User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ըստ Ձեզ ո՞վ է Դորիանը

Քվեարկողներ
53. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ինքնասիրահարված նարցիս

    12 22.64%
  • Տաղանդավոր մարդ

    16 30.19%
  • Սովորական տղա

    21 39.62%
  • Օսկար Ուայլդի հերոսը

    9 16.98%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 5 15-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 215 հատից

Թեմա: Դորիան` բանաստեղծություններ

  1. #61
    Por una mujer... Sergio-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2009
    Հասցե
    Դավիթաշեն
    Տարիք
    34
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Քառյակները հավանեցի, լավն են



    Այս խոսքերը իմ ջրաղացին քար նետել էին, քանի-որ ըստ էության հարևան (քո) թեմայում իմ գրածի արձագանքն էր: Կարելի՞ է հետաքրքրվել, թե գրողների միության քանի՞ անդամի ստեղծագործություն ես կարդացել, ո՞ր գրողներինը և կոնկրետ ո՞ր ստեղծագործությունները: Ու խնդրում եմ արագ պատասխանել
    Չուկ ջան կներես, ես ուղղակի չէի կարող արագ պատասխանել որովհետև գիշերվա այդ ժամերին ես սովորաբար քնած եմ լինում:Ասեմ որ ես ծանոթ եմ գրողների միության անդամների ստեղծագործություններից շատերին ու դրանցից շատ քչերն են ինձ անկեղծ ու հոգուց բխած թվացել:Համաձայնիր որ Գ.Մ.-ան անդամների մի մասը այնտեղ է միայն որոշ մարդկանց պատվերները կատարելուց գումար վաստակելու մեկ էլ Ծաղկաձորի ձրի պուտյովկեք ստանալու համար: Կան նաև լավ գրողներ, որոնք ցավոք սրտի փոքրաթիվ են և հիմնականում բարձր տարիքի:Մեզ այսօր պետք են անկեղծ, ոչ մեկից կախում չունեցող,իրենց սրտի ձայնից ղեկավարվող,տաղանդավոր գրողներ:Դորյանի մոտ ես նկատել եմ այդ հատկանիշները և լավ կլիներ նրա նման գրողները շատ լինեին մեր երկրում:
    Սա իմ անձնական կարծիքն է:
    La vida sigue igual

  2. #62
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Sergio-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան կներես, ես ուղղակի չէի կարող արագ պատասխանել որովհետև գիշերվա այդ ժամերին ես սովորաբար քնած եմ լինում:Ասեմ որ ես ծանոթ եմ գրողների միության անդամների ստեղծագործություններից շատերին ու դրանցից շատ քչերն են ինձ անկեղծ ու հոգուց բխած թվացել:Համաձայնիր որ Գ.Մ.-ան անդամների մի մասը այնտեղ է միայն որոշ մարդկանց պատվերները կատարելուց գումար վաստակելու մեկ էլ Ծաղկաձորի ձրի պուտյովկեք ստանալու համար: Կան նաև լավ գրողներ, որոնք ցավոք սրտի փոքրաթիվ են և հիմնականում բարձր տարիքի:Մեզ այսօր պետք են անկեղծ, ոչ մեկից կախում չունեցող,իրենց սրտի ձայնից ղեկավարվող,տաղանդավոր գրողներ:Դորյանի մոտ ես նկատել եմ այդ հատկանիշները և լավ կլիներ նրա նման գրողները շատ լինեին մեր երկրում:
    Սա իմ անձնական կարծիքն է:
    Շնորհակալություն պատասխանի համար: Ճիշտն ասած իմ համար անսպասելի չէ, որ իմ կոնկրետ անուններ տալու հարցն անպատասխան մնաց, անուններ չնշվեցին: Ես այդպես էլ սպասում էի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #63
    Por una mujer... Sergio-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2009
    Հասցե
    Դավիթաշեն
    Տարիք
    34
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարման, ըստ հնդկական հավատալիքների. ճակատագիրն է, կարճ ասած: Ու բանաստեղծություն գրելու հետ բնավ կապ չունի, իմ կարծիքով:
    Դորիան ջան կարծում եմ դու կարմա բառը շփոթել ես աուռա բառի հետ:Դա այն էներգիան է, որը տվյալ պարագայում, գրողը ներդնում է իր ստեղծագործության մեջ
    և որը կարդալու ժամանակ փոխանցվում ա ընթերցողին:Իրոք Սևակի ստեղծագործություններում կա այդ աուրան, այդ էներգիան:Դա սովորելու վրա չի, դա պետք ա ի ծնե մարդու մեջ լինի:Կան նաև այդպիսի երգիչներ որոնց երգերի միջոցով
    հոգիդ լցվում ա այդ էներգիայով,կարծես դու երգչի հետ կիսում ես տվյալ հոգեվիճակը:Կարող եմ բերել այդպիսի երգչի օրինակ՝ Julio Iglesias:Դրանք հենց իսկական տաղանդներն են:Բայց ոչ բոլոր մարդիկ են կարողանում ընկալել այդ էներգիան, դա ոչ բոլորին ա հասանելի:
    Կարծում եմ հենց անմիջապես սրտից բխած թեկուզ մեկ անկեղծ նախադասությունը, զուրկ ամեն տեսակ «զիզի-բիզի» բաների,իր մեջ ավելի մեծ էներգիա և ասելիք է պարունակում քան ձևավոր,կեղծ արտահայտություններով լի օրերով ու ամիսներով
    մտածված ու հորինված մի վեպը:
    La vida sigue igual

  4. #64
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Խեղդվիր բոժոժում իմ շերամ,
    Դռները հոգուդ գոցիր,
    Սպասումին քո պատճառ փնտրելով`
    Մետաքսե պատանք մի գործիր:

    Խնայիր ցավերդ աղի,
    Մոռանալ, նորանալ փորձիր
    Եվ սիրել, բայց մի առավոտ
    Ճանապարհել ու չսպասել վերադարձի:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (25.06.2010), Ծով (21.01.2009)

  6. #65
    Por una mujer... Sergio-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.01.2009
    Հասցե
    Դավիթաշեն
    Տարիք
    34
    Գրառումներ
    27
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Խեղդվիր բոժոժում իմ շերամ,
    Դռները հոգուդ գոցիր,
    Սպասումին քո պատճառ փնտրելով`
    Մետաքսե պատանք մի գործիր:

    Խնայիր ցավերդ աղի,
    Մոռանալ, նորանալ փորձիր
    Եվ սիրել, բայց մի առավոտ
    Ճանապարհել ու չսպասել վերադարձի:
    Այո սիրելուց պետք է ամեն րոպե պատրաստ լինել հրաժեշտի, որից խուսափել ոչ մի կերպ հնարավոր չէ:Բոլոր այն մարդիկ, որոնք այսօր քեզ այդքան սիրում են, վաղը անկասկած կստիպեն լացել:
    Իսկը իմ սրտովն էր:Ապրես

    Մի՛շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
    Ու հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբար...
    Պ. Սևակ
    La vida sigue igual

  7. #66
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Վատ չես գրում, բայց որ ինքնասիրահարված ես, դրանում կասկած չկա
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  8. #67
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Ավելի շուտ տենց իմիջ ա ընտրել: Մի որոշ ժամանակ դեռ կպահանջվի, որ մենք իմանանք՝ ով է պատկերված Դորիան Գրեյի դիմանկարի վրա:
    Ճիշտ չե՞մ, պարոն միստիֆիկատոր:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  9. #68
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մոդերատորական. թեմայի վերջին գրառումներից 7-ը ջնջվել են թեմայից դուրս լինելու պատճառով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. #69
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    ***
    Ապրելու համար այս գորշ աշխարհում
    Մենք մեր սեփական կյանքն ենք հնարում,
    Մենք մի անձնական առասպել ունենք:

    Զսպելու համար պոռթկումներն անխիղճ,
    Գործում ենք միայն մի փոքրիկ ոճիր`
    Մենք մի լուռ վայրում արտասվել ունենք:

    Շախմատ ենք խաղում մենք ոչ սևերով, ոչ սպիտակներով,
    Ոչ թշնամուն ենք մատնացույց անում, ոչ էլ պարծենում մեր ընկերներով:
    Մենք, ցավոք սրտի կամ բախտի բերմամբ, անտեսվել ունենք:

    Մենք` հիմարներս, որ մեր սեփական
    Եսը հորինված, դառն, արհամարհված,
    Պարգևի պես ենք կրծքներիս կրում,
    Տենչում ենք մի բան` կոչվել ...

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (25.06.2010), Ծով (21.01.2009)

  12. #70
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Առաջին երկու տունը համարում եմ հաջողված, վերջին երկու տունը չհաջողված: Ընդ որում թե՛ բովանդակային, թե՛ կառուցողական կերպով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. #71
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    ***
    Երկինք, սովոր եմ քմահաճ,
    Փոփոխական ախ ու հախիդ,
    Քո կայծակներին ընդառաջ
    Ես գալիս եմ ինչպես շախիդ:

    Քո աստղերը բազում թողած
    Իմ աստղին եմ զոհում հոգիս,
    Ինչպես անխելք ամոնացիք
    Զոհեր էին անում Մողոքին:

    Քո էդ ձանձրալի c'est la vie-ն
    Կուլ է գնում իմ կորովին,
    Օրենքներդ վար անձրևիր,
    Ես բարձրանում եմ յուրովի:

    Չեմ վախենում քեզնից երկինք,
    Դու հղի ես, բայց չես ծնի,
    Դու նման ես ինձ խիստ նայող,
    Բայց չպատժող մի արձանի:

    Անգամ հեքիաթիս ավարտին
    Պետք չէ քեզնից երեք խնձոր,
    Ես, պիտի որ, բավարարվեմ
    Իմ լսածով:

    ***
    Դու կհեռանաս ու քեզնից հետո
    Սիրտը կդառնա իմ ցեմենտ բետոն:
    Մինչև պռունկը կլցվի նորից
    Աղի հեղուկով ու նորից չի լա:

    Դու կհեռանաս` թողնելով, ափսոս,
    Միայն ու միայն մտքերի քաոս,
    Եվ գուցե դառնաս իմ հավերժահունչ
    Կյանքի նվագում կտրված մի լար:

    Դու կհեռանաս ու քեզնից հետո
    Մեգապոլիսում ինչպես Ռոբինզոն
    Ինձ կզգամ, սակայն չեմ օտարանա
    Քեզ` իմ անջիգյար:

    ***
    Գիշերն էր լի նոստալջիով,
    Մտքերը պարուրել էին ինձ էլ,
    Խոհերն, անշուշտ, միսս աշխարհից
    Ավելի լավ անկողնակից են:
    Ես հաշվեցի ու չստացա,
    Չպարզեցի, թե այդ ինչից է,
    Որ իմ թախիծն ու քո ծիծաղն
    Այլ մայրերից, բայց նույն հորից են:

    Գիշերն էր լի լռությունով,
    Բայց ես լսում էի մեկի ձայնը.
    - Ինձ չկապվես, էլ չխաբվես
    Մեղեդային այս լռությանը:
    Եվ հասկացա, որ չպեղած
    Իմ տագնապի պատճառը այն է,
    Որ դու սպասում ես թաղումին,
    Իսկ ես սպասում եմ հարությանը:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (25.06.2010), Ծով (27.01.2009)

  15. #72
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչու՞ ես լռում: Քե՛զ եմ ուզում կարդալ, ոչ թե Մարքս կամ Մաո Ցզե-Դուն: Կոնկրետ հարց. դու կցանկանայի՞ր, որպեսզի 7-րդ դասարանի դասագրքից հանվեր Տերյանի, ասենք, «Մոռանալ» կամ «Կարուսել» բանաստեղծությունները և փոխարենը դրվեր քո «Ով եմ ես, Աստված»-ը:
    Հայկ, Ձեր էս գրությունը չէի նկատել (չէի փորձել ներքևից էջերը փոխել, նոր թերթեցի տեսա): Իհարկե դեմ կլինեի, որ 7-րդ դասարանի երեխան կարդար իմ ստեղծագործությունների մեծամասնությունը: Ոչ թե այն պատճառով, որ փոքր է, այլ այն պատճառով, որ այդ տարիքում երեխաները սովոր են առանց խորությամբ հասկանալու ընկղմվել տպավորությունների ստեղծած իրականության մեջ: Իսկ իմ աշխարհը մռայլ է: Գեղեցիկն էնտեղ թաքուն է ու իդեալականացված չէ: Ես կգերադասեի, որ նրանք այդ տարիքում կարդային այն, ինչ առաջարկում են պրոֆեսիոնալ մանկավարժները: Ես էլ եմ կարդացել Թումանյանին ու Տերյանին, նրանց միջոցով ծանոթացել պոեզիային: Միայն հետո եղան Էլիոթը, որից սովորեցի, որ պարզ բառերն էլ երբեմն ծածկագրի կարելի է վերածել, Ռեմբոն, որը սովորեցրեց չլռեցնել սիրտը ու Եսենինը... Սխալ կլիներ, եթե այդ ամենը մատուցվեր 7-րդ դասարանում: Ոչ ոք չա պայքարում ազգային արժեքները ոչնչացնելու գաղափարի համար:
    Ինչ վերաբերվում է Մարքսին: Նրան այժմ ճանաչում է ողջ քաղաքակիրթ աշխարհը: Ինչի՞ շնորհիվ: Որովհետև Մարքսը մի անզիջում պայքար էր սկսել: Ու գիտե՞ս ում դեմ... Հենց դա նրան անմահացրեց, հենց այդ պայքարը ծնունդ տվեց նրա մեծագույն գաղափարներին:

  16. #73
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Ինձ դուր են գալիս բանաստեղծություններդ, բայց խորհուրդ. «Պոեզիա շատ մի՛ կարդա» / ոչ թե նրա համար, որ կարդալու բան չկա, այլ արովհետև դու ինքդ սկսում ես քեզ համեմատել, իսկ դա լավ չի.../
    ԼՕլ...էս ի՞նչ քննարկումներ են գոյացել...արժի՞ կարդալ...
    Դորիա՛ն, ինձ Եսենինին ես հիշեցնում... բայց ոչ ոճով....
    ...
    Ըստ իս, դու ուղղակի խաղում ես։ Ստեղծագործող մարդիկ, առավելևս նրանք, ովքեր գրելը նաև կենսակերպ են համարում, իսկապես սիրում են խաղալ ու հետևել «դեպքերի զարգացմանը»...
    ...
    Հիմա...քո ասածների մեջ մի ընդհանրացված ենթատեքստ կա...Մոտավորապես , Չու՛կ ջան, հասկանում եմ, որ դա հենց այն է, որ թեկուզ նույն դասագրքերում վաղուց պիտի Ծանոթ լինեին Լևոն Խեչոյանի գործերին /«Կարմիր կոշիկներ»-ը ինչքա՜ն հրաշալի պատմվածք ա/, որովհետև կարծրացած մի հատ խումբ կա, նստում որոշում ա, որ արդեն որ բոլոր դասարաններում պիտի նույն բաները մի հազար անգամ անգիր անեն էրեխեքը...
    Դու պատկերացնում ե՞ս ժամանակակից գրողների գործերը որևէ դասագրքում...ես քո թվարկած անունները նկատի ունեմ...ո՛չ...ոչ թե որովհետև նրանք տաղանդավոր չեն, այլ որովհետև այն, ինչ խոսում է ժամանակի հետ , ժամանակից գրեթե միշտ հետ է մնում...
    Կարևորը Դավիթ Հովհաննեսներ քիչ լինեն...
    ՀԻմա Դորիանն էլ թո՛ղ լինի էնքան ինքնասիրահարված ու համարձակ, որ լսելի դարձնի իր ձայնը բոլորին, ոչ թե մենակ քեզ ու ինձ ու էլի մի քանիսին, ինչ ա թե մի քիչ էլ կապեր ունենք...խոստովանում եմ, որ ժամանակակից գրողների մեծ մասի գործերը կարդացել եմ շնորհիվ հայրիկիս, թե չէ գաղափար անգամ չեի ունենա, որ նրանք կան, գոյություն ունեն...
    Ամեն դեպքում, Դորիա՛ն, կերպարդ նորություն ա, ուղղակի, Չարենցին էլ, Տերյանին էլ և մնացած բոլորին համարի՛ր քո ընկերը, որովհետև Ձեզ հաստատ միացնող մի բան կա. գրիչի թանկ լինելը...
    ստեղնաշարիս ցավը տանեմ...ԼՕԼ
    Հ.Գ. Ես հանգեր սիրում եմ, բայց քո գործերը չհանգերով ու իրենց յուրօրինակ ազատությամբ շատ օրիգինալ են...սահուն են կարդացվում, այնպես էր հանգերի հետևից որ վազես, վախենամ արհեստական ստացվի...
    Մեկ էլ, ինձ շնորհակալություն չհայտնե՛ս...ես չեմ գովում...ես ուղղակի կարծում եմ...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 21.01.2009, 05:14:

  17. #74
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Alizée-ի խոսքերից Նայել գրառումը
    Ըստ իս, դու ուղղակի խաղում ես։ Ստեղծագործող մարդիկ, առավելևս նրանք, ովքեր գրելը նաև կենսակերպ են համարում, իսկապես սիրում են խաղալ ու հետևել «դեպքերի զարգացմանը»...
    Ծովինար, վերևում արդեն կարդացել ես` մենք մի անձնական առասպել ունենք: Ոչինչ պատահական չի լինում: Ամեն դեպքում դեռ երկար ժամանակ ոչ ոք Դորիանին չի ճանաչի, քանզի ընթերցողները չեն տեսել, տեսնողները չեն ընթերցել:

    Մեջբերում Alizée-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամեն դեպքում, Դորիա՛ն, կերպարդ նորություն ա, ուղղակի, Չարենցին էլ, Տերյանին էլ և մնացած բոլորին համարի՛ր քո ընկերը, որովհետև Ձեզ հաստատ միացնող մի բան կա. գրիչի թանկ լինելը...
    Հաստատ ասեմ, որ թե Չարենցը, թե Տերյանը ինձ համար ավելին են, քան ընկերներ` նրանք իմ թշնամիներն են: Բայց ի՞նչ էր մեզ սովորեցնում Հիսուս Ու իզուր չի ասվել, թե արժանիներին թշնամի ընտրեք ու փորձեք լինել նրանց արժանի:

    Իսկ շնորհակալություն ես քեզ, միևնույն է, կասեմ, բայց ոչ թե ինձ ուղղված խոսքերիդ, այլ բանաստեղծություններիդ համար:

  18. #75
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Դորիան, եթե սա երկրորդ մականուն է, ապա պարզապես վերջնական ու անկեղծորեն ասա, որ այս մականունդ արգելափակեմ:
    Ես գնահատում եմ քո տաղանդը, բայց սա խաղահրապարակ չէ, մենք էլ ճագարներ չենք, որ մեր վրա փորձեր դնես:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 5 15-ից ԱռաջինԱռաջին 123456789 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Բանաստեղծություններ Ջոնից ;)
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 12.01.2013, 00:22
  2. Դորիան Գրեյի Դիմանկարը
    Հեղինակ՝ Արմին, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 08.10.2011, 17:55
  3. Դորիան` 113
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 10.02.2009, 02:40
  4. Արձակ. Դորիան. «Ցանկություն»
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.01.2009, 04:51
  5. Բանաստեղծություններ
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.06.2007, 14:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •