Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Քառյակները հավանեցի, լավն են



Այս խոսքերը իմ ջրաղացին քար նետել էին, քանի-որ ըստ էության հարևան (քո) թեմայում իմ գրածի արձագանքն էր: Կարելի՞ է հետաքրքրվել, թե գրողների միության քանի՞ անդամի ստեղծագործություն ես կարդացել, ո՞ր գրողներինը և կոնկրետ ո՞ր ստեղծագործությունները: Ու խնդրում եմ արագ պատասխանել
Չուկ ջան կներես, ես ուղղակի չէի կարող արագ պատասխանել որովհետև գիշերվա այդ ժամերին ես սովորաբար քնած եմ լինում:Ասեմ որ ես ծանոթ եմ գրողների միության անդամների ստեղծագործություններից շատերին ու դրանցից շատ քչերն են ինձ անկեղծ ու հոգուց բխած թվացել:Համաձայնիր որ Գ.Մ.-ան անդամների մի մասը այնտեղ է միայն որոշ մարդկանց պատվերները կատարելուց գումար վաստակելու մեկ էլ Ծաղկաձորի ձրի պուտյովկեք ստանալու համար: Կան նաև լավ գրողներ, որոնք ցավոք սրտի փոքրաթիվ են և հիմնականում բարձր տարիքի:Մեզ այսօր պետք են անկեղծ, ոչ մեկից կախում չունեցող,իրենց սրտի ձայնից ղեկավարվող,տաղանդավոր գրողներ:Դորյանի մոտ ես նկատել եմ այդ հատկանիշները և լավ կլիներ նրա նման գրողները շատ լինեին մեր երկրում:
Սա իմ անձնական կարծիքն է: