Մելիք

Ես գրել էի, նախորդիվ որ չէի ուզենա, որ Հայաստանում բռնապետություն լիներ, թեկուզ ինչ որ լավ նպատակի հասնելու համար, բայց այնուամենայնիվ ինձ այդ հարցում զարմացնում է մարդկանց կարճ հիշողությունը ու հեշտ ազդեցության տակ ընկնելը: Կարծում եմ, որ դա ավելի վտանգավոր է պոտենցիալ դիկտատ հաստատվելու համար քան թե այն թե ինչ որ մեկը ինչ կարծիք կունենա Պինոչետի մասին:

Երբ Պինորետը տապալեց Կոմունիստ Ալյենդեին, ամբողջ Սովետական մամուլը կատաղած գոռում էր թե Ամերիկյան իմպերիալիզմը ամեն գնով փորձում է իր դիկտատը հաստատել աշխարհում: Բայց հետո երբ դեմոկրատ-լիբերալները սկսեցին քանդել Սովետը ամեն ինչ փոխվեց: Դեմոկրատները ելան ու սկսեցին ապացուցել, որ տեսեք Պինոչետը փրկեց Չիլին Կոմունիզմի արհավիրքներից: Եթե Պինոչետը չլիներ ապա Ալիենդեն կաներ նույն բանը Չիլիում ինչ որ արեցին Լենինը ու Ստալինը Ռուսաստանում: Ու բոլորը նույն ձեւով ասացին հա բա ճիշտ էն ասում , բա ուրեմն մեզ էլ է պետք Պինոչետ որպեսզի այս անցումային շրջանը լավ անցնենք:

Հիմա էլ նորից հակառակ կարծիքը սկսեցին հուպ տալ ու նորից ստացվավ, որ վերադարձանք Սովետի տեսակետին: 25 տարվա մեջ մարդկաց հեշտությամբ կարողավում են երեք անգամ կարծիքները ստիպել տալ ու հետո էլ մարդիկ զարմանում են, որ դիկտատ կա: Բա որ մարդիկ հեշտությամբ պռոպագանդայի տակ ընկնեն բա դիկտատ էլ կլինի :

Ճշմարտությունը լրիվ այլ տեղ է, ու մարդ պետք է կարողանա սառնասիրտ այն գտնել ու վերլուծել այլ ոչ թե թութակավարի կրկնի այն ինչ տեսնում է Եվրոնյուսում

Հ.Գ. Իհարկե ես Սադդաթին նկատի չունեի, հիմա այնտեղ Մուբարակն է իշխում, բայց որը շարունակում է Սադաթի գիծը, այսինքն ժողովրդին կիսասոված պահելով ծառայել ամերիկյան շահերին ի վնաս արաբական շահերի