Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
Արժեվորել սեփական եսը, դեռ չի նշանակում անտեսել մյուսներին: Օրինակ այս ֆորումում Alizee անվան տակ գրող աղջկան չեմ կարող անտեսել: Քանի որ նա տաղանդավոր է: Ու տաղանդը նրա տողերում չէ, վանկերում չէ: Տաղանդը նրա ներսում է: Կարդում ես ու զգում կարման, որը պարուրում է ստեղծագործողին: Դրա հետ ոչ մի Տերյան կամ Սահյան չի համեմատվի: Եթե, Աստված անի, ամսագիրս սկսի տպագրվել, մեծ հաճույքով մի մեծ հոդված կգրեմ այդ աղջկա մասին: Թող աշխարհն իմանա: Ես քո գիրքն էլ մեծ հաճույքով կկարդամ, եթե արժանացնես ինձ նման պատվի Գիտես, կարծում եմ գալու է այն օրը, երբ մեր նմաններին կհաջողվի քանդել դեպի հռչակ տանող այն բարիկադները, որ մի օր մեկը կառուցեց ու մինչև հիմա աղոթում են դրանց տակ... Խեղճ մարդիկ, չգիտեն, որ բարիկադներն աղոթատեղի չեն...
Ես խոսում էի մասնավորապես գրողների միության բացառապես բոլոր անդամների նկատմամբ ունեցած կանխակալ վերաբերմունքի մասին ու նրանց նկատմամբ քո ես գերակայման մասին: Այդպես եմ զգացել, նկատել:

Ինչ վերաբերվում է Alizee-ին, ապա չեմ համեմատի Տերյանի ու Սահյանի հետ, քանի որ պետք չէ, չի կարելի (կարծեմ երկու բանաստեղծներին էլ շատ է սիրում), իսկ այ իր առաջին ժողովածուն կարող ես ձեռք բերել գրախանութներից (Ծովինար Բանուչյան, «Տե՛ս, որ լռում եմ»): Իմ գիրքը հրատարակվելու դեպքում ես չգիտեմ, թե որքանով հնարավորություն կունենամ բոլոր նրանց, ում կուզեի նվիրել, նվիրել, բայց ձեռք բերել ամեն պարագայում կկարողանաս՝ ցանկանալու դեպքում:

Շատ չշեղվենք: