User Tag List

Էջ 3 16-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 231 հատից

Թեմա: Երեք հարց հավատացյալներին

  1. #31
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    38
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեք հարց հավատացյալներին:

    Մեջբերում Zevs666-ի խոսքերից
    ինչ ինչ մարդիկ կրոնն օգտագործում են իրենց նպատակներին հասնելու համար, բայց եթե մարդիկ տենց չհավատային օգտագործելու բան էլ չէր լինի:
    Եթե մարդիկ տենց չհավատային ինչ-ինչ մարդիկ օգտագործելու ուրիշ բան կգտնեին: Համոզված եղիր: Դեռ հակառակը, գրեթե բոլոր կրոնները իրենց Մաքուր վիճակով հանդուրժողություն են քարոզում, դրանով դժվարացնելով էդ ինչ-ինչ մարդկանց գործը:

  2. #32
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեք հարց հավատացյալներին:

    Մեջբերում Մելիք-ի խոսքերից
    Եթե մարդիկ տենց չհավատային ինչ-ինչ մարդիկ օգտագործելու ուրիշ բան կգտնեին: Համոզված եղիր: Դեռ հակառակը, գրեթե բոլոր կրոնները իրենց Մաքուր վիճակով հանդուրժողություն են քարոզում, դրանով դժվարացնելով էդ ինչ-ինչ մարդկանց գործը:
    Քարոզելը քարոզում են բայց իրական կյանքում արի ու տես որ լավել օգտագործվում է կրոնը, ու միշտել օգտագործվել է, միջնադարի ինդուլգեցիան քեզ օրինակ , մարդ ես սպանում գնում ես համապատասխան ինդուլգեցիա, ու աստված քեզ ներումա, սարսափելին էնա որ շատ շատերը ճնշող մեծամասնությունը հավատացելա , հիմա էլ տեսնում ես էլի Իրաքում ինչա կատարվում, էլի մեծ հաջողությամբ կրոնն օգտագործվում է:

  3. #33
    Սկսնակ Armen2222-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    18
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեք հարց հավատացյալներին:

    Մոտս մի հարց է առաջանում: Մարդուն աստված է ստեղծել և եթե մարդ ինչ որ սխալ է անում, ապա ստացվում է որ դա աստծո մեղքն է և մեղավորը նա է, որ մարդուն սխալ է ստեղծել: Դա նման է սրան. ծրագրավորողը ծրագիր է գրում, հետո ստուգում է, ու պարզվում է որ ծրագիրը թերություններ ունի ու իրա ծրագրինա մեղադրում որ սխալա աշխատում: Նույն բանը գրված է աստվածաշնչում` "Աստված ստեղծեց մարդուն: Նրան փորձեց: Մարդը սխալ գործեց, այն էլ ինչպիսի սխալ` տրվեց իր հետաքրքրասիրությանը, որը ի դեպ աստված էր մարդու հատկությունների մեջ տեղադրել: Տեսնելով որ մարդ այն չէ, ինչ ինքը պլանավորել էր ստեղծել որոշում է տանջանքների եվ փորձությունների ենթարկել մարդուն որպիսի մաքրի մարդուն իր մեղքերից: Եվ այդ մաքրման գործնթացը չափազանց ''արդար'' է. պետք է պատասխան տային ոչ միայն Ադամն ու Եվան, որ կծել են խնձորը այլ նաև նրանց երեխաները, որոնք, ոչ մի ձև չեմ կարում հասկանամ, ինչ մեղք ունեն, որ իրենց ծնողները չեն լսել աստծուն:

  4. #34
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեք հարց հավատացյալներին:

    Աբրահամը կամ որ որդուն տանումա զոհաբերելու աստծո պահանջով, որպես ապացույց աստծո հանդեպ ունեցած սիրո, էտ ընդհանրապես աբսուրդա չեմ հասկանում աստծու գլխով ոնց կարար նման միտք անցներ

    Ավելացվել է 1 րոպե անց
    Լավա գոնէ չի զոհաբերում թե չէ աստվածաշունչը կնմանվեր սարսափ գրքի
    Վերջին խմբագրող՝ Երվանդ: 11.12.2006, 19:08: Պատճառ: Գրառման ավելացում։

  5. #35
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Երեք հարց հավատացյալներին:

    Մեջբերում Armen2222-ի խոսքերից
    Մոտս մի հարց է առաջանում: Մարդուն աստված է ստեղծել և եթե մարդ ինչ որ սխալ է անում, ապա ստացվում է որ դա աստծո մեղքն է և մեղավորը նա է, որ մարդուն սխալ է ստեղծել: Դա նման է սրան. ծրագրավորողը ծրագիր է գրում, հետո ստուգում է, ու պարզվում է որ ծրագիրը թերություններ ունի ու իրա ծրագրինա մեղադրում որ սխալա աշխատում: Նույն բանը գրված է աստվածաշնչում` "Աստված ստեղծեց մարդուն: Նրան փորձեց: Մարդը սխալ գործեց, այն էլ ինչպիսի սխալ` տրվեց իր հետաքրքրասիրությանը, որը ի դեպ աստված էր մարդու հատկությունների մեջ տեղադրել: Տեսնելով որ մարդ այն չէ, ինչ ինքը պլանավորել էր ստեղծել որոշում է տանջանքների եվ փորձությունների ենթարկել մարդուն որպիսի մաքրի մարդուն իր մեղքերից: Եվ այդ մաքրման գործնթացը չափազանց ''արդար'' է. պետք է պատասխան տային ոչ միայն Ադամն ու Եվան, որ կծել են խնձորը այլ նաև նրանց երեխաները, որոնք, ոչ մի ձև չեմ կարում հասկանամ, ինչ մեղք ունեն, որ իրենց ծնողները չեն լսել աստծուն:
    Ծրագիրը չունի ինտելեկտ ու մտածելակերպ: Համեմատությունդ սխալ է: Մարդը վերջ ի վերջո մտածող է: Նա ինքն է ընտրում իր ճանապարհը: Մեղադրել Աստծուն կամ մեկ ուրիշին սեփական թերությունների ու սխալների համար թուլություն է ու անհեթեթ: Ուժեղ մարդը պիտի ձգտի մաքրության ու կատարելիության: Ցածր ու կեղտոտ լինելը հեշտ է: Մաքրվելն ու կատարելագործվելն է դժվար: Հենց դրանում է կայանում կյանքի իմաստը: Զորեղ է նա, ով կարողանում է դիմակայել կյանքի բոլոր գայթակղություններին։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (08.11.2009)

  7. #36
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեք հարց հավատացյալներին:

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Ծրագիրը չունի ինտելեկտ ու մտածելակերպ: Համեմատությունդ սխալ է: Մարդը վերջ ի վերջո մտածող է: Նա ինքն է ընտրում իր ճանապարհը: Մեղադրել Աստծուն կամ մեկ ուրիշին սեփական թերությունների ու սխալների համար թուլություն է ու անհեթեթ: Ուժեղ մարդը պիտի ձգտի մաքրության ու կատարելիության: Ցածր ու կեղտոտ լինելը հեշտ է: Մաքրվելն ու կատարելագործվելն է դժվար: Հենց դրանում է կայանում կյանքի իմաստը: Զորեղ է նա, ով կարողանում է դիմակայել կյանքի բոլոր գայթակղություններին։
    Ինչքան ես հասկացա նկատի ուներ մենք խի պիտի պատասխան տանք Ադամի ու Եվայի գործած մեղքի համար:

  8. #37
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,822
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեք հարց հավատացյալներին:

    Մեջբերում Armen2222-ի խոսքերից
    Մոտս մի հարց է առաջանում: Մարդուն աստված է ստեղծել և եթե մարդ ինչ որ սխալ է անում, ապա ստացվում է որ դա աստծո մեղքն է և մեղավորը նա է, որ մարդուն սխալ է ստեղծել: Դա նման է սրան. ծրագրավորողը ծրագիր է գրում, հետո ստուգում է, ու պարզվում է որ ծրագիրը թերություններ ունի ու իրա ծրագրինա մեղադրում որ սխալա աշխատում:
    Մարդուն ստեղծել է կատարյալ Աստված ու ստեղծել է ազատ: Մարդն ազատ է իր բոլոր ընտրություններում, այդ թվում՝ կարող է Աստծուն մերժել: Բայց Աստծուն մերժելով, Աստծո հետ չքայլելով մարդն ԻՆՔՆ է մեղք գործու, Աստված ոչ մի կապ չունի: Երբ մարդ Աստծո ներկայության մեջ է, նա կատարյալ է, բացառված է, որ մեղք գործի:
    Նույն բանը գրված է աստվածաշնչում` "Աստված ստեղծեց մարդուն: Նրան փորձեց: Մարդը սխալ գործեց, այն էլ ինչպիսի սխալ` տրվեց իր հետաքրքրասիրությանը, որը ի դեպ աստված էր մարդու հատկությունների մեջ տեղադրել: Տեսնելով որ մարդ այն չէ, ինչ ինքը պլանավորել էր ստեղծել որոշում է տանջանքների եվ փորձությունների ենթարկել մարդուն որպիսի մաքրի մարդուն իր մեղքերից: Եվ այդ մաքրման գործնթացը չափազանց ''արդար'' է. պետք է պատասխան տային ոչ միայն Ադամն ու Եվան, որ կծել են խնձորը այլ նաև նրանց երեխաները, որոնք, ոչ մի ձև չեմ կարում հասկանամ, ինչ մեղք ունեն, որ իրենց ծնողները չեն լսել աստծուն:
    Կխնդրեի Աստվածաշնչի բառերը չխեղաթյուրես

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արծիվ (08.11.2009)

  10. #38
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեք հարց հավատացյալներին:

    Միհատել թույն հարց, ստեղ հավատացյալները հաստատ կկրվեն
    Ըստ աստվածաշնչի Ադամն ու Եվան ունեցել են 2 տղա, Աբելն ու Կայենը, էտ դեպքում մնացած մարդկությունը ոնց առաջացավ????? միակ իգական սեռը Եվանա փաստորեն

  11. #39
    Սկսնակ Armen2222-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    18
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեք հարց հավատացյալներին:

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Ծրագիրը չունի ինտելեկտ ու մտածելակերպ: Համեմատությունդ սխալ է: Մարդը վերջ ի վերջո մտածող է: Նա ինքն է ընտրում իր ճանապարհը: Մեղադրել Աստծուն կամ մեկ ուրիշին սեփական թերությունների ու սխալների համար թուլություն է ու անհեթեթ: Ուժեղ մարդը պիտի ձգտի մաքրության ու կատարելիության: Ցածր ու կեղտոտ լինելը հեշտ է: Մաքրվելն ու կատարելագործվելն է դժվար: Հենց դրանում է կայանում կյանքի իմաստը: Զորեղ է նա, ով կարողանում է դիմակայել կյանքի բոլոր գայթակղություններին։
    Նախ սկսեմ նրանից, որ ես աստծուն չեմ հավատում, հետեվաբար չեմ կարող մեղադրել նրան: Եվ բացի դրանից ստեղ հարցը մեղադրելու կամ չմեղադրելու մեջ չի, այլ նրա մեջա, որ աստվածա մարդուն սխալա ստեղծել ու եթե իրոք ետքան հզոր աստվածա, թող Ադամի ու Եվայի մտածելակերպը փոխեր, ոչ թե իր ստեղծածին տանջանքի ենթարկեր, իբր թե մեղքերից մաքրելու համար : Կամ ասվումա չե որ աստված կատարյալա եդ դեպքում խի սխալվեց մարդուն ստեղծելուց: Ընդհանուր առմամբ ասածս ենա, որ աստվածա մարդուն ընենցա ստեղծել որ երբ որ ընտրության ժամանակը եկավ մարդը ընտրեց աստծոն չլսելու ճանապարհը:

  12. #40
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,504
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեք հարց հավատացյալներին:

    Մեջբերում Zevs666-ի խոսքերից
    Քարոզելը քարոզում են բայց իրական կյանքում արի ու տես որ լավել օգտագործվում է կրոնը, ու միշտել օգտագործվել է, միջնադարի ինդուլգեցիան քեզ օրինակ , մարդ ես սպանում գնում ես համապատասխան ինդուլգեցիա, ու աստված քեզ ներումա, սարսափելին էնա որ շատ շատերը ճնշող մեծամասնությունը հավատացելա , հիմա էլ տեսնում ես էլի Իրաքում ինչա կատարվում, էլի մեծ հաջողությամբ կրոնն օգտագործվում է:
    Իսկ դու պատկերացնու՞մ ես այս աշխարհը առանջ կրոնի: Ես օրինակ ոչ: Հաստատ բան եմ ասում, ավելի կործանիչ կլինեին մարդկանց գործողությունները, եթե չլիներ կրոնը:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Zevs666-ի խոսքերից
    Միհատել թույն հարց, ստեղ հավատացյալները հաստատ կկրվեն
    Ըստ աստվածաշնչի Ադամն ու Եվան ունեցել են 2 տղա, Աբելն ու Կայենը, էտ դեպքում մնացած մարդկությունը ոնց առաջացավ????? միակ իգական սեռը Եվանա փաստորեն
    ԷԷԷԷԷԷԷ, ոնց որ չգիտես, որ հետո ելի ահագին երեխեք են ունեցել…
    Վերջին խմբագրող՝ Guest: 11.12.2006, 19:48: Պատճառ: Գրառման ավելացում։

  13. #41
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,822
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեք հարց հավատացյալներին:

    Ըստ աստվածաշնչի Ադամն ու Եվան ունեցել են 2 տղա, Աբելն ու Կայենը, էտ դեպքում մնացած մարդկությունը ոնց առաջացավ?????
    Այ էստեղ ես քեզ վրա մի լավ կծիծաղեմ
    Կխնդրեի ժողովրդի շրջանում ստանդարտ դարձած հարցերը տալուց առաջ ճշտել, թե իրականում ինչն է «ըստ Աստվածաշնչի»:
    Ահա թե ինչ է գրված Աստվածաշնչում. «Ադամը երկու հարիւր երեսուն տարեկանին իր նման ու իր կերպարանքով որդի ծնեց եւ անունը դրեց Սէթ։ Սէթին ծնելուց յետոյ Ադամն ապրեց եւս եօթը հարիւր տարի եւ ծնեց ուստրեր ու դուստրեր»։
    Ծննդոց 5:3-4

  14. #42
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,887
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    17 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեք հարց հավատացյալներին:

    Ճիշտն ասած, այնքան էլ պարզ չի՝ այս հարցերը դու ուղղել ես ընդհանրապես հավատացյալների՞ն, թե՞ հենց քրիստոնյաներին։
    Ինչևէ, քանի որ ես ինձ որևէ կրոնի հետևորդ չեմ համարում, բայց հավատացյալ համարում եմ, ապա երևի ինձ իրավունք վերապահեմ պատասխանելու հարցերիդ.
    Մեջբերում Zevs666-ի խոսքերից
    1.Ըստ աստվածաշնչի աստծուն իսկապես հավատացողները, գնում են դրախտ, իսկ չհավատացողները դժոխք որտեղ սատանան նրանց տանջումա, եթե տենց լիներ սատանան ապուշա ինչա որ իր կողմնակիցներին սկսի տանջել? Չէ որ էտ մարդիկ իրան են ընտրել:
    Ես դրան այնքան էլ չեմ հավատում, քանի որ և դրախտի, և դժոխքի մասին աստվածաշնչյան պատկերացումները չափազանց վերացական են, աղոտ ու անիրական։ Դժոխքի ու դրախտի գաղափարն ինձ համար զուտ սիմվոլիկ նշանակություն ունի, և այն բառացիորեն հասկանալը սխալ եմ համարում։ Ակումբի հին անդամներն արդեն շատ լավ գիտեն իմ տեսակետն այս հարցի վերաբերյալ։ Նաև գիտեմ, որ շատերի նյարդերի վրա ազդելու են ասածներս, բայց, միևնույն է, էլի կասեմ. ըստ իմ կրոնական հայացքների՝ մարդը մահանալուց հետո որոշ ժամանակ անց կրկին ծնվում է այլ մարմնի մեջ, այսինքն՝ վերամարմնավորվում է։ Սրա մասին ես ժամանակին թեմա եմ բացել, այնտեղ ասածներս չկրկնելու համար ուղղակի առաջարկում եմ կարդալ «Մահ... իսկ հետո՞» թեման։
    2. Բացի քրիստոնեությունից ուրիշ կրոններել կան, ինչի համար օրինակ բուդդիստը որ անկեղծորեն հավատում է իր կրոնին չպիտի գնա դրախտ?
    Դե, քանի որ ես արդեն ասացի, որ ինձ համար այնքան էլ ընդունելի չէ «դրախտ-դժոխք» բաժանումը, ապա այս հարցին միանշանակ պատասխան տալ չեմ կարող։ Բայց եթե համարենք, որ դրախտ կա, ապա, իմ խորին համոզմամբ, դրախտ կգնան ոչ թե հենց քրիստոնյաները, նույնիսկ ոչ թե հավատացյալները, այլ բոլոր այն մարդիկ, թեկուզև աթեիստ, որոնք բարոյական (բառիս ամենալայն իմաստով) կյանք են վարել։ Կարելի է այսպես ասել. այն մարդիկ, որոնք ձգտել են ապրել՝ չխախտելով տասը պատվիրանները, այսինքն՝ չսպանել, չխաբել, չգողանալ, չշնանալ և այլն, թեկուզև առանց իմանալու, որ ինչ-որ կրոնական գրքում գրված է, որ այդպես է պետք ապրել։ Իմ կարծիքով, կրոնը կապ չունի դրա հետ, կրոնը օգնում է մարդուն ճիշտ ապրել, ցույց է տալիս ճիշտ ճանապարհը, բայց չի բացառվում, որ մարդն այդ ճանապարհը տեսնի նաև առանց կրոնի օգնության։ Այնուամենայնիվ, դա բավական դժվար է, և այդպիսի մարդիկ, կարծում եմ, շատ չեն։
    3.Երբ հարցնում ես հավատացյալներին աստված որը ամենազոր է ինչի համար նենց չի անում որ մարդիկ բոլորը լավ ու բարի լինեն ու բոլորը գնան դրախտ, ասում են որովհետև աստված մարդուն հնարավորություն է տվել ընտրություն կատարել։
    Այո, մեզ իսկզբանե տրված է այդ ընտրությունը, և ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը։ Մարդուն ազատ կամք է տրված, իսկ թե նա ինչպես կօգտագործի այն՝ արդեն կախված է տվյալ մարդուց։
    ...եթե այդպես է ինչու են ամեն օր աշխարհում փոքր երեխաներ մահանում, չէ որ իրանք հլը չեն ձևավորվել որպես մարդ ու չեն կարող ընտրություն կատարել?
    Այս հարցին նույնպես կարելի է պատասխանել վերամարմնավորման գաղափարի օգնությամբ։ Եթե հետաքրքիր է, կարդա այս էջը, որտեղ ես հենց այդ հարցին պատասխանել եմ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.12.2006, 20:06:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #43
    Սկսնակ Armen2222-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    31
    Գրառումներ
    18
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեք հարց հավատացյալներին:

    Մեջբերում Zevs666-ի խոսքերից
    Միհատել թույն հարց, ստեղ հավատացյալները հաստատ կկրվեն
    Ըստ աստվածաշնչի Ադամն ու Եվան ունեցել են 2 տղա, Աբելն ու Կայենը, էտ դեպքում մնացած մարդկությունը ոնց առաջացավ????? միակ իգական սեռը Եվանա փաստորեն
    Աստվածաշունչը ասումա, որ Աբելն ու Կայենը Ադամի ու Եվայի զավակներն էին, եվ չի շեշտում որ նրանք միակն էին:
    Վերջին խմբագրող՝ Armen2222: 11.12.2006, 20:10:

  16. #44
    Արգելափակված Է Ն Ց Ո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2006
    Տարիք
    42
    Գրառումներ
    107
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեք հարց հավատացյալներին:

    Սարսափելին ենա ,որ սկզբում Ադամի ու Եվայի զավակները սերունդ տալու համար իրար հետ են քնել (այլասերություն )
    հետո Աբելի ճակատին կնիք դրեց, որ բոլորը ճանաչեն ու չսպանեն նրան,
    դե կներեք բոլորը նրա քույր եղբայրներն էին ետ ով չէր ճանաչում նրան ,որ սպաներ առանձ կնիքը տեսնելու:
    Ադամին աստված ասումա կենդանիներին անուններ դիր իսկ ով կարա ասի ետ սաղ լեզուներով տարբեր անուն ունեցող կենդանիներին Ադամը ոնցա կոչել?
    Կամ օձ-ի համար էլ ասեմ ինչ մեղավոր էր եդ կենդանին, որ սատանան նրա կերպարանքով հայտնվեց Եվաին ու աստված անիծեց օձին
    շատ սխալա եթե սատանայի ֆայմը հասներ աղունիկի կերպարով գար աստված սրան էլ էր անիծելու
    մազալու բաներ են գրված աստվածաշնչում

    կամ բոլորին հայտնի Իսահակյանի Լիլիթը, դա հրեական առասպելա ու մինչև հիմա ել կա:
    Բա ետ ոնց եղավ, որ Լիլիթի պահը չմտավ աստվածաշունչ ու էլի շատ բաներ:
    Ով ուզումա իրա համար կնստեմ կգրեմ աստվածաշնչի կուրիոզները ահագին հետաքրքիրա:

    Լեո Տաքսիլը զարմանում էր (ես էլ նրա հետ), որ մարդ եսքանը իմանալով դեռ հավատումա

    մազալու բաներ են կատարվում շատ մազալու

  17. #45
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեք հարց հավատացյալներին:

    Վայթե կապիկ մապիկների հետելա դվիժենի արել Ադամը , համել տենց բացատրվումա տարբեր ռասաների մարդկանց առաջացման գաղտնիքը

Էջ 3 16-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երեք բան, որոնք…
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 81
    Վերջինը: 15.12.2013, 00:40
  2. Երեք տառ…
    Հեղինակ՝ *e}|{uka*, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 66
    Վերջինը: 25.04.2013, 16:53
  3. Պոեզիա. Երեք նոր բանաստեղծություն
    Հեղինակ՝ romanista, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 30.07.2011, 22:41
  4. Համար երեք
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Փորձարկումներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 18.09.2010, 12:42
  5. Երեք սերունդ
    Հեղինակ՝ Mankik, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 37
    Վերջինը: 10.02.2009, 18:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •