Կարո՞ղ եք երեխա որդեգրել:
Ահա՛ այսպիսի հարց: Կցանկանայի լսել յուրաքանչյուրի կարծիքը:
Հարցադրումի ցանկացած պատասխան ընտրելիս խնդրում եմ մեկնաբանել ընտրությունը:
Կարո՞ղ եք երեխա որդեգրել:
Ահա՛ այսպիսի հարց: Կցանկանայի լսել յուրաքանչյուրի կարծիքը:
Հարցադրումի ցանկացած պատասխան ընտրելիս խնդրում եմ մեկնաբանել ընտրությունը:
Վերջին խմբագրող՝ ivy: 06.01.2009, 23:42:
Ցանկություն կա, բայց հիմա չէ, որ ուզում եմ որդեգրել:
Վերջին խմբագրող՝ ivy: 06.01.2009, 23:34:
Եթե հնարավորություն չլինի սեփական երեխա ունենալ, կարծում եմ որդեգրումը ճիշտ որոշում է
Որդեգրելը ճիշտ է նաև այն դեպքում,եթե ֆինանսապես կարող ես ապահովել ոչ միայն քո սեփական երեխային,այլև որդեգրածին
Ձայնալար (07.01.2009)
Մոդերատորական։ Թեմային կցված հարցման «Ինչպիսի՞ն է քո պատասխանը…» անբովանդակ ձևակերպմամբ հարցը փոխարինվել է թեմայի գրառման մեջ տրված «Ինչո՞ւ չեք կարող որդեգրել» հարցով։
Մոդերատորական: Հարցումը խբագրված է: «Ինչո՞ւ չեք կարող որդեգրել» հարցը փոխարինվել է «Ինչպե՞ս եք վերաբերվում որդեգրմանը» հարցով: Հետևաբար, փոխվել են նաև հարցման տարբերակները:
Mankik (06.01.2009)
Է՜.. սխալ քվեարկեցի... ուզւոմ էի ասել կողմ եմ... բայց իմ դեպքում դժվարանում եմ ասել
Loading your personal settings....
Ճիշտն ասած՝ հարցը մի քիչ հստակ չի. այնքան էլ պարզ չէ՝ խոսքն ընդհանրապես որդեգրման երևույթին կողմ կամ դեմ լինելու մասին է, թե նպատակ ունի պարզելու՝ անձամբ մենք կորդեգրեինք, թե ոչ։ Եթե առաջինը, ապա հետաքրքիր կլիներ լսել դեմ քվեարկածների հիմնավորումները. ինձ համար մի քիչ անհասկանալի է երևույթին ընդհանրապես դեմ լինելը։ Իսկ եթե երկրորդը, որ շատ ավելի հավանական է, ապա հարցումը սխալ է ձևակերպված, ճիշտ կլինի այսպես. «Դուք երեխա կորդեգրե(ի)՞ք», քանի որ մարդ կա՝ ընդհանրապես երևույթը շատ դրական է համարում, բայց անձամբ ինքը ինչ–ինչ պատճառներով չէր որդեգրի։
Առայժմ չեմ քվեարկում, քանի դեռ հարցը չի հստակեցվել։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.01.2009, 06:47:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
արաաա գլխիս սարքիք, ես դեմ չէի քվեարկել սկզբում ամուսնացած չեմ էր, դառավ դեմ եմ
Pacta sunt servanda
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Ան, էս թեման արդեն հարյուր ձև փոխվել է: Սկզբում հարցը այն էր, թե ինչու չենք կարող որդեգրել, հարցումն էլ չկարողանալու պատճառներին էր վերաբերվում: Հետո հարցումը փոխեցինք, ըստ այդ փոխեցինք նաև թեմայի առաջին գրառումը: Հիմա հարցման մեջ տրված է ընդհանուր հարց, թե ինչպես ենք վերաբերվում ընդհանրապես որդեգրմանը: Իսկ թեմայում նաև ավելի կոնկրետ քննարկվում է, թե մենք ինքներս կարող ենք երեխա որդեգել, թե ոչ:
Հ.Գ. Էդպես էլ գիտեի, որ հացման դրույթները փոխելիս Երկնայինի ու Ռեալիստի պատասխանները սխալ տեղում են հայտնվելու: Ինչ արած, ուրիշ ձև չկար...
Որդեգրությանը ընդհարապես շատ լավ ու նորմալ եմ վերաբերվում, կարծում եմ շատ ցանկալի բան է , եթե հաշվի չառնենք մասնավոր անհամապատասխան դեպքերը...
Լավ է երբ երեխա չունեցող ամուսնինները որբ երեխաների են որդեգրում ու թե նրանք են երջանկանում թե երեխաները , մի խոսքով կարևոր է երկկողմանի փողշահավետությունը...
Իսկ երբ որդեգրությունը պարզապես խղճահարությունից է լինում... չգիտեմ, լավ տարբերակ չէ ավելի լավ է չորդեգրել :
Ինքս քվեարկել եմ պատրաստ եմ որդեգրել , բայց եթե իմ սեփական երեխաները չունենամ, իսկ ընդհանուր առմամբ չեմ կարող պատասխանել ուրիշ տարբերակների դեպքում
Love has an enemy, but it is already defeated!
Քվեարկել եմ <<միայն կողմ եմ >> տարբերակի օգտնի: Կարծում եմ վատ բան չկա, երբ մարդ երեխա է որդեգրում՝ հնարավորություն տալով այդ երեխային ապրել նորմալ ընտանիքում: Եթե ինչ-ինչ պատճառներով չկարողանայի երեխա ունենալ, ապա կորդեգրեի: Իսկ եթե իմ սեփական երեխան ունենայի, դժվար կարողանայի նման քայլի դիմել:
3 կաթիլ իմ ջերմ հոգուց, էլ ավելի ջերմացնում են իմ հոգին:
Ահա նրանք՝ Ն., Ս., Ս.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ