***
Կամ համարդ է փոխվել, կամ աշխարհդ,
Կամ կողքինդ է փոխվել, կամ հոգիդ,
Ինձ թվում էր, այնքան դժվար է
Կորցնել մեկին:
Կամ գնացքդ ես փոխել, կամ հայացքդ,
Կամ հավատդ ես փոխել, կամ ճամփադ,
Ցրտերից հեռացող երամում
Ես տեսա, որ չվում եմ մենակ:
***
Օրս է տխուր, անընկերակից,
Վիճակս մորթած քաշում եմ շշին,
Ուր ես զվռնում կյնքիս ուղեկից,
Սրտիս հերպեսին դիր կազդուրիչ շիբ:
Էդ ով պիտի քեզ հորիներ, ասա,
Որ մինչև հիմա դեռ չի հորինել,
Միթե պոեմը կյանքիդ չգրված
Ինձ հակառակվող սև գրողինն է:
Իզուր են միթե իմ մատաղ արած
Տողերն ու օրերն այն մեծաքանակ,
Որ Աստված նայեց, ծիծաղեց վրաս,
Մատաղս չառավ:
Դու կաս կամ չկաս, կգաս կամ չես գա,
Դու ինքդ քեզ ես միշտ էլ հակասում,
Ես իմ հորինած հին կայարանում
Գալուստիդ մետրոն եմ նստած սպասում:
Բայց, ցավոք սրտի, ճամփեդ լուսավոր
Դեռ որ չի անցնում կյանքիս տարածքով,
Ես մանիկյուրի շիշը տեսնելով,
Դեռ չեմ կարոտում եղունգները քո:
Եվ սենտիմենտալ խոհերի ցրտից
Ճաքում է սիրտը իմ սառույց դառած,
Ես դեռ չմեռած հերձում եմ հոգիս,
Չքվիր իմ կյանքից, հերդ էլ անիծած:
Տապակված նորից սեփական խելքից
Հին միայնության թարմացրած դարդում,
Ես իմ հուսահատ երազում այսօր
Կտրվեմ սիրուն մի տղամարդու:
Էջանիշներ