«Բանաձև» ընկերությունը հայտարարում է սցենարիստների մրցույթ` նոր երիտասարդական հումորային հեռուստասերիալի համար:
Եթե Դուք գիտեք, թե ինչպես ստեղծել ֆիլմի սցենար, եթե Դուք տեղյակ եք այսօր աշխարհում սիրված հեռուստատեսային երիտասարդական սերիալներից և հասկանում եք, թե ինչ է անհրաժեշտ հայ երիտասարդի ուրախ, գունեղ և որակյալ ժամանցն էկրանից ապահովելու համար... կամ պարզապես, եթե Դուք երիտասարդ եք ու վստահ, որ կարող եք հայկական հեռուստաեթերին տալ իսկական հումորային սերիալի թարմ, խենթ ու խելառ գաղափարներ, ուղարկեք Ձեր CV-ն, ինչպես նաև, եթե այդպիսիք արդեն կան, սցենարի նախնական տարբերակներ [email protected] էլ. փոստի հասցեին:
Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 15-ը:
Էջանիշներ