User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ըստ Ձեզ ո՞վ է Դորիանը

Քվեարկողներ
53. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ինքնասիրահարված նարցիս

    12 22.64%
  • Տաղանդավոր մարդ

    16 30.19%
  • Սովորական տղա

    21 39.62%
  • Օսկար Ուայլդի հերոսը

    9 16.98%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 13 15-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 215 հատից

Թեմա: Դորիան` բանաստեղծություններ

  1. #181
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Moon-ի խոսքերից Նայել գրառումը
    Դոր չգիտեմ ինչ ասեմ, բոլոր գրածներիցդ ամենշատը հավանեցի, սիրեցի ու տպավորվեցի այս մեկով...գիտես, կարդալիս հիշեցի քո "Ցեխաջրած լուսինները"....
    Նույն զգացողություններն էին, նույն կիրքը...Պատմվածքի հերոսներն ասես ստեղ էին....չգիտեմ, էդ իմ տպավորությունն ա
    Պարզապես ստեղ ավելի արտահայտիչ էր...ավելի ցնդած
    Ապրես... 2 ֆրոնտով հետդ խոսում եմ Մի անգամ ասեցի, էս էլ երկրորդ ապրեսը

  2. #182
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    «Վերցրեք ինձ»

    Որբ եմ ու անոթի, ցուրտն է այտերս այրել,
    Փողոցից վերցրեք ինձ, ով դուք, հայոց մայրեր,
    Վերցրեք ինձ:

    Խելառ եմ, վաղուց եմ մարդկանց աչքից ընկել,
    Կռացիր, վերցրու ինձ իմ սրտակից ընկեր,
    Վերցրու ինձ:

    Լքեք ընտանիքը ու եղեք իմ կողքին,
    Թեկուզ այս մի գիշեր, վերցրեք ինձ դուք, տիկին,
    Վերցրեք ինձ:

    Եթե անկարող եք սսկվել, հանգիստ թողնել,
    Դե եկեք, «վերցրեք» ինձ, պարոնայք չուզողներ,
    Վերցրեք ինձ:

    Ու կյանքիցս հետո անձայն, անլաց, աներգ,
    Վերցրեք ինձ սեղանից իմ բարեկամ այրեր,
    Վերցրեք ինձ:

  3. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (19.04.2009), Enigmatic (19.04.2009), Moon (09.05.2009), Morpheus_NS (19.04.2009), murmushka (19.04.2009), unknown (29.05.2009), Եկվոր (20.04.2009), Ծով (19.04.2009), Կաթիլ (19.04.2009), Հայկօ (08.08.2009), Մաեստրո (12.03.2011), Վարպետ (15.06.2009), Փոքրիկ (20.04.2009)

  4. #183
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մ.-ին

    Ես չլսած ձայնը քո կարոտում եմ,
    Երազելով վեր նայում`
    Թաթախելով միայնակ դառնությունս
    Քո պատրանքի շիրայում:

    Ու փակվելով խենթի պես հորինված
    Իմ օդային ամրոցում,
    Խուսափելով օտար աչքերից
    Քո լռությունն եմ ծծում:

    Ինձ եմ սրբում քեզանով, մի խոսիր,
    Պետք չէ բուժել էս տենդը,
    Թույլ տուր հյուսեմ համրության հելյունով
    Քո գոյության լեգենդը:

  5. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (08.05.2009), Kita (10.05.2009), Moon (09.05.2009), Nadine (08.05.2009), unknown (29.05.2009), Եկվոր (11.05.2009), Կաթիլ (08.05.2009), ԿԳԴ (08.05.2009), Մաեստրո (12.03.2011), Ուլուանա (09.05.2009)

  6. #184
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Պատկերները շատ լավն են, ուժեղ ու համոզիչ , այ որ վանկերն ու հանգերն էլ լավ մշակված լինեին, ավելի սահուն կկարդացվեր։ Ամեն դեպքում լավն էր, ինձ դուր եկավ։
    Ես ընդհանրապես էնքան էլ չեմ սիրում անհավասար վանկերով ու թերի հանգերով բանաստեղծություններ, բայց էս մեկում պատկերներն էնքան ուժեղ էին, որ էդ թերությունները կարծես ծածկում էին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dorian (09.05.2009), Եկվոր (11.05.2009)

  8. #185
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Մ.-ին

    Ես չլսած ձայնը քո կարոտում եմ,
    Երազելով վեր նայում`
    Թաթախելով միայնակ դառնությունս
    Քո պատրանքի շիրայում:

    Ու փակվելով խենթի պես հորինված
    Իմ օդային ամրոցում,
    Խուսափելով օտար աչքերից
    Քո լռությունն եմ ծծում:

    Ինձ եմ սրբում քեզանով, մի խոսիր,
    Պետք չէ բուժել էս տենդը,
    Թույլ տուր հյուսեմ համրության հելյունով
    Քո գոյության լեգենդը:
    Դոր էս ինչ լավն էր
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dorian (09.05.2009)

  10. #186
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Թույլ տուր հյուսեմ համրության հելյունով
    Քո գոյության լեգենդը:
    Ամենահետաքրքիր տողերը տառասխալով ես գրել (վայ վայ վայ) : Հելուն, ոչ թե հելյուն:
    DIXI
    carpe noctem

  11. #187
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենահետաքրքիր տողերը տառասխալով ես գրել (վայ վայ վայ) : Հելուն, ոչ թե հելյուն:
    Բայց դու ինչն ես (վայ վայ վայ) Պիտի անպայման մի բան ասեիր չէ՞... Դե լավ... Ну Հայկօ, погоди!!!

  12. #188
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Մ.-ին

    Ես չլսած ձայնը քո կարոտում եմ,
    Երազելով վեր նայում`
    Թաթախելով միայնակ դառնությունս
    Քո պատրանքի շիրայում:

    Ու փակվելով խենթի պես հորինված
    Իմ օդային ամրոցում,
    Խուսափելով օտար աչքերից
    Քո լռությունն եմ ծծում:

    Ինձ եմ սրբում քեզանով, մի խոսիր,
    Պետք չէ բուժել էս տենդը,
    Թույլ տուր հյուսեմ համրության հելյունով
    Քո գոյության լեգենդը:
    Դորիան ջան, երբ դու արդեն լինես ՀՀԳ, գուցե և «շիրան» ու «հելունը» ավելի ամրապնդեն հանճարեղությունդ, բայց այսօր իմ կարծիքով մի քիչ «կնճռում» են բանաստեղծությունդ, իսկ ընդհանուր առմամբ դու քեզ չես դավաճանում՝ ասելիքդ միշտ կա: Լավ էր
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dorian (14.05.2009)

  14. #189
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Դորիան ջան, երբ դու արդեն լինես ՀՀԳ, գուցե և «շիրան» ու «հելունը» ավելի ամրապնդեն հանճարեղությունդ, բայց այսօր իմ կարծիքով մի քիչ «կնճռում» են բանաստեղծությունդ, իսկ ընդհանուր առմամբ դու քեզ չես դավաճանում՝ ասելիքդ միշտ կա: Լավ էր
    Ես ՀՀԳ-ն չհասկացա... Լուրջ... Անծանոթ հապավում ա...
    Չե՞ս ասի, թե ինչ ա նշանակում...

  15. #190
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ՀՀԳ-ն չհասկացա... Լուրջ... Անծանոթ հապավում ա...
    Չե՞ս ասի, թե ինչ ա նշանակում...
    Իմ հապավումն ա, հենց նոր էի սարքել՝ Հայ Հանճարեղ Գրող
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  16. #191
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից Նայել գրառումը
    Դորիան ջան, երբ դու արդեն լինես ՀՀԳ, գուցե և «շիրան» ու «հելունը» ավելի ամրապնդեն հանճարեղությունդ, բայց այսօր իմ կարծիքով մի քիչ «կնճռում» են բանաստեղծությունդ, իսկ ընդհանուր առմամբ դու քեզ չես դավաճանում՝ ասելիքդ միշտ կա: Լավ էր
    Հա, Եկվոր ջան, հիմա հասկացա
    Բայց նայի.
    1. Ես հայ եմ
    2. Ես հանճարեղ եմ
    3. Ես գրող եմ

    Այսինքն արդեն այդ հապավումին համապատասխանում եմ:
    Առաջարկում եմ փոխել ձևակերպումը. «Երբ որ մեր հայերն ընդունեն, որ դու հանճարեղ գրող ես»:
    Իսկ եթե ավելի լուրջ՝ շատ շնորհակալ եմ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Եկվոր (15.05.2009)

  18. #192
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Տարիք
    74
    Գրառումներ
    387
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Եկվոր ջան, հիմա հասկացա
    Բայց նայի.
    1. Ես հայ եմ
    2. Ես հանճարեղ եմ
    3. Ես գրող եմ

    Այսինքն արդեն այդ հապավումին համապատասխանում եմ:
    Առաջարկում եմ փոխել ձևակերպումը. «Երբ որ մեր հայերն ընդունեն, որ դու հանճարեղ գրող ես»:
    Իսկ եթե ավելի լուրջ՝ շատ շնորհակալ եմ
    Դոր ջան, դու մոռանում ես, որ հանճարեղությունը մի безотказный հայտանիշ էլ ունի՝ անհամեստությունը: Նենց որ էտ հայերը ուզեն-չուզեն ընդունելու են, ժամանակի հարց է
    Վերջին խմբագրող՝ Եկվոր: 15.05.2009, 08:00:
    1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dorian (15.05.2009)

  20. #193
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Եկվոր-ի խոսքերից
    Դոր ջան, դու մոռանում ես, որ հանճարեղությունը մի безотказный հայտանիշ էլ ունի՝ անհամեստությունը: Նենց որ էտ հայերը ուզեն-չուզեն ընդունելու են, ժամանակի հարց է
    Ջան, նախորդ գրառումս կարծում եմ հենց էդ հատականիշի ապացույցն էր
    Հետևս կսմթեմ աչքով չտաս
    Ապրես

  21. #194
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Ես էլ չեմ գրելու, ես վերցրել եմ փիք-ափս,
    Վախենում եմ քնել ես ղեկին,
    Ես ուզում եմ հիմա էլ գրի ԾՈՎԻՆԱՐԸ,
    Ու նորից երգեցնի իմ հոգին...

    ԾՈՎ ԳՐԻ... (սա էքսպրոմտ էր, սորի եթե տուֆտած ա)
    Վերջին խմբագրող՝ Dorian: 06.06.2009, 13:58: Պատճառ: լավ եմ արել

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    murmushka (06.06.2009)

  23. #195
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    ***

    Թող երեսդ ինձ, ես խոստանում եմ աստառդ չուզել,
    Ու թող ինձ քո կյանք, ես խոստանում եմ գնալ վաղ թե ուշ,
    Թող նայեմ միայն քո ցուցափեղկին, չմտնեմ խանութ,
    Չդառնամ երբեք անիմաստ, անպետք փեշիդ կպած փուշ:

    Դեգերեմ մենակ, բայց թող ինձ երբեք գրկած չտանես,
    Թող քերեմ հոգուս պատերին կպած խոսքերը վերջին,
    Բայց հարկադրաբար չլսես հանկարծ, լուռ ականջ չանես,
    Թող շատ չլինեմ երբեք քեզ համար, թող լինեմ «ոչինչ»...

  24. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (07.06.2009), Chilly (08.06.2009), Kita (09.06.2009), murmushka (09.06.2009), Nadine (08.06.2009), Tig (08.06.2009), Ծով (09.06.2009), Կաթիլ (09.06.2009), ԿԳԴ (07.06.2009), Մաեստրո (12.03.2011), Ուլուանա (08.06.2009)

Էջ 13 15-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Բանաստեղծություններ Ջոնից ;)
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 12.01.2013, 00:22
  2. Դորիան Գրեյի Դիմանկարը
    Հեղինակ՝ Արմին, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 08.10.2011, 17:55
  3. Դորիան` 113
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 10.02.2009, 02:40
  4. Արձակ. Դորիան. «Ցանկություն»
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.01.2009, 04:51
  5. Բանաստեղծություններ
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.06.2007, 14:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •