Չնայած որոշել էի, որ ընդհանրապես ձեզ հետ բանավեճի մեջ չեմ մտնելու ու չեմ կարդալու ձեր գրառումները, բայց ձեր համառությունը ստիպում է, որ մի երկու խոսք ասեմ:
Կիսատ-պռատ ասելով նկատի ունեի, որ ձեր գրառումը չեմ կարդացել, իսկ մյուս երկուսը մինչև վերջ կարդացել էի:Շատ իզուր: Հայտարարելով, որ կիսատ-պռատ եք կարդացել, հանձն եք առնում, որ շատ անուշադիր եք (թեև գրառման վերջում հենց մեզանից եք ուշադրություն պահանջում) և խնդրի քննարկումը բոլորովին կարևոր չէ. կամ էլ ուզում եք վիրավորել մեզ բոլորիս (ասում եմ «մեզ բոլորիս», որովհետև «ձեզ» դիմելաձևը գործածել եք փոքրատառով)՝ հայտարարելով, որ մեր բոլորի գրածները արժանի չեն ուշատդրության: Որոշեք. ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ: Գուցե երկու տարբերակն էլ միանգամի՞ց…
Ես բնավ էլ դա չեմ ապացուցում: Պարզապես դուք ոչ թե իմ գրածներն եք փորձում հասկանալ, այլ այն, ինչ ուզում եք հասկանալ:Հասկանում ենք այն - ինչ գրում եք՝ ոչ ավել, ոչ պակաս: Փորձեր չենք անում ենթատեքստ գտնել Ձեր ասածների մեջ՝ կանխավ հուսալով, որ պարզ, մաքուր մարդ եք և կարող եք Ձեր մտքերը շարադրել հասուն և հստակ: Հիմա փորձում եք մեզ ապացուցել, որ դուք նկատի չունեիք այն ինչ ասել եք:
Կներեք, այս դեպքում ես էի Ուլուանային սխալ հասկացել: Կարծում էի, թե նա անհարդուժողականության մասին է խոսում, որ քրիստոնյաներն իրենց վեր են դասում մյուսներից: Այդպիսի բան չկա: Աստված բոլորին հավասարապես է սիրում:Ինչը և պահանջվում էր ապացուցել: Այդ դեպքում ի՞նչն ենք սխալ հասկացել…
Շատ սխալ կանեն, եթե այդպես թափվեն ձեզ վրա: Իսկ խաչը պարանոցին կախելու մասին կասեմ հետևյալը. նայած ինչի համար են կախում: Իրոք, կան մարդիկ, ովքեր խաչը, զանազան սրբապատկերներ կուռք են դարձրել:Բերեմ նորից նույն օրինակը. որը Դուք «կիսատ-պռատ» եք կարդացել. եթե մտնեմ եկեղեցի և հայտարարեմ, որ ես հեթանոս եմ, Ձեր կարծիքով ի՞նչ կկատարվի: Աշխարհի մեղքերը կթափվեն վրաս + եկեղեցին պղծելու փորձս էլ վրայից: Անպայման կհայտարարվեմ «կռապաշտ», մոռացության մատնելով փաստը, որ «կուռք մի՛ պաշտեք» թեզը իսպառ մատնվել է մոռացության և համատարած պարանոցներին տեսնում ենք խաչեր, և դեռ բավական չէ՝ նաև խաչված Հիսուսով: Արդյո՞ք սա կռապաշտություն չէ… Այդ դեպքում ի՞նչ…
Ես արևելյան կրոններն ուսումնասիրում եմ ոչ թե քրիստոնեությունը, այլ այդ կրոնների հետևորդներին հասկանալու համար:Նախօրոք որոշեք Ձեր կեցվածքը և համոզմունքները և հետո միայն բանավեճի մեջ մտեք հասուն և հիշողությունից ոչ այնքան թույլ մարդկանց հետ: Եվ դեռ ասում եք
Առաջնորդ բառը գուցե լավ չհնչեց… թող լինի հիմնադիր: Խոսքս Քրիստոսի մասին է քրիստոնեության մեջ, Մուհամեդի՝ մահմեդականության, Բուդայի՝ բուդիզմի:«Առաջնորդ» հորջորջելով Աստծուն, դուք նրան դնում եք Կաթողիկոսի կամ Պապի (ես դեռ մեծերին եմ ասում) հետ նույն նժարին: Աստծուն կրոնական առաջնորդի հետ համեմատելը, իմ խորին համոզմամբ, մեղք է: Իսկ ինչ վերաբերվում է այլոց մեղքերի համար պատիժ կրելու կամ հարություն առնելու փաստերը այլ կրոնական ուղղություններում Ձեր կասկածի տակ առնելուն, ապա ասեմ, որ Ձեր գիտելիքները և իմացությունները թերի են, շատ թերի… Ահա, հենց այստեղ էլ ես ափսոսում եմ, որ հոգու արգելքներ ունեք այլոց միտքը լսելու և կշռադատելու, ինչը Ձեզ բերում է առանց խնդրին ծանոթ լինելու - նետվել մարտի կամ, ավելի ճիշտ կլիներ ասել՝ ցուցաբերել թույլ և չհիմնավորված դիմադրություն: Կարդալ է պետք…
Իսկ եթե գիտելիքներս թերի են, զուր մի փորձեք այդպես հարձակողական դիրքեր բռնել: Հարստացրեք գիտելիքներս և այդ ժամանակ միայն շարունակեք վեճը: Օրինակ կբերե՞ք, որ մեկը մահացել է ողջ մարդկության մեղքերի համար, իր վրա է վերցրել բոլոր արդեն գործված և դեռ չգործված մեղքերը:
Էջանիշներ