***
Եթե դու ինձ թողնես անբուժելի մի վերք,
Որը ես չեմ լվա ռեվանոլով,
Իմացիր` կթողնես մի ամբողջ տիեզերք,
Ոչ մի խռովք:
Ու եթե շողերից «կենարար արևի»
Գոլորշանաս կյանքիցս կամաց-կամաց,
Միայն լույս կսփռես հոգուս ստվերոտ
Ու միգամած:
Քո ներկայությամբ ոգելից արբեցնելուց հետո
Բացակայությամբդ բուժիչ կապաքինես,
Ու թե կարծես, որ թողեցիր ինձ միայն դառնահամ,
Չմտածես, կարևորը, որ միշտ իմ քիմքին ես:
***
Նեյլոնե աբադոկ է կրում իմ հոգին,
Որ վարսերը չիջնեն ուսերին
Ու անվերջ-անդադար մի հին տխուր ջազ
Շշնջում է հազիվ լսելի:
Եվ հոգուս շշունջից խլացած`
Մտքերդ իրենց պատեպատ են տալիս,
Խելագար, մոլորված, մոռացված,
Կարոտած հոգեմետ հայացքիս:
Սպասում եմ նրանք հանդիպման,
Տենչում են հաջորդ ցրտերին`
Հաշվելով, թե քանի նյուտոն կլինի
Բախման ուժը մեր հոգիների:
Թաքցնում են իրենց մերկությունը
Ժպիտի տակ լալ, անհուզելի,
Մինչ աբադոկ է կրում իմ հոգին,
Որ վարսերը չիջնեն ուսերին:
Էջանիշներ