User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ըստ Ձեզ ո՞վ է Դորիանը

Քվեարկողներ
53. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ինքնասիրահարված նարցիս

    12 22.64%
  • Տաղանդավոր մարդ

    16 30.19%
  • Սովորական տղա

    21 39.62%
  • Օսկար Ուայլդի հերոսը

    9 16.98%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 2 15-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 215 հատից

Թեմա: Դորիան` բանաստեղծություններ

  1. #16
    Պո Վարպետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.04.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    47
    Գրառումներ
    1,739
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Ով եմ ես, Աստված-ը գժ~ գործ էր, ահավոր դուրս եկավ Էլի եմ ուզում
    В детстве я нередко сочинял заведомый вздор и притом всегда
    только для того, чтобы вызвать удивление окружающих…
    Чарльз Дарвин

  2. #17
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Հզոր ա իրոք, առաջինը դուրս շատ էկավ, իսկ «Ով եմ ես աստված»-ը հզոր ա իրոք

  3. #18
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Լավ ես գրում..թափով ա շատ։ Անտարբեր չի թողնում։
    մի տեսակ Մեսչյան ա հիշեցնում .. ասելիքի խորությամբ ու բառերի ուժգնությամբ

    Ապրես


  4. #19
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    իրոք շատ տպավորիչա ու հզոր,շատ լավ ես գրում մօլօդեց
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  5. #20
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Մեջբերում Վարպետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ով եմ ես, Աստված-ը գժ~ գործ էր, ահավոր դուրս եկավ Էլի եմ ուզում
    Նվիրում եմ քեզ, թեկուզ նվիրված ա մի աղջկա, ով ամենից վեր սերն էր դասում:

    ***
    Քո վարսերը թափվում են,
    Ու էնքան լավ շամպուն է սկսել գովազդել
    Առաջին ալիքը:
    Ամսվա վերջերին
    Ուրիշները հաշվում են ծախսերը իրենց,
    Դու հաշվում ես տալիքդ:

    Արդեն մոռացել ես,
    Թե քանի օր է, ինչ մի ճաշ ես եփում,
    Էն էլ` միշտ նույն ճաշը:
    Դու ոչ վաղ անցյալում
    Պայքարում էիր ավելորդ քաշի դեմ, իսկ հիմա
    Պայքարում է քո դեմ քո իսկ քաշը:

    Դու երազ էիր փնտրում,
    Իսկ երազդ հին կարթը ձեռքին նստել էր ափին
    Ու կապել էր խայծը,
    Այն արդեն մարսել ես,
    Վայելել ես քո փայ երազանքն ու հիմա
    Վայելում ես չեղածը:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (20.04.2009), Արէա (25.06.2010), Ծով (27.01.2009)

  7. #21
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    ***
    Բարի մարդ, խաչ քաշիր
    Աղը թափել եմ սեղանին,
    Անգամ դանակը կոկորդիս,
    Ինքս նման բան չեմ անի:

    Սայթաքել եմ, բարի մարդ,
    Ա՜խ, բարի մարդ, քո բանին չի՞,
    Վաղը կաղալով կանցնեմ կողքովդ,
    Ձև կբռնես, չես ճանաչի:

    Կանգնած եմ մենակ, մրսում եմ,
    Օգնիր ինձ, խղճա, բարի մարդ,
    - Էս ցրտին որ էսպես հանվում ես,
    Մեղքը քոնն է, չքվիր, այ օղբաթ:

    Բարի մարդ, ներիր, գործից կտրում եմ,
    Բարություն արա ինձ համար,
    Սա, իրոք, անհրաժեշտություն է,
    Այլ ոչ պնդում քմահաճ:

    Բարի մարդ, չարին հանգիստ թո՛ղ,
    Ուրանալ չի կարող լավությունդ,
    Հասկացի՛ր, ուրիշին ժխտելով
    Չպիտի հաստատես ինքնությունդ:

    Կմեռնե՞ս, թե որ ձեռք մեկնես դու
    Ու ընկածս փոսից հանես ինձ:
    Բարի մարդ, սև գրողը գնա,
    Հոգնել եմ քո բարությունից:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (20.04.2009), Արէա (25.06.2010), Ծով (21.01.2009)

  9. #22
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,677
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Սար ու ձոր չընկնելը լավ է, բայց ինձ դուր չեկավ: Ոչինչ չէ՞: Ավելի մեծ թվով մարդկանց դուր ա գալիս:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 07.01.2009, 08:48:

  10. #23
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    վերջին երկուսն ինձ վրա էլ տպավորություն չգործեցին, թույլ էին, իմ համեստ կարծիքով ասելիք չունեին, էլ չհաշված բանաստեղծելու բոլոր կանոնների մեկիկ-մեկիկ անտեսումը: Իհարկե, դա էլ է իր տեսակի մեջ կանոն, բայց դե եսիմ, կոնկրետ իմ կարծիքով կամ բանաստեղծությունը պետք է լինի ասեղնագործած, բոլոր հանգերը, չափերը համապատասխան, ամեն ինչ իր տեղը, կամ լինի այսպես կոչված "սպիտակ բանաստեղծություն" /белый стих/, կամ էլ էնպիսի մի թափ ունենա ասելիքդ, որ նախորդ թվարկածներս հաշվի չառնի ընթերցողը: Վերջին երկուսի մեջ էդպիսի բան չտեսա...
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  11. #24
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Գործերիդ մեջ դուրս շատ եկավ համարձակությունը:
    Դուրս եկավ նաև պարզ ու անմիջական լեզուն, որ գրվում է այն բառերով, որոնցով թերևս խոսում է հեղինակը, առանց ավելորդ պաճուճավորումների, «ձևական» բառերի, արտահայտությունների օգտագործման:

    Բայց գործերի մեծ մասը իբրև բանաստեղծություն չընկալեցի ու լավ չեմ կարող բացատրել թե ինչու: Գուցե ներքուստ անհամաչափություն եմ զգում, գուցե այլ բան: Բայց սրանք ընկալեցի որպես ցասումի խոսք, որպես անարդարության դեմ բողոք կամ էլի եսիմ ինչ, բայց ոչ որպես բանաստեղծություն:

    Համաձայն եմ նաև, որ վերջին երկուսը նախորդների հետ համեմատած թույլ էին: Գուցե պատճառն այն է, որ առաջիններից հետո շատ ավելի ուժեղ կամ գոնե հավասար բան էինք սպասում, չգիտեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #25
    ԺՊՏԱ:) Morpheus_NS-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2008
    Հասցե
    Հեռու
    Գրառումներ
    1,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Բոլորն էլ դուրս եկան Դորան ջան:
    Հոգի կա գրածներիդ մեջ ու զգացմունք: Ես էլ մի քանի վայրկյան ապրեցի քո զգացածը:

    И чтобы нас никто не разлучил,
    Я превратил тебя в воспоминания. -Григорий Лепс

    Ռազմավարական խաղ Travian.ru

  13. #26
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Անկեղծությունը լավ էր, բայց մատուցման ձևն ու էսթետիկան դուրս չեկան: Մի տեսակ անհատականություն չզգացի: Բայց, ցանկացած դեպքում, մեյնստրիմ չի՝ նույնիսկ բավականին օրիգինալ է, որովհետև ոչ ռաֆինացված շիրազոֆիլիային ես զոհ գնացել, ոչ էլ զուգարային բոհեմային, որով տառապում է ինքնագիրը:
    Ապրես, ցանկացաղ դեպքում՝ որովհետև ինձ դուր չգալը ճաշակային հարց էր, մնացած առումներով կպնելու տեղ չկա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. #27
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    Չէ, կպնելու տեղ, իհարկե, կա: Dorian, ես էլ կհամաձայնվեմ impression-ի հետ. քո գրածներում բովանդակությունը նորմալ է, բայց ձևն է կաղում: Փորձիր մի քիչ ավելի շատ աշխատել հանգային-վանկային կառուցվածքի վրա: Հնարավոր է, իհարկե, որ գրել ես հենց այն ու հենց այնպես, ինչ ու ինչպես ուզեցել ես գրել. քո ստեղծագործություններն են, քո գործն է: Բայց իմ տպավորությամբ՝ ամեն դեպքում ուզեցե՛լ ես վանկեր-հանգեր սարքել, ուղղակի կա՛մ մինչև վերջ չես հասցրել գրածդ, կա՛մ էլ ինչ-որ բան չի ստացվել: Մի քիչ ավելի երկար մշակումից դեռ ոչ մի գործ չի տուժել:

    Միշտ ե՞ս սենց նուառ բաներ գրում: Դու էլ հո մեր դեպրեսիվներից չե՞ս (կներես, բայց ):
    DIXI
    carpe noctem

  15. #28
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    ***

    Եթե դու ինձ թողնես անբուժելի մի վերք,
    Որը ես չեմ լվա ռեվանոլով,
    Իմացիր` կթողնես մի ամբողջ տիեզերք,
    Ոչ մի խռովք:

    Ու եթե շողերից «կենարար արևի»
    Գոլորշանաս կյանքիցս կամաց-կամաց,
    Միայն լույս կսփռես հոգուս ստվերոտ
    Ու միգամած:

    Քո ներկայությամբ ոգելից արբեցնելուց հետո
    Բացակայությամբդ բուժիչ կապաքինես,
    Ու թե կարծես, որ թողեցիր ինձ միայն դառնահամ,
    Չմտածես, կարևորը, որ միշտ իմ քիմքին ես:

    ***

    Նեյլոնե աբադոկ է կրում իմ հոգին,
    Որ վարսերը չիջնեն ուսերին
    Ու անվերջ-անդադար մի հին տխուր ջազ
    Շշնջում է հազիվ լսելի:

    Եվ հոգուս շշունջից խլացած`
    Մտքերդ իրենց պատեպատ են տալիս,
    Խելագար, մոլորված, մոռացված,
    Կարոտած հոգեմետ հայացքիս:

    Սպասում եմ նրանք հանդիպման,
    Տենչում են հաջորդ ցրտերին`
    Հաշվելով, թե քանի նյուտոն կլինի
    Բախման ուժը մեր հոգիների:

    Թաքցնում են իրենց մերկությունը
    Ժպիտի տակ լալ, անհուզելի,
    Մինչ աբադոկ է կրում իմ հոգին,
    Որ վարսերը չիջնեն ուսերին:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (25.06.2010), Ծով (27.01.2009)

  17. #29
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    26.12.2008
    Տարիք
    37
    Գրառումներ
    647
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    ***

    Ես արդեն խաչի վրա եմ:
    Լիակատար երջանկության,
    Էքստազի հասնելու համար,
    Մարդիկ, ձեզ մնում է միայն,
    Որ ծարաված իմ ծուրթերին
    Քացախով թաթախած սպունգ տաք:

    Սակայն, անգամ մահվան մահճում,
    Ինչ-որ մեկի թեթև ձեռքը չի իջեցնի կոպերը իմ,
    Սակայն, անգամ լուռ շնթռած իրեն որջում,
    Ինչ-որ մեկը պիտի բախվի իմ հայացքին:

    Հա, ես պիտի լռեմ, անգամ,
    Երբ վերքերս սկսեք լվալ
    Դուք ջրածնի հիդրօքսիդով,
    Դառը խոսքերի պատասխան
    Ես պիտի տամ միշտ ժպիտով:

    Սակայն երբեք ինչ-որ մեկի գրգռաճեղքը,
    Դիպլոմները, ճառերը զիլ, անցյալը վեհ
    Կամ կոշիկի երկար ճիտքը
    Չեն կուրացնելու իմ միտքը:

    Դուք ստոր, կամ արդար, ով էլ որ լինեք,
    Ծամած-չհաշված կարծիքների դեմ
    Սովոր եք հեզ-հեզ գլուխ խոնարհել:

    Դուք հարազատ եք լոկ տոն օրերին,
    Ճարտարախոս եք, բայց դատարկաբան,
    Եվ բարդ ընտրության առաջ կանգնելով`
    Պիտի միաձայն գոչեք. «Բարաբբան»:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (29.07.2011), Արէա (25.06.2010)

  19. #30
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Դորիան` բանաստեղծություններ

    շատ օրիգինալ ես գրում այս վերջի երեքն էլ շատ հավանեցի իրոք մոլոդեց
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

Էջ 2 15-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Բանաստեղծություններ Ջոնից ;)
    Հեղինակ՝ John, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 12.01.2013, 00:22
  2. Դորիան Գրեյի Դիմանկարը
    Հեղինակ՝ Արմին, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 08.10.2011, 17:55
  3. Դորիան` 113
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 10.02.2009, 02:40
  4. Արձակ. Դորիան. «Ցանկություն»
    Հեղինակ՝ Dorian, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 07.01.2009, 04:51
  5. Բանաստեղծություններ
    Հեղինակ՝ R.M.C., բաժին` Ոչ հայերեն ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 05.06.2007, 14:34

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •