկ վաղ թե ուշ պատժվելու են, և դարձի եկողներն էլ վաղ թե ուշ փրկվելու են, ինչի՞ն է հիմա սպասում Աստված, մի՞թե նրան հետաքրքիր է մեր այս տափակ մրցավազքն ու գոյափայքարը։ Ընդհանրապես Աստծու ինչի՞ն ենք պետք մենք, որ մեղքերի թողություն ստանանք ու գնանք դրախտ, սկզբից չէ՞ր կարող Սատանային պատժել ու չթողնել որ մոլորեցնի Ադամին։
Հարգելիս, չեմ ցանկանում որևէ կերպ հավատացյալ մարդու սկզբունքները կասկածի տակ դնել, պարզապես մեր կուրությունը իմ կարծիքով շատ ավելի խորն է, քան մեկնաբանություններն են համոզիչ։ Ես ուղղակի չեմ կարող ընդունել, որ մարդը թեկուզ և մեղքեր չգործի, բայց կպատժվի զուտ նրա համար, որ չի հավատում որևէ Աստծու, պարզապես շատ բաներ ինձ փոքր–ինչ պրիմիտիվ են թվում։ Ի՞նչ կարող եմ անել, Աստված ինձ այսպիսին է ստեղծել

Էջանիշներ