Երեկ 91 տարեկան հասակում Սանտիագոյում շունչը փչեց հայտնի չիլիացի բռնապետ Աուգուստո Պինոչետը: 16 տարի եղել է Չիլիի նախագահը: Նրա ֆաշիստական վարչակարգին զոհ են գնացել տասնյակ հազարավոր մարդիկ:
Երեկ 91 տարեկան հասակում Սանտիագոյում շունչը փչեց հայտնի չիլիացի բռնապետ Աուգուստո Պինոչետը: 16 տարի եղել է Չիլիի նախագահը: Նրա ֆաշիստական վարչակարգին զոհ են գնացել տասնյակ հազարավոր մարդիկ:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Ուրեմն իրոք չարի վերջն էր:N.I.G.G.A.-ի խոսքերից
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
91 տարեկանն ի՞նչ չարի վերջ: Մարդը կարգին երկար ապրել է![]()
![]()
Վայ բայց ինքը լեգենդար անձնավորություն էր... ես իրան շատ էի հարգում
Օրինակ Հայաստանին չէր խանգարի մի հատ տենց մարդ հիմա..
И скучно и грустно, и некому руку подать...
Պահո՜, Հայաստանին հենց մենակ Պինոչետն էր պակասում: Գուցե մի հատ էլ Ստալի՞ն ուզեինք:Shauri-ի խոսքերից
Թե չէ շատ ենք տարբերվում Ստալինի ժամանակներից...Մելիք-ի խոսքերից
![]()
И скучно и грустно, и некому руку подать...
Այ թե Ստալինը ողջ լիներ... կասեին մեր մեծերը...![]()
մի քիչ թեմայից շեղվել եք ժող ջան![]()
օրինեկ մի հատ դասախոս ունենք, տնտես ա տալիս, այ որ հրաժեշտ տար ես դաժան աշխարհին, դա չարի վերջը կլիներ հաստատ![]()
![]()
...ներկերս վերջացել են...
Ժողովուրդ ջան, Պինոչետին քննադատելուց առաջ խորհուրդ եմ տալիս ծանոթանալ նրա պատմությանը։ Վերոնշյալ մեջբերված տողերի միայն մի մասն է ճշմարտություն։ Իսկ ավելի ճիշտ վատ ներկայացված ճշմարտություն է, ինչը հիմնովին փոխում է Պինոչետի կերպարը նրա գործունեությանը անծանոթ մարդկանց աչքերում։ Բանը նրանում է, որ այդ մարդը իշխանության է եկել մի ժամանակաշրջանում, երբ Չիլիի տնտեսությունը ամբողջությամբ քանդվել էր, իսկ ժողովուրդը կանգնած էր քաղաքացիական պատերազմի շեմին։ Պինոչետը լայն ընտրության հնարավորություն չուներ։ Կամ պետք է վերացներ մի շարք առաջնորդների, կամ էլ պետք է թույլ տար, որ երկիրում քաղաքացիական պատերազմ սկսեր։ Ես, առանց երկմտելու կընտրեի երկրորդ տարբերակը, որովհետև քաղաքացիական պատերազմի զոհերը միշտ ահռելի շատ են լինում։ Մնացածը առավոտյան կգրեմ...N.I.G.G.A.-ի խոսքերից
CARTHAGENEM ESSE DELENDAM
Դիկտատորներ կան որոնք իրենցից հետո թողնում են զարգացած տնտեսությամբ երկիր, դիկտատորներ էլ կան որոնք իրենցից հետո անապատ են թողնում:
Առաջի կարգի մեջ են մտնում օրինակ Կրոմվելը, Ֆրանկոն, Պինոչետը ... Երկրորդ կարգի մեջ են մտնում օրինակ Մաբութուն, Պոլպոթը, Սուկարնոն ու լատինական ամերիկայում բազմաթիվ խունտաներ / հիմնական խամաճիկային բնույթի, ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատակիցներ / որոնք ավերում են իրենց երկրները:
Ի դեպ Պինոչետը իշխանության է եկել Ամերիկայի օգնությամբ, որպեսզի չթողնի Կոմունիստական վարչակարգի հաստատում: Բայց հետո Պինոչետը փոխեց իր քաղաքականությունը ու սկսեց օժանդակել տեղական կապիտալին ու չդարձավ ամերիկյան խամաճիկ… Հենց դրա համար էլ նրա դեմ այսքան աղմուկ աղաղակ է, դե չէ պատճառը իրա օրոք մեռած 3000 մարդը չեն: Եթե զոհերի քանակով լիներ ապա Արգենտինայում , Բրազիլիայում ռազմական խունտաները ավելի շատ մարդ են սպանել, բայց նրանց անունները այսօր ոչ մեկ չի հիշում: Ավելին հենց այսօր էլ Կոլումբիայում ու Մեքսիկայում իշխող ռեժիմները հազարավոր մարդիկ են սպանում, բայց դրա համար աշխարհում շուխուր չկա, որոբհետեւ թիկունք ունեն այդ ռեժիմները:
Համ էլ մի փաստ էլ, որը կարծում եմ պարզ կդարձնի պատկերը, Սալվադորը Ալյենդեն որին տապալեց Պինոչետը ազգությամբ հրեա էր: Կոմունիստական հեղաշրջման անվան տակ հրեական կապիտալը փորձում էր իր դիրքերը ամրապնդել Չիլիում, բայց դա խափանվեց.... Իսկ այդպիսի ոտնձգությունը "ընտրյալ" ազգի ներկայացուցիչի նկատմամբ դեռ երկար չի մոռացվի ու ներվի
Ավելացվել է 18 րոպե անց
Ասեմ, որ ես անձամբ պինոչեթյան մեթոդների կողմնակից չեմ, հատկապես Հայաստանի համար: Հայաստանը կարող է առանց այդպիսի մեթոդների էլ զարգանալ:
Վերջին խմբագրող՝ Marduk: 14.12.2006, 22:50: Պատճառ: Գրառման ավելացում։
Շատ հետաքրքիր էր, որ այստեղ Կրոմվելին անվանում են դիկտատոր, և նաև Ֆրանկոյան զարգացած տնտեսություն թողած անձ:
ասեմ միայն , որ Պինոչետը 3000-ից շատ ավելի մարդու գլուխ է կերել;
Ինչ որ է , ամեն մի երկրի ղեկավարի (նաև դիկտատորի) մասին ավելի լավ է գնահատականներ տա հենց էտ երկրնի բնակչությունը; Չիլիում նրա մասին երկու կարծիքի են; Մեծագույն մասը համարում է նրան շատ վատը, փոքր մասը շատ լավը; Ես (շա՜՜՜տ հեռվից) միանում եմ մեծամասնությանը եվ օրհթնում "սրիկայի" մահը; Տարոսը մյուսներին;
Իմ կողմից ավելացնեմ - որ ոչ մի դիկտատ (-որ) էլ չեմ ընդունել և չեմ ընդունի, ինչ "լավ" նպատակի համար էլ ուզում է ստեղծվեն;
Մահ դիկտատորներին!!!!![]()
Ամեն.
Ի միջի այլոց ավելացնեմ, որ քաղաքացիական պատերազմը կանխարգելուց և երկրի տնտեսությունը վերականգնելուց հետո Պինոչետը ինքնակամ հեռացավ իշխանությունից։ Կասկածելի չէ՞ նման քայլը դիկտատորի համար։ Իսկ 16 տարվա նրա իշխանությունը, բացի տնտեսական աճից ու խաղաղության հաստատումից, նաև նշանավորվեց Չիլիի իչական անկախությամբ։ Այսինքն Չիլին վերածվեց մի պետության, որը սպասարկում էր միայն սեփաքական քաղաքացիների շահերը և թքած ուներ Ամերիկայի ու ԽՍՀՄ-ի վրա։ Նման երկրների ղեկավարները միշտ հրեա-մասոնական աաջնորդների կողմից կոչվում են դիկտատոր։ Վստահ եմ, որ Ահմադինեդժադի մահից հետո, նրան ևս կոչելու են դիկտատոր։ Տրամաբանությունը մեկն է և այն շատ պարզ է։
CARTHAGENEM ESSE DELENDAM
Կրոմվելը դիկտատոր է եղել, եւ Պինոչեթի նման վերջում վերականգնեց լեգիտիմ թագավորական իշխանությունը:dvgray-ի խոսքերից
Ֆրանկոն էն մարդն էր, որ չթողեց Իսպանիան դառնա կոմունիստական ու էն մարդն էր որը զերծ պահեց Իսպանիային անիմաստ պատերազմի մեջ ներքաշվելուց, ու միլլիոնավոր զոհեր տալուց: Այսօր էլ Իսպանիայում Ֆրանկոին սիրում են:
Չիլիի բնակչության կարծիքների մասին օբիեկտիվ դատելու համար պետք է ծանոթ լինել այդ երկրին մոտիկից այլ ոչ թե Եվրոնյուսով կամ ՍՆՆ-ով: ՍՆՆ-ը ում ուզենա էլ դիկտատոր կդարձնի իսկ դիկատատորներին էլ կարող է սուրբ դարձնել:
Էդ նույն բան է թե մի քանի հատ հայկական թերթ կարդալով կարծիք կազմել թե Հայաստանում բնակչության մեծ մասը սիրում է ԼՏՊ-ին, այնինչ հակառակն է: Չիլիի բնակչության մեծ մասը հատկապես մայրաքաղաքից դուրս սիրում է Պինոչետին ու հենց այդ պատճառով էլ նա հանգիստ իր երկրում մահացավ, թե չէ վաղուց նրա նկատմամբ դատաստան կտեսնեին:
Իսկ ինչ վերաբերվում է Տարոսը մյուսներին լինելուն ապա կարող եմ թվարկել մի քանիսի անունները: Օրինակ Մուշառաֆ Պակիստանում, օրինակ Սաուդյան թագավորը, օրինակ Անվար Սադաթը Եգիպտոսում որը ի դեպ իր երկրի ժողովրդին սոված է պահում: Ու լիքը նման դիկտատորներ, բայց որոնք հանգիստ կիշխեն քանի որ նրանց թիկունքում կանգնած է Անգլո-Ամերիկյան էլիտան ու նրանց սպասարկող մամուլը:
Փորձենք վերլուծել Պինոչետի անձը՝ մեր ունեցածդ ինֆորմացիան մեր անձնական արժեքային համակարգով սինթեզելով, այլ ոչ մատուցվող կոնկրետ տեսակետն ընդունելով: Ես չգիտեմ, թե որտեղից է գալիս, են մատուցվող տեսակետը, ըստ որի Պինոչետի բռնությունները, արդարացված էին, քանի որ դրանք կանխեցին քաղաքացիական պատերազմն ու տնտեսության անկումը: Քաղաքացիական պատերազմի մասով կարելի ա ժամանակակից օրինակներ բերել, որոնց մասին ավելի շատ բան գիտենք, ու ավելի ճիշտը կդատենք: Եկեք հիմա համձայնենք, որ Լիբանանում հակասիրիկան ուժերը կոտորեն սիրիամետ ուժերի ակտիվիստներին, որ հանկարծ քաղաքացիական պատերազմ չլինի, ինչի վտանգը հաստատ կա: Նման սցենարը ձեզ դուր կգա՞ր, ինձ թվում ա՝ չէ: Կամ եթե դրանով ամեն ինչ արդարացվեր, ուրեմն հարկավոր կլիներ արդարացնել բոլոր բռնապետերին էլ, քանի որ դրանք բոլորն էլ սարսափի մեջ կայուն են պահում երկիրը:Խաչակիր-ի խոսքերից
Ինչ վերաբերվում է նրան Պինոչետի կողմից Չիլլիի տնտեսությունը "փրկելուն", ընդհանրապես անհնար է հասկանալ, թե էդ միֆը ով ա հորինել:
Պինոչետը եկավ իշխանության 1973թ. , երբ իրոք Չիլլիի տնտեսոթյունը վատ վիճակում էր: Սակայն Մինչև 1982թ. տնտեսության վիճակը գնալով ավելի ու ավելի վատանում էր: 1982թ. դրությամբ արդյունաբերության մակարդակը ընկել էր մինչև 60-ականնեի կեսերի մակարդակը: Պինոչետի տնտեսական կուրսի արդյունքում, ինֆլիացիան հասավ 30%-ի, համախառն ներքին արտադրանքը մինչև 79թ.-ը կրճատվեց մոտ 20 տոկոսով: Ազգային դրամական միավորը՝ էսկուդոն, լրիվ արժեզրկվեց Դրա փոխարեն մտցված նոր դրամական միավորը, որի կուրսը "կապեցին" դոլլարի հետ, ևս արժեզրկվեց ևՊինոչետի իշխանույան վարջում 300 անգամ ցածր էր դոլլարից: Փոխարենը աճեց արտաքին պարտքը՝ 1978թ. դառնալով 6.5 մլրդ դոլլար, իսկ 1982թ. հասնելով 18 մլրդ-ի:
Եվ միայն 1982թ.-ից հետո տնտեսության որոշ աճ սկսվեց, Էն էլ Պինոչետի միակ ներդրումն այստեղ այն էր, որ թույլ տվեց նեոլիբերալ տնտեսագետներին տնտեսական քաղաքականության նոր կուրս վերցնել: Բայց միևնույնն է, Չիլլիի տնտեսությունը միայն Պինոչետից հետո զարգացման նորմալ տեմպ վերցրեց:
Իսկ Պինոչետը բռնապետ էր ոչ միայն էդ 3000 մարդկանց սպանելու համար, բա էն տասնյակ հազարները, որ անմարդկային ստորացումների ու կտտանքների էին ենթարկվում, բա են հարյուր հազարները, որ նպատակաուղղվածքաղաքականության հետևանքով ստիպված փախչում էին երկրից: Բա "Մահվան էսկադրոնները", երբ քաղաքական հակառակորդներին ուղղաթիռով տանում էին ու օվկիանոսի վրա կիսամեռ դուրս շպրտում: Բա Չիլլիացի պոետ ու երաժիշտ Վիկտոր Հարաի կտտանքները Սանտիագոյի մարզադաշտում: Ու լիքը սենց դեպքեր կարելի ա բերել:
Լավ շատ գրեցի ոնց որ, մենակ մի բան ավելացնեմ: Պինոչետը չզիջեց իշխանությունը, նա ընդհամենը սխալվեց իր հաշվարկներում: Նա կարծում էր , որ արդեն ժողովրդի ուղեղը էնքան ա լվացել, որ օրինական ընտրությունների միջոցով կարող է լեգիտիմ առաջնորդի դեր ստանալ թեկուզ ոչ ի պաշտոնե, բայց ոնց որ տեսանք , սխալվեց:
Այդ ի՞նչ դիկտատոր էր, որ կարծում էր, թե ժողոուրդը սիրում է իրեն։ Մելիք ջան, որ խնդրեմ նյութիդ սկզբնաղբյուրը կարո՞ղ ես ուղարկել ինձ։ Շատ հետաքրքիր է, թե որտեղ ես դու նման թվեր հանդիպել։ Կախված "տնտեսական վերլուծությունների" եզրակացություններից՝ կարելի է գտնել, թե ինչ ուժ է դրանց հեղինակը։ Քո մեջբերած թվերը լիովին արտահայտում են հրեա-մասսոնականության շահերը։ Բայց դու ի՞նչ գործ ունես դրանց հետ։ Ավելի լավ է, արի մեր երկրի մասին մտածենք, որպեսզի ո՜չ քաղաքացիական պատերազմ լինի, ո՜չ տնտեսական ճգնաժամ, ո՜չ էլ դիկտատորներ։Մելիք-ի խոսքերից
CARTHAGENEM ESSE DELENDAM
Մի բան չհասկացա, Սադաթը հիմա՞ է սոված պահումMarduk-ի խոսքերից
Դե իսկ բռնապետ են բոլոր նրանք, որոնք իշխանության են եկել, կամ իրենց իշխանությունը պահում են ոչ ժողովրդավարական, այսինքն ոչ ընտրությունների ճանապարհով։
Վերջին խմբագրող՝ Sergey: 16.12.2006, 16:32:
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ