«Վերցրեք ինձ»
Որբ եմ ու անոթի, ցուրտն է այտերս այրել,
Փողոցից վերցրեք ինձ, ով դուք, հայոց մայրեր,
Վերցրեք ինձ:
Խելառ եմ, վաղուց եմ մարդկանց աչքից ընկել,
Կռացիր, վերցրու ինձ իմ սրտակից ընկեր,
Վերցրու ինձ:
Լքեք ընտանիքը ու եղեք իմ կողքին,
Թեկուզ այս մի գիշեր, վերցրեք ինձ դուք, տիկին,
Վերցրեք ինձ:
Եթե անկարող եք սսկվել, հանգիստ թողնել,
Դե եկեք, «վերցրեք» ինձ, պարոնայք չուզողներ,
Վերցրեք ինձ:
Ու կյանքիցս հետո անձայն, անլաց, աներգ,
Վերցրեք ինձ սեղանից իմ բարեկամ այրեր,
Վերցրեք ինձ:
Մ.-ին
Ես չլսած ձայնը քո կարոտում եմ,
Երազելով վեր նայում`
Թաթախելով միայնակ դառնությունս
Քո պատրանքի շիրայում:
Ու փակվելով խենթի պես հորինված
Իմ օդային ամրոցում,
Խուսափելով օտար աչքերից
Քո լռությունն եմ ծծում:
Ինձ եմ սրբում քեզանով, մի խոսիր,
Պետք չէ բուժել էս տենդը,
Թույլ տուր հյուսեմ համրության հելյունով
Քո գոյության լեգենդը:
Պատկերները շատ լավն են, ուժեղ ու համոզիչ, այ որ վանկերն ու հանգերն էլ լավ մշակված լինեին, ավելի սահուն կկարդացվեր։
Ամեն դեպքում լավն էր, ինձ դուր եկավ։
Ես ընդհանրապես էնքան էլ չեմ սիրում անհավասար վանկերով ու թերի հանգերով բանաստեղծություններ, բայց էս մեկում պատկերներն էնքան ուժեղ էին, որ էդ թերությունները կարծես ծածկում էին։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Մունություն։))) (Իմ բլոգը)
ֆոտոբզիկություն :ՃՃ
Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...
Dorian (09.05.2009)
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Dorian (14.05.2009)
Եկվոր (15.05.2009)
Վերջին խմբագրող՝ Եկվոր: 15.05.2009, 08:00:
1դար=3155760000 վայրկյան։ Անտեղի մի՛ ծախսիր դարդ։
Dorian (15.05.2009)
Ջան, նախորդ գրառումս կարծում եմ հենց էդ հատականիշի ապացույցն էրԵկվոր-ի խոսքերից
Հետևս կսմթեմ աչքով չտաս![]()
Ապրես![]()
Ես էլ չեմ գրելու, ես վերցրել եմ փիք-ափս,
Վախենում եմ քնել ես ղեկին,
Ես ուզում եմ հիմա էլ գրի ԾՈՎԻՆԱՐԸ,
Ու նորից երգեցնի իմ հոգին...
ԾՈՎ ԳՐԻ...(սա էքսպրոմտ էր, սորի եթե տուֆտած ա)
Վերջին խմբագրող՝ Dorian: 06.06.2009, 13:58: Պատճառ: լավ եմ արել
murmushka (06.06.2009)
***
Թող երեսդ ինձ, ես խոստանում եմ աստառդ չուզել,
Ու թող ինձ քո կյանք, ես խոստանում եմ գնալ վաղ թե ուշ,
Թող նայեմ միայն քո ցուցափեղկին, չմտնեմ խանութ,
Չդառնամ երբեք անիմաստ, անպետք փեշիդ կպած փուշ:
Դեգերեմ մենակ, բայց թող ինձ երբեք գրկած չտանես,
Թող քերեմ հոգուս պատերին կպած խոսքերը վերջին,
Բայց հարկադրաբար չլսես հանկարծ, լուռ ականջ չանես,
Թող շատ չլինեմ երբեք քեզ համար, թող լինեմ «ոչինչ»...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ