User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ըստ Ձեզ ո՞վ է Դորիանը

Քվեարկողներ
53. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ինքնասիրահարված նարցիս

    12 22.64%
  • Տաղանդավոր մարդ

    16 30.19%
  • Սովորական տղա

    21 39.62%
  • Օսկար Ուայլդի հերոսը

    9 16.98%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 15-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 215 հատից

Թեմա: Դորիան` բանաստեղծություններ

  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դորիան` բանաստեղծություններ

    ***

    Կամ համարդ է փոխվել, կամ աշխարհդ,
    Կամ կողքինդ է փոխվել, կամ հոգիդ,
    Ինձ թվում էր, այնքան դժվար է
    Կորցնել մեկին:

    Կամ գնացքդ ես փոխել, կամ հայացքդ,
    Կամ հավատդ ես փոխել, կամ ճամփադ,
    Ցրտերից հեռացող երամում
    Ես տեսա, որ չվում եմ մենակ:


    ***

    Օրս է տխուր, անընկերակից,
    Վիճակս մորթած քաշում եմ շշին,
    Ուր ես զվռնում կյնքիս ուղեկից,
    Սրտիս հերպեսին դիր կազդուրիչ շիբ:

    Էդ ով պիտի քեզ հորիներ, ասա,
    Որ մինչև հիմա դեռ չի հորինել,
    Միթե պոեմը կյանքիդ չգրված
    Ինձ հակառակվող սև գրողինն է:

    Իզուր են միթե իմ մատաղ արած
    Տողերն ու օրերն այն մեծաքանակ,
    Որ Աստված նայեց, ծիծաղեց վրաս,
    Մատաղս չառավ:

    Դու կաս կամ չկաս, կգաս կամ չես գա,
    Դու ինքդ քեզ ես միշտ էլ հակասում,
    Ես իմ հորինած հին կայարանում
    Գալուստիդ մետրոն եմ նստած սպասում:

    Բայց, ցավոք սրտի, ճամփեդ լուսավոր
    Դեռ որ չի անցնում կյանքիս տարածքով,
    Ես մանիկյուրի շիշը տեսնելով,
    Դեռ չեմ կարոտում եղունգները քո:

    Եվ սենտիմենտալ խոհերի ցրտից
    Ճաքում է սիրտը իմ սառույց դառած,
    Ես դեռ չմեռած հերձում եմ հոգիս,
    Չքվիր իմ կյանքից, հերդ էլ անիծած:

    Տապակված նորից սեփական խելքից
    Հին միայնության թարմացրած դարդում,
    Ես իմ հուսահատ երազում այսօր
    Կտրվեմ սիրուն մի տղամարդու:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.01.2009), Manya (14.05.2009), Morpheus_NS (07.01.2009), Renata (24.09.2011), Արէա (25.06.2010), Ծով (27.01.2009)

  3. #2
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Հետաքրքիր էր, ցինիզմը դուր եկավ, տողերը անմշակ էին, բայց մի քանի տեղ լավ թափով էր գրված: Երկրորդը դուր եկավ, առաջինը չէ: Սիրում եմ տենց թղթից ու գրչից մուռը հանել
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  4. #3
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր էր, ցինիզմը դուր եկավ: Սիրում եմ տենց թղթից ու գրչից մուռը հանել
    Շնորհակալ եմ Բա պատկերացրու, թե շրջապատս ոնց ա սիրում, որ մուռս ընդամենը թղթից ու գրչից եմ առնում, ոչ թե...

  5. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Ինձ էլ երկրորդը դուր եկավ. թեև մշակելու կարիք կա բավական, բայց հաջողված մասեր իրոք կան։

    Իսկ բացի սիրո թեմայից, ուրիշ թեմայով չե՞ս ստեղծագործում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #5
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Ուլուանա ջան, ապրես, ստեղծագործող մարդու համար միշտ էլ կարևոր ա, որ իրեն գնահատեն: Էս էլ ուրիշ թեմայով:

    ***

    Ով եմ ես, Աստված,
    Երբ չլինելուս համար պետք էր լոկ
    300 դրամ 20 տարի առաջ:

    Ինձ ծնեց, գուցե, մեկի ուշացած
    Վայելքի լկտի անզգուշությունը,
    Ու ամեն գիշեր քնում է ինձ հետ
    Մեկի հարամած, խանգարված քունը:

    Ոչ ոք իմ բախտին բաժակ չշրջեց,
    Տեսնելու համար արու եմ, թե էգ,
    Իմ էս չընդհատված անգոյությունը
    Տեսնես ում էր պետք:

    Ու քանի մեկը հղի էր ինձնով,
    Ինձ թվում էր, թե այդ ես եմ հղի`
    Չգիտեի, ախր, ինչպես բացատրել
    Սրտխառնոցը իմ:

    Անխուսափելի կյանքի զգացում էր,
    Շտապեցրած մի քիչ, մատուցված հում-հում,
    Որ աշխարհ չեկած, արդեն նկատեի`
    Լացով են ծնում, լացելով ծնվում:

    Ամեն մեկը իր գորշ կյանքն է ողբում,
    Ամեն մեկն ունի իր սգո սյունը,
    Ինձ էլ երևի բաժին է հասել
    Էս աբորտ չարած դժգոհությունը:

    Ով եմ ես, Աստված,
    Երբ իմ լինելու համար հերիք էր
    19 գրամ 20 տարի առաջ...
    Վերջին խմբագրող՝ Dorian: 06.01.2009, 03:43:

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    *e}|{uka* (08.01.2009), Amaru (30.06.2009), Morpheus_NS (07.01.2009), Renata (24.09.2011), Արէա (25.06.2010), Ծով (21.01.2009), Հայկօ (28.05.2009)

  8. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Լավն էր... Լավն էր ու դաժան ու նատուրալիստական ու դիպուկ ու տխուր...

    Իսկականից՝ շատ ուժեղ էր:
    DIXI
    carpe noctem

  9. #7
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    ***

    Ես շոշափում եմ աչքերս փակած
    Քո հանկարծահաս գոյությունը մեղկ,
    Ու լուսացնում են իմ փողոցների
    Մթությունը քոռ լապտերներդ շեկ:

    Դեռ թմրությունն է իր զգացնել տալիս
    Ներկայությանդ վերջին ասեղը,
    Երանի աշխարհը մի պահ լռեր
    Ու թողներ լսեի սրտիդ բասերը:

    Անիծեի, արդեն որերորդ անգամ,
    Հոգիս տրտմեցրած մենությունս կենտ,
    Եվ հանգիստ խղճով, առանց ծամելու
    Քո տեղը կուլ տայի ամոթի թիքեդ:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Meme (25.06.2010), Renata (24.09.2011), Արէա (25.06.2010), Ծով (21.01.2009)

  11. #8
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Ով եմ ես, Աստված,
    Երբ չլինելուս համար պետք էր լոկ
    300 դրամ 20 տարի առաջ:

    Ինձ ծնեց, գուցե, մեկի ուշացած
    Վայելքի լկտի անզգուշությունը,
    Ու ամեն գիշեր քնում է ինձ հետ
    Մեկի հարամած, խանգարված քունը:

    Ոչ մեկ իմ բախտին բաժակ չշրջեց,
    Տեսնելու համար արու եմ, թե էգ,
    Իմ էս չընդհատված անգոյությունը
    Տեսնես ում էր պետք:

    Ու քանի մեկը հղի էր ինձնով,
    Ինձ թվում էր, թե այդ ես եմ հղի`
    Չգիտեի, ախր, ինչպես բացատրել
    Սրտխառնոցը իմ:

    Անխուսափելի կյանքի զգացում էր,
    Շտապեցրած մի քիչ, մատուցված հում-հում,
    Որ աշխարհ չեկած, արդեն նկատեի`
    Լացով են ծնում, լացելով ծնվում:

    Ամեն մեկը իր գորշ կյանքն է ողբում,
    Ամեն մեկն ունի իր սգո սյունը,
    Ինձ էլ երևի բաժին է հասել
    Էս աբորտ չարած դժգոհությունը:

    Ով եմ ես, Աստված,
    Երբ իմ լինելու համար հերիք էր
    19 գրամ 20 տարի առաջ...
    Օ, էս մեկը շատ ավելի հաջող էր, ապրես։

    Ենթադրում եմ, որ սա նախորդ երկուսից ավելի ուշ ես գրել, հա՞։ Էստեղ պատկերներն ու ձևակերպումներն անհամեմատ ավելի հասուն ու ուժեղ են, հանգերը նույնպես անհամեմատ ավելի հաջողված են։

    Մի փոքրիկ լեզվական դիտողություն.
    Ոչ մեկ իմ բախտին բաժակ չշրջեց,
    Ճիշտ կլինի՝ կամ «ոչ մեկը, կամ «ոչ ոք»։ Տվյալ դեպքում վանկերի քանակից ելնելով՝ «ոչ ոք» ձևն ավելի հարմար է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #9
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավն էր... Լավն էր ու դաժան ու նատուրալիստական ու դիպուկ ու տխուր...

    Իսկականից՝ շատ ուժեղ էր:
    Ապրես, ցավդ տանեմ: Քո շնորհիվ կարամ մի քիչ մեջս ուռեմ (թաքուն, մարդ չի իմանա)

  13. #10
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Օ, էս մեկը շատ ավելի հաջող էր, ապրես։

    Ենթադրում եմ, որ սա նախորդ երկուսից ավելի ուշ ես գրել, հա՞։ Էստեղ պատկերներն ու ձևակերպումներն անհամեմատ ավելի հասուն ու ուժեղ են, հանգերը նույնպես անհամեմատ ավելի հաջողված են։

    Մի փոքրիկ լեզվական դիտողություն.

    Ճիշտ կլինի՝ կամ «ոչ մեկը, կամ «ոչ ոք»։ Տվյալ դեպքում վանկերի քանակից ելնելով՝ «ոչ ոք» ձևն ավելի հարմար է։
    Ճիշտ նկատեցիր` ավելի ուշ եմ գրել:
    Երբ ինձ ասեցին, որ բանաստեղծություններս էստեղ տեղադրեմ, միամիտ նայեցի ու հարցրեցի. "Խի": Հիմա հասկանում եմ խի: Սխալս ուղղեցի: Շնորհակալություն:

  14. #11
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճիշտ կլինի՝ կամ «ոչ մեկը, կամ «ոչ ոք»։ Տվյալ դեպքում վանկերի քանակից ելնելով՝ «ոչ ոք» ձևն ավելի հարմար է։
    Ոչ մեկն իմ բախտին բաժակ չշրջեց :
    DIXI
    carpe noctem

  15. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ մեկն իմ բախտին բաժակ չշրջեց :
    Վայ, ոնց մտքովս չէր անցել էդ պահին։ Խայտառակ եղանք։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Ով եմ ես, Աստված,
    Երբ չլինելուս համար պետք էր լոկ
    300 դրամ 20 տարի առաջ:

    Ինձ ծնեց, գուցե, մեկի ուշացած
    Վայելքի լկտի անզգուշությունը,
    Ու ամեն գիշեր քնում է ինձ հետ
    Մեկի հարամած, խանգարված քունը:

    Ոչ ոք իմ բախտին բաժակ չշրջեց,
    Տեսնելու համար արու եմ, թե էգ,
    Իմ էս չընդհատված անգոյությունը
    Տեսնես ում էր պետք:

    Ու քանի մեկը հղի էր ինձնով,
    Ինձ թվում էր, թե այդ ես եմ հղի`
    Չգիտեի, ախր, ինչպես բացատրել
    Սրտխառնոցը իմ:

    Անխուսափելի կյանքի զգացում էր,
    Շտապեցրած մի քիչ, մատուցված հում-հում,
    Որ աշխարհ չեկած, արդեն նկատեի`
    Լացով են ծնում, լացելով ծնվում:

    Ամեն մեկը իր գորշ կյանքն է ողբում,
    Ամեն մեկն ունի իր սգո սյունը,
    Ինձ էլ երևի բաժին է հասել
    Էս աբորտ չարած դժգոհությունը:

    Ով եմ ես, Աստված,
    Երբ իմ լինելու համար հերիք էր
    19 գրամ 20 տարի առաջ...
    Էս մեկն ինձ էլ շատ դուր եկավ: Ապտակի նման բանաստեղծություն է: Կարելի՞ է իմանալ ինչ մասնագետ ես:

  17. #14
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, ոնց մտքովս չէր անցել էդ պահին։ Խայտառակ եղանք։
    Չէ, Ուլուանա ջան, կարծում եմ ավելի ճիշտ էր քո տարբերակը: "Ոչ մեկն" ասելիս, կարծես նկատի ունենանք ինչ-որ կոնկրետ խմբից ոչ մեկը, իսկ "ոչ ոք" ասելիս` ոչ ոք, առհասարակ:

  18. #15
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս մեկն ինձ էլ շատ դուր եկավ: Ապտակի նման բանաստեղծություն է: Կարելի՞ է իմանալ ինչ մասնագետ ես:
    2 տարի լրագրություն եմ սովորել: Այժմ համալսարանից դուրս եմ եկել: Ընդունվելու եմ կամ ռեժիսյուրայի կամ գովազդի բաժին: Բայց մասնագիտությունս, այնուամենայնիվ, համարում եմ գրելը...
    Վերջին խմբագրող՝ Dorian: 06.01.2009, 04:03:

Էջ 1 15-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Բանաստեղծություններ Ջոնից ;)
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 12.01.2013, 00:22
  2. Դորիան Գրեյի Դիմանկարը
    Հեղինակ՝ Արմին, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 08.10.2011, 17:55
  3. Դորիան` 113
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 10.02.2009, 02:40
  4. Արձակ. Դորիան. «Ցանկություն»
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.01.2009, 04:51
  5. Բանաստեղծություններ
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.06.2007, 14:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •