Շատ ուրախ եմ Բյուրակն ջան, որ չես ինքդ քեզ սահմանափակում շատ շատ այլ հավատացյալների նման ու այնքան ուժ ունես, որ կարող ես հուսով եմ անկողմնակալ ուսումնասիրել այլ կրոններ ևս: Վստահ եմ այդ ուսմունքների անկողմնակալ և ուշադիր ուսումնասիրումն կհարստացնի սեփական հավատքի առավել ճիշտ ընկալմանը ևս: Միայն թե խնդրում եմ, ինչպես Դուք եք ասում, ուսումնասիրեք (ուսում սիրեք), այլ ոչ թե կարդացեք միայն հերքելու համար: Ուսումնասիրելով կտեսնեք շատ նմանություններ քրիստոնեության հետ ու գուցե կհետաքրքրի թե ինչու դարեր առաջ գրված մի այլ ուսմունքում կան նմանություններ քրիստոնեության հետ ու գուցե նոր ոլորտներ բացվի Ձեր առջև դժվարին ու արժանի մի գործի համար՝ իսկական քրիստոնյա լինելու համար, ինչը սրտանց կուզենայի լիներ: Այո ես կարող է որոշ քրիստոնեական գաղարների հետ չհամաձայնեմ, բայց դա միայն այն կեղծ գաղափարների, որոնք քրիստոնեության մեջ են մտցվել միտումնավոր Ձեր այն ասած անձանց կողմից, որոնց սխալների համար ինքներդ ասում եք, որ պատասխանատու չեք: Ուստի սրտանց մաղթում եմ, որ Հիսուս Քրիստոսի արժանի հետևորդը լինես Բյուրակն ջան և ինչպես մի քրիստոնեական գրքում է ասվում՝ նմանվես Նրան, այլ ոչ թե Նա քեզ համար կուռք լինի ամպերի մեջ, որը կարող է...Բյուրակն-ի խոսքերից
եթե այստեղ դու նկատի ունես Հիսուսին, ապա չարաչար սխալվում ես, իսկ եթե նկատի ունես Քրիստոսին (բոլոր ժամանակների մեռնող ու հարություն առնող Աստծո խորհրդանիշը), որը մեր բոլորի մեջ է... այդ դեպքում ասածդ շատ ճիշտ է ստացվում իմ կարծիքով ու այդպիսով ազատվում ենք դոգմատիզմից ու միանում համընդհանուր Ճշմարտությանը:Բյուրակն-ի խոսքերից
Էջանիշներ