Ես չլսած ձայնը քո կարոտում եմ, Երազելով վեր նայում` Թաթախելով միայնակ դառնությունս Քո պատրանքի շիրայում:
Ու փակվելով խենթի պես հորինված Իմ օդային ամրոցում, Խուսափելով օտար աչքերից Քո լռությունն եմ ծծում:
Ինձ եմ սրբում քեզանով, մի խոսիր, Պետք չէ բուժել էս տենդը, Թույլ տուր հյուսեմ համրության հելյունով Քո գոյության լեգենդը:
Դորիան ջան, երբ դու արդեն լինես ՀՀԳ, գուցե և «շիրան» ու «հելունը» ավելի ամրապնդեն հանճարեղությունդ, բայց այսօր իմ կարծիքով մի քիչ «կնճռում» են բանաստեղծությունդ, իսկ ընդհանուր առմամբ դու քեզ չես դավաճանում՝ ասելիքդ միշտ կա: Լավ էր
Էջանիշներ