Մեջբերում Hrayr-ի խոսքերից Նայել գրառումը
Քանի որ թեման այս կերպ է բացվել և փորձվել է պատասխաններ տալ ես էլ կասեմ.
1. Հարցադրումը միանգամայն սխալ է: Դա բոլորովին այդպես չէ:
Ինչ եք կարծում սատանան չի հավատում որ Աստված կա ավելին, նրանց մասին գրված է սարսափում են Աստծուց: Սատանայապաշտներն էլ են հավատում որ կա Աստված և Սատանա:
Հարցը բավարարելու համար ասեմ որ միայն նրանք են գնում դրախտ ովքեր ընդունում են Հիսուս Քրիստոսին որպես իրենց անձնական Տեր և Փրկիչ: <<Ես եմ Ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը, ոչ ոք Հորը քով չի գնա եթե ոչ ինձանով>>: Սրանք Հիսուսի խոսքերն են: Կպատճառաբանեն թե ինչպես իմանանք թե ճշմարտությունը Բուդան կամ Մուհամեդը չէ? Դրա համար էլ Հիսուս ասեց. <<Ով ճշմարտությունիցն է լսում է իմ ձայնը...>>: Ես խորին համոզմունք ունեմ այս խոսքի վրա և պատճառաբանողներին կասեմ միայն հետևյալը նրանք մերժում են Աստծուն, մերժում են ճշմարտությունը:
2. Բուդիստը չի գնում դրախտ այն պարզ պատճառով որ նա չի ընդունում Հիսուս Քրիստոսին, այն ինչ ասեցի առանց Նրա փրկություն չկա:
3. Այս հարցին այսպես կպատասխանեմ: Եթե Աստված ասեր քեզ այսուհետ ամեն ինչ պետք է անես Աստվածաշնչի համեմատ դու կհամաձայնեիր, ես կասեի որ ոչ, իսկ եթե քեզ պարտադրեր այն դեպքում աստծուն կմեղադրեիր քեզ վրա բռնանալու մեջ և այդպես բոլոր մարդիկ: Ինչ վերաբերվում է մահանալուն դա ամենևին դժբախտություն չէ, ես կասեի երանություն է այն ժամանակ երբ պետք է հանդիպես Աստծուն, նրան ում այդքան ժամանակ երազել ես տեսնել: Ինչ վերաբերվում է մանուկներին նրանք էլ հնարավորություն ունեն ընտրելու ճշմարտությունը, դրա վրա չեմ ուզում կանգ առնել, եթե կուզենաք դրա մասի էլ կարող ենք խոսալ:
Եվ վերջապես աստծու գործի անքնելիությունը անքննելի է, մարդ երբեք չի կարողանում հասկանա Աստծո գործը բացառությամբ այն դեպքերի երբ Աստված ինքն է բացատրում այն էլ մասամբ:
Մի քանի հարց, եթե կարելի է, ինչու՞ Աստված մարդուն ստեղծելուց չբացեց նրա աչքերը, որ մարդը տեսնի Աստծուն, կամ Քրիստոսին, կամ տեսնի ճշմարիտ ճանապարհը և գնա այդ ճանապարհով, այլ մարդուն ստեղծեց կույր, հիմար, մոլորվող (որ աչքեր ունենան, բայց չտեսնեն, որ ականջներ ունենան, բայց չլսեն), որ սատանան կարողանա նրան գայթակղեցնել, խաբել, ու հիմա էլ մարդը խարխափում է, ու փոխանակ ճշմարտությունը տեսնի, չգիտի թե որ գրքի գրածներին կուրորեն հավատա։
Եվ ընդհանրապես ի՞նչ նպատակներ ունի այս սադոմազոխիստական հավատամ–թե–չհավատամ խաղը։ Ազատ ընտրությունը արդար է, եթե մարդը տեսնում է թե ինչ է ընտրում, իսկ կույրին ասել՝ թե էսպես գնաս, մեքենայի տակ չես ընկնի, կամ կհայտնվես դրախտում, կույրը ի՞նչ իմանա, Ասված է նրան այդ խոսքերը ասում, թե՞ սատանան։
Հետո Աստված սկզբից արարեց աշխարհը ու տեսավ բարի է։ Իսկ հիմիկվա աշխարհը բարի՞ է։
Մեկ էլ ի՞նչ "քյար" ունի սատանան այս մեծ տիեզերքում, մի՞թե միայն իր փոքրիկ փառասիրությունը բավարարել… Մի՞թե Աստվածն ու Սատանան չեն կարողանում մի քանի գալակտիկա իրար հետ կիսել, հույսները խեղճ մարդուկներիս վրա են դրել,… ու էսպիսի լիքը կիսացնդած հարցեր…