User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ըստ Ձեզ ո՞վ է Դորիանը

Քվեարկողներ
53. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ինքնասիրահարված նարցիս

    12 22.64%
  • Տաղանդավոր մարդ

    16 30.19%
  • Սովորական տղա

    21 39.62%
  • Օսկար Ուայլդի հերոսը

    9 16.98%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 8 15-ից ԱռաջինԱռաջին ... 456789101112 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 215 հատից

Թեմա: Դորիան` բանաստեղծություններ

  1. #106
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան, ասեմ: Եթե քեզ թվում է, թե սա պարզապես նյութ է, սխալվում ես: Սա գրվել է ամիսներ առաջ, երբ հեղինակը դեռ Դորիանը չէր ու միտք էլ չուներ որևէ բան հրապարակելու: Գրված է` փորձելով արդարացնել մի մարդու, ով կարևոր էր հեղինակի համար: Գրված է ի պատասխան բոլոր այն կարծիքների, որոնք հնչել են այդ կնոջ մասին: Գրված է բացատրելու համար, որ նրա մեջ կարող էր բացակայել այն հրեշայինը, որ մարդիկ սկսեցին վերագրել նրան: Իհարկե հեղինակը չէր կարող հասկանալ նրան, քանի որ ոչ մարդասպան է, ոչ էլ, առավել ևս, ՄԱՅՐ... Հեղինակն իր պատկերացմամբ է նկարագրել կնոջ զգացմունքները: Միակ բանը, որ նա ուզում է ասել. «Իսկ եթե այսպե՛ս է եղել...": Իսկ հարևան թեմայի գրառումը զուրկ էր որևէ գեղարվեստական արժեքից: Եթե երբև "Սփիդ ինֆո" կամ "Էքսպրես գազետա" կարդացել ես, կհասկանաս ինձ:
    Իսկ ինչու՞ ես մտածում, որ գեղարվեստական արժեքից զուրկ լինել-չլինելը դու ես որոշում: Քեզ պրոֆեսիոնա՞լ ես կարծում: Չեմ ժխտում, որ դու գրելու տաղանդ ունես, բայց եթե քո բոլոր ստեղծագործությունները ներկայացված են Ակումբում, ապա կարող եմ վստահաբար պնդել, որ դրանք թե՛ քանակապես, թե՛ որակապես, թե՛ իրենց գեղարվեստական արժեքով մի քանի անգամ զիջում են իմ ստեղծագործություններին: Այնպես որ եթե ստեղծագործությունդ դուրդ չի գալիս, ասա, հենց այդպես էլ ասա, այլ ոչ թե ինչ-որ պիտակներ կպցրու:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  2. #107
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Demq-ի խոսքերից Նայել գրառումը
    Այլանդակ տաղանդավոր ես... Խոսքեր չունեմ
    Դեմք ջան, կողմնորոշվի: Հիմա այլանդակ եմ, թե՞ տաղանդավոր:

  3. #108
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչու՞ ես մտածում, որ գեղարվեստական արժեքից զուրկ լինել-չլինելը դու ես որոշում: Քեզ պրոֆեսիոնա՞լ ես կարծում: Չեմ ժխտում, որ դու գրելու տաղանդ ունես, բայց եթե քո բոլոր ստեղծագործությունները ներկայացված են Ակումբում, ապա կարող եմ վստահաբար պնդել, որ դրանք թե՛ քանակապես, թե՛ որակապես, թե՛ իրենց գեղարվեստական արժեքով մի քանի անգամ զիջում են իմ ստեղծագործություններին: Այնպես որ եթե ստեղծագործությունդ դուրդ չի գալիս, ասա, հենց այդպես էլ ասա, այլ ոչ թե ինչ-որ պիտակներ կպցրու:
    Պարոն, ես դատավճիռ չէի կայացնում, ես հայտնում էի կարծիքս: Ես չգիտեմ, թե քո ընկալմամբ պրոֆեսիոնալիզմն ինչ է, բայց այն ինչ ինձ համար պրոֆեսիոնալիզմ է, ես չունեմ: Իմ բոլոր ստեղծագործությունները չեն ներկայացված ակումբում: Ցավոք վեպերս, թեկուզ մեքենագրված են, բայց այլ ֆոնտով և ակումբում տեղադրելն անհնար է, իսկ հարյուրավոր էջեր նորից հավաքելը` դժվար: Իհարկե, քանակական տեսանկյունից համեմատելն անիմաստ է: Կան բազմաթիվ գրքերի հեղինակ հանդիսացող գրողներ, որոնց ժամանակը ռետինի պես ջնջել է իր էջերից: Էջեր կեղտոտելը չափազանց հեշտ է: իսկ քո անձնական կարծիքը սեփական ստեղծագործություններիդ մասին ինձ չի հետաքրքրում, քանզի կյանքում մեզ ամենից շատ ստում ենք մենք ինքներս... Հա, իմ գրածներից կան բաներ, որ չեմ հավանում, որ պատրաստ եմ պատռել ու պատռում եմ: Ես էլ եմ էժանագին զիբիլ ստեղծում: Բայց ստեղծում եմ այն պահերին, երբ գրիչին գրացնում եմ, ոչ թե գրում:
    Շնորհակալ եմ, որ քո գրությամբ ևս մի անգամ ապացուցեցիր իմ արժանի լինելը: Քանզի գիտենք, որ աղքատի տուն գող չի մտնում:
    Վերջին խմբագրող՝ Dorian: 29.01.2009, 01:04:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Երվանդ (29.01.2009)

  5. #109
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավոք վեպերս, թեկուզ մեքենագրված են, բայց այլ ֆոնտով և ակումբում տեղադրելն անհնար է, իսկ հարյուրավոր էջեր նորից հավաքելը` դժվար:
    http://www.hayeren.am/?p=Convertor

    Առաջին դաշտում տեղադրում ես նախնական տեքստը, ցուցակից ընտրում ես «ArmSCII -> Unicode» ու սեղմում «Փոխարկել», երկրորդ դաշտում ստանում ակումբում տեղադրելու ենթակա տեքստը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #110
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    http://www.hayeren.am/?p=Convertor

    Առաջին դաշտում տեղադրում ես նախնական տեքստը, ցուցակից ընտրում ես «ArmSCII -> Unicode» ու սեղմում «Փոխարկել», երկրորդ դաշտում ստանում ակումբում տեղադրելու ենթակա տեքստը:
    Հիմա կփորձեմ, Չուկ ջան: Մաղարիչ ունես...

  7. #111
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարոն, ես դատավճիռ չէի կայացնում, ես հայտնում էի կարծիքս: Ես չգիտեմ, թե քո ընկալմամբ պրոֆեսիոնալիզմն ինչ է, բայց այն ինչ ինձ համար պրոֆեսիոնալիզմ է, ես չունեմ: Իմ բոլոր ստեղծագործությունները չեն ներկայացված ակումբում: Ցավոք վեպերս, թեկուզ մեքենագրված են, բայց այլ ֆոնտով և ակումբում տեղադրելն անհնար է, իսկ հարյուրավոր էջեր նորից հավաքելը` դժվար: Իհարկե, քանակական տեսանկյունից համեմատելն անիմաստ է: Կան բազմաթիվ գրքերի հեղինակ հանդիսացող գրողներ, որոնց ժամանակը ռետինի պես ջնջել է իր էջերից: Էջեր կեղտոտելը չափազանց հեշտ է: իսկ քո անձնական կարծիքը սեփական ստեղծագործություններիդ մասին ինձ չի հետաքրքրում, քանզի կյանքում մեզ ամենից շատ ստում ենք մենք ինքներս... Հա, իմ գրածներից կան բաներ, որ չեմ հավանում, որ պատրաստ եմ պատռել ու պատռում եմ: Ես էլ եմ էժանագին զիբիլ ստեղծում: Բայց ստեղծում եմ այն պահերին, երբ գրիչին գրացնում եմ, ոչ թե գրում:
    Շնորհակալ եմ, որ քո գրությամբ ևս մի անգամ ապացուցեցիր իմ արժանի լինելը: Քանզի գիտենք, որ աղքատի տուն գող չի մտնում:
    Եթե դու չունես քո պատկերացրած պրոֆեսիոնալիզմը, ինչի՞ հիման վրա ես հայտարարում, որ ինչ-որ մեկի ստեղծագործությունը զուրկ է գեղարվեստական արժեքից: Գուցե էտ արժեքը հասու չէ քեզ: Կարծիքդ թեմայում հայտնել էիր, ես էլ քեզ շնորհակալություն էի հայտնել կարծիքիդ համար: Հետո ուրիշ թեմայում մեկ այլ մարդու, ով ի դեպ նույնպես չէր հավանել ստեղծագործությունս, սկսում ես, համոզել, որ իմ գրածը գեղարվեստական արժեք չունի: Էտ արդեն զուտ կարծիք արտահայտել չդարձավ:
    Իսկ թե իմ գրությունից դու ինչ ապացույցներ քաղեցիր քեզ համար, ինձ չի հուզում: Հուսով եմ կմասնակցես Ուլուի կամակերպելիք Չափածոյի մրցույթին:
    Արժանի լինել-չլինելդ ժամանակը ցույց կտա:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  8. #112
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Morpheus_NS-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե դու չունես քո պատկերացրած պրոֆեսիոնալիզմը, ինչի՞ հիման վրա ես հայտարարում, որ ինչ-որ մեկի ստեղծագործությունը զուրկ է գեղարվեստական արժեքից: Գուցե էտ արժեքը հասու չէ քեզ: Կարծիքդ թեմայում հայտնել էիր, ես էլ քեզ շնորհակալություն էի հայտնել կարծիքիդ համար: Հետո ուրիշ թեմայում մեկ այլ մարդու, ով ի դեպ նույնպես չէր հավանել ստեղծագործությունս, սկսում ես, համոզել, որ իմ գրածը գեղարվեստական արժեք չունի: Էտ արդեն զուտ կարծիք արտահայտել չդարձավ:
    Իսկ թե իմ գրությունից դու ինչ ապացույցներ քաղեցիր քեզ համար, ինձ չի հուզում: Հուսով եմ կմասնակցես Ուլուի կամակերպելիք Չափածոյի մրցույթին:
    Արժանի լինել-չլինելդ ժամանակը ցույց կտա:
    Էստեղ ես կարող էի ասել.
    - Ունեցածս պրոֆեսիոնալիզմն էլ հերիք ա, որ քո գործերն ըստ արժանավույնս դատեմ:
    Բայց չեմ ասում
    Ես ու Չուկն իմ թեմայում քննարկեցինք քո ստեղծագործությունն ու ի՞նչ: Դրանից այն ավելի վա՞տը դարձավ: Այն մնաց ճիշտ այնպիսին, ինչպիսին կար: Թե ում ինչ արժեքներ են հասու... Լռում եմ, քանզի եթե դու քեզ բնորոշ ես համարում նման արտահայտություններ անել, ես ինձ` չէ: Որովհետև մեկ հարց է ստեղծագործությանդ կպնեմ, մեկ այլ հարց է քո արժանապատվությանը:
    Հետո, ինձ թվում է Չուկն էն մարդը չի, ում կարելի ա ուղղակի ինչ-որ բան համոզել: Մեր կարճ ու վիրտուալ ծանոթությունից ինձ պարզ է դարձել, որ նա կայացած մարդ է: Իսկ դու, երևի թե, նրան ավելի վաղուց ես ճանաչում:
    Ուլուանայի մրցույթին ուզում եմ մասնակցել և ասել եմ այդ մասին: Բայց դա ինձ համար չափանիշ չի: Ինձ համար չափանիշ էր, երբ կուրսիս աղջիկները գրածս գրքից մասեր էին արտագրում իրենց տետրերի մեջ: Հենց էդ ժամանակ ես հասկացա, որ գրողը միայն «աղքատ» բառով չի բնորոշվում, այլ նաև սիրված, պետքական...
    Արդեն ասեցի, որ դու ակումբեցիներին վաղուց ես ճանաչում: Դա կունենա իր ազդեցությունը նրանց ընտրության վրա: Նաև այն, որ ինչ-որ մեկը կմտածի, թե ես ինքնասիրահարված եմ, գլուխգովան, իսկ դու բլագարոդնի (եթե իհարկե սենց մարտական տրամադրությամբ չշարունակես): Այնպես որ ես հաղթանակի հույս փայփայելու փոխարեն կհամարեմ, որ ինձ համար իսկապես մասնակցությունն է կարևոր:

  9. #113
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    չեմ հասկանում ձեր վեճի իմաստը
    երկուսդ էլ ռեալ եք գրում, ոչ թե <<...ու ապրեցին ուրախ ու երջանիկ:>> պատմվածքներ

    երբեք էլ չեք կարող ասել, թե որդ եք ավելի լավ գրում. ճաշակին ընկեր չկա, մեկին մի գրվածքն է դուր գալու, մյուսին՝ այլ: Այնպես որ ավարտեք էլի այս անիմաստ խոսակցությունը ու շարունակեք գրել
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dorian (29.01.2009), Morpheus_NS (29.01.2009)

  11. #114
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Էստեղ ես կարող էի ասել.
    - Ունեցածս պրոֆեսիոնալիզմն էլ հերիք ա, որ քո գործերն ըստ արժանավույնս դատեմ:
    Բայց չեմ ասում
    Արդեն ասեցիր
    Մեջբերում Dorian-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ու Չուկն իմ թեմայում քննարկեցինք քո ստեղծագործությունն ու ի՞նչ: Դրանից այն ավելի վա՞տը դարձավ: Այն մնաց ճիշտ այնպիսին, ինչպիսին կար: Թե ում ինչ արժեքներ են հասու... Լռում եմ, քանզի եթե դու քեզ բնորոշ ես համարում նման արտահայտություններ անել, ես ինձ` չէ: Որովհետև մեկ հարց է ստեղծագործությանդ կպնեմ, մեկ այլ հարց է քո արժանապատվությանը:
    Հուսով եմ չես կարծում, թե ես քո արժանապատվությունը կպել եմ:
    Ինձ համար չափանիշ էր, երբ կուրսիս աղջիկները գրածս գրքից մասեր էին արտագրում իրենց տետրերի մեջ: Հենց էդ ժամանակ ես հասկացա, որ գրողը միայն «աղքատ» բառով չի բնորոշվում, այլ նաև սիրված, պետքական...
    Ճիշտ ժամանակին ես հասկացել
    Արդեն ասեցի, որ դու ակումբեցիներին վաղուց ես ճանաչում: Դա կունենա իր ազդեցությունը նրանց ընտրության վրա: Նաև այն, որ ինչ-որ մեկը կմտածի, թե ես ինքնասիրահարված եմ, գլուխգովան, իսկ դու բլագարոդնի (եթե իհարկե սենց մարտական տրամադրությամբ չշարունակես): Այնպես որ ես հաղթանակի հույս փայփայելու փոխարեն կհամարեմ, որ ինձ համար իսկապես մասնակցությունն է կարևոր:
    Մասնակցությունը գաղտնի ա լինելու:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dorian (29.01.2009)

  13. #115
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    ***

    Իմ շուրթերը վաղուց ցամաքած են
    Ու կերածս միայն ցամաք հաց,
    Երեկվա իմ անմեղ, կույս մտքերը
    Դարձել են անխիղճ բախտի քացը:

    Ես գլուխը դեռ իմ չեմ կախել,
    Էդ ամենը գրո՜ղ է, հեչ է,
    Ես պատրաստ եմ էլի բղավել,
    Աշխա՜րհ, հանվել եմ, լի՛ց մեջս:

    Երեկվա հարվածածդ տեղերը,
    Ձեռքդ դի՛ր, դու զգու՞մ ես, դեռ գոլ են,
    Եթե դու էդքան առնական ես,
    Ես, ուրեմն, կրքո՛տ արվամոլ եմ:

    Ես դռան դեմի անտեր շունն եմ,
    Դե զարկի՛ր, իմանամ, ո՜վ է տերը,
    Ես սիրում եմ ծեծված էս վիճակը,
    Երբ ներսիցս հորդում են տողերը:

  14. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (30.01.2009), Chuk (30.01.2009), Enigmatic (30.01.2009), impression (30.01.2009), Kita (02.02.2009), Kuk (30.01.2009), Moon (10.02.2009), Morpheus_NS (30.01.2009), Nadine (31.01.2009), Արէա (25.06.2010), Երկնային (30.01.2009), ԿԳԴ (31.01.2009), Հակոբ Գեւորգյան (30.01.2009), Մարկիզ (30.01.2009), Ուլուանա (02.02.2009)

  15. #116
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Դորիան, էս մեկը վերջն էր, ապրես, շատ կրքոտ էր ու իսկականից ներսիցդ էին հորդացել տողերը
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  16. #117
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    25.01.2009
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Դորիան ջան դեռ չեմ կարում վարկանիշ տամ, կամ շնորհակալություն հայտնեմ, բայց էս վերջն էր։ Ապրես!!!
    Վերջին խմբագրող՝ Chuk: 01.02.2009, 02:30: Պատճառ: Սմայլերի չափավորում

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dorian (01.02.2009)

  18. #118
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Demq-ի խոսքերից Նայել գրառումը
    Դորիան ջան դեռ չեմ կարում վարկանիշ տամ, կամ շնորհակալություն հայտնեմ, բայց էս վերջն էր։ Ապրես!!!
    Երևի պիտի քեզ շնորհակալություն հայտնեն, որ դու էլ կարանաս: Հեսա ես կհայտնեմ: Դու ուրիշ տեղեր էլ գրի, մեկ էլ տեսար ուրիշներն էլ հայտնեցին:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 01.02.2009, 02:30: Պատճառ: Մեջբերման մեջի սմայլերի չափավորում

  19. #119
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Կարծիք հայտնեմ վերջին բանաստեղծության մասին:
    Ընդհանուր առմամբ, մի շարք տրիվիալ մտքեր ներկայացված են որոշ իմաստով էֆֆեկտիվ բառախաղի միջոցով: Նկատել եմ, որ հեղինակը շատ է օգտագործում հակադրությունների հնարքը, տվյալ բանաստեղծությունում՝ կույս - պոռնիկ, առնական - արվամոլ: Հավանաբար այս մեթոդը էֆֆեկտ ստեղծելու հնարքներից մեկն է: Կան նաև ուրիշ հնարքներ, որոնք ոչ այնքան բացահայտ են և դժվար է նկարագրել, հնարավոր է վերըթերցելու արդյունքում ավելի ակնհայտ դառնան: Մի խոսքով, սա էպոտաժ է, ու համաձայն չեմ որ որևէ կրքոտ բան կա, հակառակը՝ արհեստական է թվում: Դուր եկան միայն վերջին երկու տողերը, զգացումը շատերիս ծանոթ է, բայց ամեն դեպքում միտք է, որը լավ դզեվակերպվելու դեպքում գոնե ասելիք է դառնում:

  20. #120
    Անդամության թեկնածու
    Գրանցման ամսաթիվ
    31.01.2009
    Գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Նոր տեսա, որ ձևակերպվելը դզեվակերպվել եմ գրել :

Էջ 8 15-ից ԱռաջինԱռաջին ... 456789101112 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Բանաստեղծություններ Ջոնից ;)
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 12.01.2013, 00:22
  2. Դորիան Գրեյի Դիմանկարը
    Հեղինակ՝ Արմին, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 08.10.2011, 17:55
  3. Դորիան` 113
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 10.02.2009, 02:40
  4. Արձակ. Դորիան. «Ցանկություն»
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.01.2009, 04:51
  5. Բանաստեղծություններ
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.06.2007, 14:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •